Նաա (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Նաա
աբխ.՝ Наа, վրաց.՝ ნაა
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՇրջանԳուլրիփշի շրջան
ԲԾՄ280 մ
Բնակչություն453 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նաա (գյուղ) (Աբխազիա)##
Նաա (գյուղ) (Աբխազիա)

Նաա (նաև` Նահա, աբխազերեն՝ Наа, վրաց.՝ ნაა)՝ գյուղ Աբխազիայի Գուլրիփշի շրջանում, Կոդոր գետի աջ ափին, Գուլրիփշից 20 կմ արևելք։ Գտնվում է ծովի մակարդակից 280 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 1959 թվականի մարդահամարի տվյալների, գյուղում բնակվում էր 311 մարդ` հիմնականում հայեր[1][2]։ 1989 թվականին գյուղն ուներ 453 բնակիչ[3], կրկին հայեր[4]։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, թեյի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ հայկական ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։

Հիմնադրել են Տրապիզոնի շրջակա գյուղերից եկած հայերը` 1896 թվականին։ Նախկինում կոչվել է Նաա Հայկական (სომხური ნაა):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 172