Յսթեդալսբրին
Յսթեդալսբրին (նորվ.՝ Jostedalsbreen), մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն սառցադաշտը: Գտնվում է Նորվեգիայի Սոգն օգ Ֆյուրանե կոմսությունում: Սառցադաշտի ամենաբարձր կետը համարվում է 1957 մետր բարձրություն ունեցող Յոյգսթե Բրեաքուլեն լեռը՝ չնայած Լոդալսքոփա նունատակն ունի 2083 մետր բարձրություն:
Սառցադաշտի մակերեսը 487 կմ² է: Առավելագույն լայնությունը 600 մետր է, իսկ երկարությունը՝ 60 կմ: Այն ունի շուրջ 50 ճյուղավորումներ, որոնցից են Բրիքսդալսբրինը և Նիգարդսբրինը: 1991 թվականին Յսթեդալսբրին սառցադաշտը ընդգրկվեց համանուն պարկի մեջ: Սառցադաշտը դիմակայուն է ոչ թե ցածր ջերմաստիճանի շնորհիվ, այլ ձյան մեծ քանակի տեղումների:
2012 թվականին սառցադաշտի Բրիքսդալսբրին ճյուղավորումից մի քանի ամսվա ընթացքում 50 մետրանոց սառցաբեկոր հալվեց: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին 10 տարում համաշխարհային տաքացման հետևանքով Յսթեդալսբրին սառցադաշտը կարճացել է 146 մետրով:
Ներկայումս սառցադաշտի վրա սառցամագլցումները դադարեցված են, քանի որ մտավախություն կա, որ սառույցի վերին շերտի փափկելու հետևանքով կարող են արձանագրվել դժբախտ դեպքեր:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jostedalsbreen National Park Centre. (նորվ.)
- Jostedal Glacier National Park. (անգլ.)
- Directorate for Nature Management — National Parks. (նորվ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wold Bjørn, Ryvarden Leif (1996)։ Jostedalsbreen, Norway's Largest Glacier։ Oslo, Norway: J. W. Cappelens Forlag AS։ ISBN 9788276830927
- Slingsby William Cecil (2003)։ Norway: the Northern Playground։ Rockbuy Limited։ ISBN 9781904466079
- Dyer Anthony, Robertson Ian H., Baddeley John (2006)։ Walks and Scrambles in Norway։ United Kingdom: Rockbuy Limited։ ISBN 9781904466253