ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում (2022)
![]() | |
Թվական | 2022 թվական |
---|---|
Ժամանակ | մարտի 24 |
Վայր | Բրյուսել, Բելգիա |
Վեբկայք | [1] |
Արտահերթ գագաթնաժողով, որտեղ հանդիպել են ՆԱՏՕ-ի պետությունների ղեկավարները և կառավարությունների ղեկավարները, տեղի է ունեցել Բրյուսելում (Բելգիա) 2022 թվականի մարտի 24-ին[1]։ Հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականին ռուսական զորքերի Ուկրաինա ներխուժման պատճառով։
Նույն օրը կայացել են «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպումները[2][3]։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մասնակցել է տեսակոնֆերանսի ձևաչափով և ելույթ ունեցել գագաթնաժողովում[4][5][6]։ Զելենսկին ՆԱՏՕ-ի երկրներին խնդրել է Ուկրաինային ռազմական տեխնիկա տրամադրել, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ, տանկեր և զրահատեխնիկա[4]։ Նա նաև ՆԱՏՕ-ին կոչ է արել ոչ թռիչքային գոտի սահմանել Ուկրանիայի վրա օդային ու հրթիռային հարվածները կանխելու համար[4]։ Գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի որոշ պետություններ պարտավորվել են ավելացնել ռազմական ծախսերը[7]։
Գագաթնաժողովում ղեկավարները նաև պայմանավորվել են գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետը ևս մեկ տարով երկարացնել մինչև 2023 թվականի սեպտեմբեր[8]։
Գագաթնաժողովից հետո ղեկավարները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում դատապարտել են խաղաղ բնակիչների վրա Ռուսաստանի հարձակումները և կոչ են արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում, ինչպես սահմանվել էր մեկ շաբաթ առաջ Միջազգային դատարանի կողմից[9]։
Ներկա առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Extraordinary NATO Summit»։ NATO (անգլերեն)։ 2022-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-01-ին։ Վերցված է 2022-03-24
- ↑ «NATO hosts meeting of G7 Leaders»։ NATO (անգլերեն)։ 2022-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-05-ին։ Վերցված է 2022-03-25
- ↑ «NATO hosts meeting of G7 Leaders (revised)»։ NATO (անգլերեն)։ 2022-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-05-ին։ Վերցված է 2022-03-25
- ↑ 4,0 4,1 4,2 Brewster Murray (2022-03-24)։ «Ukrainian president presses NATO for more support as alliance meets in Brussels»։ CBC News։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-04-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ «NATO, G7, EU hold crisis meetings as Russia-Ukraine war grinds on»։ Aljazeera (անգլերեն)։ 2022-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-15-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ «Zelenskyy claims new Russian war crimes, asks for help as Biden joins NATO partners for emergency summit on Ukraine war»։ CBS News (անգլերեն)։ 2022-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-04-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ Brewster Murray (2022-03-31)։ «Canada's defence spending fell behind NATO's forecast last year, alliance says»։ CBC News։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-26-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ NATO։ «North Atlantic Council extends mandate of the Secretary General»։ NATO (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-15-ին։ Վերցված է 2022-04-16
- ↑ «Statement by NATO Heads of State and Government»։ NATO։ Brussels։ 2022-03-24։ Արխիվացված է օրիգինալից 2022-06-29-ին։ Վերցված է 2022-03-30