ՆԱՍԱ/ԻՄՎԿ արտագալակտիկական տվյալների բազա
ՆԱՍԱ/ԻՄՎԿ արտագալակտիկական տվյալների բազա (անգլ.՝ NASA/IPAC Extragalactic Database (NED)), առցանց աստղագիտական տվյալների բազա է, որը նախատեսված է աստղագետների համար։ Այն հավաքագրում և խաչաձև համադրում է արտագալակտիկական օբյեկտների (օրինակ՝ գալակտիկաներ, քվազարներ, ռադիո, ռենտգեն և ինֆրակարմիր աղբյուրներ) վերաբերյալ տվյալներ[1]։ NED-ը ստեղծվել է 1980-ականների վերջում Փասադենայի երկու աստղագետների՝ Ջորջ Հելուի և Բարի Ֆ. Մադորի կողմից։ Այն ֆինանսավորվում է ՆԱՍԱ-ի կողմից և գործում է Ինֆրակարմիր տվյալների մշակման և վերլուծության կենտրոնի (ԻՄՎԿ) կողմից, որը տեղակայված է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի (Caltech) տարածքում՝ ՆԱՍԱ-ի պայմանագրով[2][3]։
NED-ի հիմքում արտագալակտիկական օբյեկտների հիմնական ցուցակն է, որի համար սահմանվել են տարբեր անվանումների միջև համապատասխանություններ, հնարավորինս ճշգրիտ դիրքեր և կարմիր տեղաշարժեր։ Բացի այդ, հավաքագրվել են հիմնարար տվյալներ։ Յուրաքանչյուր օբյեկտի վերաբերյալ հավաքագրվել են գիտական հղումներ, պահպանվում են թեմային վերաբերող ամփոփագրեր։ Լուսաչափական, դիրքային և կարմիր շեղման մանրամասն տվյալները վերցված են ինչպես խոշոր տվյալների բազաներից, այնպես էլ գիտական գրականությունից։
NED-ը ներառում է նաև պատկերներ 2 միկրոն ամբողջ երկնքի հետազոտությունից (անգլ.՝ 2MASS, 2 Micron All-Sky Survey)[4], գիտական գրականությունից, ինչպես նաև թվայնացված երկնքի հետազոտությունից (անգլ.՝ Digitized Sky Survey)[5]:
2024 թվականի մարտի դրությամբ՝
- NED-ում ընդգրկված է 206 միլիոն տարբեր աստղագիտական մարմիններ,
- 232 միլիոն խաչաձև նույնականացում՝ տարբեր ալիքային երկարությունների միջև,
- 5 միլիոն օբյեկտի կարմիր շեղում,
- 1.9 միլիարդ լուսաչափական տվյալ,
- 609 միլիոն տրամագծային չափում,
- 71 հազար կարմիր տեղաշարժից անկախ հեռավորություն ավելի քան 15 հազար գալակտիկայի համար,
- 310 հազար մանրամասն դասակարգում 230 հազար օբյեկտի համար,
- 2.6 միլիոն պատկեր, քարտեզ և արտաքին հղում,
- ինչպես նաև 65 հազար գիտական հոդվածի, գրության և ամփոփագրի հղում[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- SIMBAD (տվյալների բազա)) - Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի աստղագիտական տվյալների կենտրոնի կողմից աջակցվող գալակտիկական օբյեկտների տեղեկատվության շտեմարան
- ՆԱՍԱ-ի մոլորակային տեղեկատվական համակարգ - Արեգակնային համակարգի օբյեկտների տվյալների շտեմարան, որը նույնպես աջակցվում է Ռեակտիվ շարժման լաբորատորիայի կողմից:
- ՆԱՍԱ-ի Աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգ
- Bibcode
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Infrared Processing and Analysis Center». www.ipac.caltech.edu. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «NASA Exoplanet Archive». Cal Tech. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «NASA Exoplanet Archive - a Service of the NASA Exoplanet Science Institute». Cal Tech. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «2 Micron All Sky Survey». Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «DSS Data Collection Atlas». irsa.ipac.caltech.edu (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «What's New with NED». Cal Tech. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.