Jump to content

Նաբերեժնիե Չելնիի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաբերեժնիե Չելնիի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆաբերեժնիե Չելնի
ՎայրԽաղաղության պողոտա
Հիմնադրվել է1980
Քարտեզ
Քարտեզ

Նաբերեժնիե Չելնիի պատկերասրահ (ռուս.՝ Набережночелнинская картинная галерея), մշակույթին և արվեստին վերաբերող համայնքային հաստատություն Նաբերեժնիե Չելնի քաղաքում, որտեղ պահվում են գեղարվեստական արժեքներ, կիրառական, դեկորատիվ արվեստի և ժողովրդական արվեստի ստեղծագործություններ։ Պատկերասրահի պահեստային տարածքը կազմում է 400 մ², այցելուների տարեկան թիվը 55539 մարդ է[1]։

Նաբերեժնիե Չելնիի պատկերասրահը ստեղծվել է 1980 թվականին որպես Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի մասնաճյուղ[2]։

Պատկերասրահի ֆոնդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի հիմնական ֆոնդը ներառում է Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանին պատկանող բնօրինակ հուշարձաններ, իսկ 2006 թվականից պատկերասրահում ձևավորել են սեփական միջոցներ։ Հիմնական ֆոնդի ընդհանուր քանակը կազմում է 672 միավոր[1]։ Ամենաարժեքավոր հավաքածուներն են`1950-2008 թվականների գեղանկարների, գրաֆիկայի հավաքածուներ, քանդակներ, արևմտաեվրոպական արվեստի գործերի ֆաքսիմիլային վերարտադրումներ։

Պատկերասրահի գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի հիմնական գործառույթներն են[2]՝

  • ցուցահանդեսային գործունեություն
  • Էքսկուրսիոն ծառայություն
  • միանձնյա դասախոսությունների կազմակերպում, դասախոսական փուլեր, կերպարվեստի մասին զրույցներ
  • Էքսկուրսիաներ քաղաքի հուշարձաններ
  • շրջիկ ցուցահանդեսների կազմակերպում
  • գրական-երաժշտական երեկոների ցիկլ
  • հրատարակչական գործունեություն
  • հանդիպումներ արվեստագետների հետ, վարպետության դասեր
  • մանկական իզոստուդիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Описание картинной галереи на сайте города «Музеи России»». www.museum.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 «Описание картинной галереи на официально сайте города Набережные Челны». www.nabchelny.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]