Նաբիլ Ալիուի
Նաբիլ Ալիուի ֆրանսերեն՝ Nabil Alioui | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1999 (27 տարեկան) | ||
| Ծննդավայր | Տուլոն | ||
| Հասակ | 175 սանտիմետր | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Նաբիլ Ալիուի (ֆրանսերեն՝ Nabil Alioui, փետրվարի 18, 1999, Տուլոն), ծագումով մարոկկացի ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ադանա Դեմիրսպոր» ակումբի հարձակվող:
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տուլոն» և «Մոնակո» ակումբների սան է։ 2018 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով տեղափոխվել է բելգիական «Սերկլ Բրյուգե»: 2019 թվականի մարտի 10-ին Լիեժի «Ստանդարտի» դեմ խաղում նորամուտն է նշել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սերժ Գակպեին[1]: Վարձակալության ավարտից հետո վերադարձել է «Մոնակո», որտեղ հանդես է եկել պահեստային կազմում: 2020 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Հավր»՝ կնքելով քառամյա պայմանագիր[2]: Օգոստոսի 28-ին «Տրուայի» դեմ խաղում նորամուտն է նշել Լիգա 2-ում[3]: «Թուլուզի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Հավրի» կազմում:
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ֆինլանդիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը: Մրցաշարի ընթացքում մասնակցել է Թուրքիայի և Անգլիայի թիմերի դեմ խաղերին[4][5]: Երկու հանդիպումներում էլ դարձել է գոլի հեղինակ։
2019 թվականին Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Լեհաստանում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում մասնակցել է Սաուդյան Արաբիայի, Պանամայի, Մալիի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ խաղերին[6][7][8][9]: Ամերիկացիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Серкль Брюгге VS. Стандард Льеж 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019-03-10. Արխիվացված օրիգինալից 2019-04-02-ին. Վերցված է 2019-03-24-ին.
- ↑ «Nabil Alioui rejoint les Ciel&Marine !» (ֆրանսերեն). Le Havre. 2021-08-12. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2021-12-24-ին.
- ↑ «Труа VS. Гавр 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-08-28. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2021-12-24-ին.
- ↑ «Турция (до 19) VS. Франция (до 19) 0:5» (անգլերեն). soccerway.com. 2018-07-20. Արխիվացված օրիգինալից 2018-07-24-ին. Վերցված է 2019-03-24-ին.
- ↑ «Англия (до 19) VS. Франция (до 19) 0:5» (անգլերեն). soccerway.com. 2018-07-23. Արխիվացված օրիգինալից 2018-07-27-ին. Վերցված է 2019-03-24-ին.
- ↑ «Франция (до 20) VS. Саудовская Аравия (до 20) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-05-25. Արխիվացված օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 2021-12-24-ին.
- ↑ «Панама (до 20) VS. Франция (до 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019-05-28. Արխիվացված օրիգինալից 2021-12-24-ին. Վերցված է 2021-12-24-ին.
- ↑ «Мали (до 20) VS. Франция (до 20) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2019-05-31. Արխիվացված օրիգինալից 2019-11-15-ին. Վերցված է 2021-12-24-ին.
- ↑ «Франция (до 20) VS. США (до 20) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2019-06-04. Արխիվացված օրիգինալից 2021-12-23-ին. Վերցված է 2021-12-24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբիլ Ալիուի» հոդվածին։ |
|