Նադա Միվադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նադա Միվադ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1998(1998-04-12)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտությունլողափի վոլեյբոլ խաղացող և վոլեյբոլիստուհի
 Nada Meawad Վիքիպահեստում

Նադա Միվադ (արաբ․՝ ندى معوض‎‎, ապրիլի 12, 1998(1998-04-12)[1], Կահիրե, Եգիպտոս[1]), եգիպտացի վոլեյբոլիստուհի, որը վոլեյբոլ մարզաձևով սկսել է զբաղվել հինգ տարեկան հասակից, 15 տարեկանից ընդգրկվել Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում և հասել մարզական ակնառու նվաճումների, այդ թվում՝ նաև միջազգային ասպարեզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նադա Միվադը, իր քույր ու եղբայրների պես, մանկուց հաճախել է «Էլ շամս» մարզական ակումբի վոլեյբոլի խմբակի պարապմունքներին։ Ֆիզիկական լավ տվյալների (հասակը 180 սանտիմետր է), համառ կամքի, աշխատասիրության, ձիրքի շնորհիվ աչքի է ընկել, դարձել հայրենի երկրի աղջիկների վոլեյբոլի հավաքականի անդամ, որի կազմում 2013 թվականին, լինելով ընդամենը տասնհինգամյա պարմանուհի, մասնակցել է աշխարհի՝ մինչև 18 տարեկանների՝ Թայլանդում անցկացված առաջնությանը։ Հաջորդ տարի Բոթսվանայում անցկացված Աֆրիկայի առաջնության մրցումներում Եգիպտոսի ազգային հավաքականի կազմում նվաճել է մայրցամաքի չեմպիոնուհու կոչումը։ Մարզական այդ նվաճումը Նադան ու հավաքականը կրկնել են 2015 թվականին Ալժիրում անցկացված նույն կարգի մրցումներում։ Այդ նույն տարում «Էլ շամս» թիմի կազմում մասնակցելով Աֆրիկայի ակումբային առաջնությանը, գրավել է չորրորդ տեղը, իսկ մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում, աչքի ընկնելով մարզական տեխնիկայով, վարպետությամբ, ճանաչվել է լավագույն վոլեյբոլիստուհի և արժանացել հատուկ մրցանակի։

2016 թվականին Աֆրիկայի կանանց ակումբային առաջնությունում իր հարազատ «Էլ շամս» թիմի կազմում գրավել է հինգերորդ տեղը, իսկ մայրցամաքի ազգային հավաքականների մակարդակով անցկացված առաջնությունում Եգիպտոսի կանանց թիմի կազմում գրավել է երրորդ տեղը և պարգևատրվել բրոնզե մեդալով։ Այդ նույն տարում զուգընկերուհու՝ Դոա Էլ Ղոբաշիի հետ բազմաթիվ կարևոր հաղթանակներ է տարել լողափնյա վոլեյբոլի ընտրական մրցումներում, նվաճել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Ցավոք, օլիմպադայում բախտը չի ժպտացել, և բարձր տեղ գրավել չի հաջողվել[2]։

Փոխարենը՝ 2017 թվականը լի էր մարզական մեծ նվաճումներով։ Նադա Միվադը Եգիպտոսի մինչև 18 տարեկան աղջիկների հավաքականի կազմում նվաճել է Աֆրիկայի չեմպիոնուհու տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության՝ Պերուում անցկացվելիք եզրափակիչ փուլի մրցումներին։ Բացի այդ, նրա թիմը՝«Էլ շամս»-ը, դարձել է մայրցամաքի ակումբային առաջնության երկրորդ մրցանակակիր՝ վճռորոշ մրցապայքարում պատմական հաղթանակ տանելով ահեղ մրցակցի՝«Ալ ահլի» թիմի նկատմամբ։ Ընդսմին՝ Նադան ճանաչվել է ակումբային մրցաշարին մասնակցած լավագույն վոլեյբոլիստուհի և արժանացել հատուկ մրցանակի։

Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ նա վաստակել է կրթաթոշակ ստանալու իրավունք և երկվորյակ քրոջ՝ Նուրայի հետ միասին ամերիկան Փարք համալսարանի վոլեյբոլի թիմի կազմում մասնակցել ԱՄՆ Միջին արևմուտքի նահանգների համալսարանների ու քոլեջների առաջնությանը, մեծապես նպաստել, որ իր թիմը հասնի NAIA-ի ազգային առաջնության քառորդ եզրափակիչ՝ պահպանելով հաղթող ճանաչվելու լավ հնարավորություններ։ Ընդ որում՝ Նադա Միվադը՝ որպես վոլեյբոլիստուհի, հռչակվել է տարվա հայտնություն և տարվա լավագույն նորեկ մարզիկ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Beach Volleyball Database — 1999.
  2. http://rio2016.fivb.com/en/beachvolleyball/women/teams/911888-elghobashy-nada/nada-meawad?id=143657 |title=Profile - Nada Meawad |publisher=Rio2016.fivb.com |date=2016-07-11 |accessdate=2016-08-24}}

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • سيرة ندى معوض على قاعدة بيانات الكرة الطائرة الشاطئية نسخة محفوظة 12 يونيو 2018 على موقع واي باك مشين.
  • تعدى المحتوى الحالي إلى أعلى الصفحة ^ "Nada Meawad" [ندى معوض] (باللغة الإنجليزية). rio2016.com. اطلع عليه بتاريخ 30 سبتمبر 2016.
  • تعدى المحتوى الحالي إلى أعلى الصفحة ^ "Rio 2016: Beach Volleyball - Women - Standings" (باللغة الإنجليزية). rio2016.com. اطلع عليه بتاريخ 1 أكتوبر
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադա Միվադ» հոդվածին։