Յո-Ինգե Բերգետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յո-Ինգե Բերգետ[1]
Jo Inge Berget (2015).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 11, 1990(1990-09-11)[5] (28 տարեկան)
Ծննդավայր Հադլենդ, Նորվեգիա[2][3]
Հասակ 186 սմ[4]
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեդիա Մալմյո
Համար 23
Պատանեկան կարիերա
Նորվեգիա Լյուն
Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008 Նորվեգիա Լյուն 2 (0)
2008-2011 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2009  Նորվեգիա Լյուն 27 (5)
2010-2011  Նորվեգիա Ստրյոմսգոդսետ 31 (8)
2011-2014 Նորվեգիա Մոլդե 63 (17)
2014-2015 Անգլիա Քարդիֆ Սիթի 1 (0)
2014  Շոտլանդիա Սելտիկ 4 (2)
2015-մ.հ. Շվեդիա Մալմյո 27 (9)
Ազգային հավաքական
2009-2013 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 22 (7)
2013-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 8 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի հոկտեմբերի 31-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի նոյեմբերի 1-ի

Յո-Ինգե Բերգետ (նորվ.՝ Jo Inge Berget; սեպտեմբերի 11, 1990 թվական, Հադլենդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, «Մալմյո» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգետը «Ստրյոմսգոդսետի» կազմում

Բերգետը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Լյուն» ֆուտբոլային ակումբում: 2008 թվականին նա տեղափոխվել է Իտալիա, որտեղ սկսել է հանդես գալ «Ուդինեզեի» երիտասարդական թիմի կազմում: Հիմնական կազմում Յո-Ինգեն այդպես էլ չի հաստատվում, այդ իսկ պատճառով 2009 թվականին կնքելով վարձավաճարային պայմանագիր ետ է վերադառնում «Լյուն»: Ֆուտբոլի Նորվեգիայի առաջնությունում ֆուտբոլիստը անցկացնում է մեկ մրցաշրջանի, որի ընթացքում մասնակցում է 27 հանդիպման և դառնում է 5 գոլի հեղինակ: Հաջորդ մրցաշրջանում Բերգետը կրկին վարձավճարով հանդես է գալիս «Ստրյոմսգոդսետի» կազմում: 2010 թվականի մարտի 14-ին «Կոնգսվինգերի» դեմ խաղում, ֆուտբոլիստը կատարում է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]: Մարտի 21-ին «Հյոուգեսունի» դեմ խաղում Բերգետը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[7]: Վարձավճարային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո «Ուդինեզեն» վաճառում է նրան «Մոլդե» ֆուտբոլային ակումբին: 2011 թվականի օգոստոսի 22-ին «Լիլեստրյոմի» դեմ խաղում Բերգետը կատարում է իր նորամուտը արդեն նորվեգական նոր թիմի կազմում[8]: Հոկտեմբերի 2-ին «Տրոմսյոի» դեմ խաղում նա հեղինակում է իր առաջին գոլը «Մոլդեի» կազմում[9]: 2011 և 2012 թվականներին Բերգետը «Մոլդեի» հետ երկու անգամ հաղթանակ է տանում Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում:

2014 թվականի սկզբին Բերգետը տեղափոխվում է ուելսական «Քարդիֆ Սիթի»: Փետրվարի 22-ին «Հալլ Սիթիի» դեմ խաղում նա փոխարինելով Ֆրեյզեր Քեմբելին՝ կատարում է իր նորամուտը Անգլիական Պրեմիեր Լիգայում[10]: Ամռանը՝ խաղային պրակտիկա ստանալու նպատակով Յո-Ինգեն համալրում է շոտլանդական «Սելտիկի» կազմը: Օգոստոսի 13-ին «Սենտ-Ջոնստոնի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը՝ արդեն շոտլանդական Պրեմիեր Լիգայում[11]: Օգոստոսի 16-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում Բերգետը դուբլի հեղինակ է դառնում և այդպիսով «կելտերի» կազմում բացում է իր գոլերի հաշիվը[12]:

2015 թվականի սկզբին Յո-Ինգեն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում շվեդական «Մալմյոյի» հետ: Ապրիլի 6-ին «Սունդսվալի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Շվեդիայի առաջնությունում[13]: Իր նորամուտային խաղում Բերգետը դուբլի հեղինակ է դառնում և այդպիսով նոր ակումբի կազմում բացում է իր գոլերի հաշիվը: Օգոստոսին Չեմպիոնների Լիգայի ընտրական խաղում Յո-Ինգեն կրկին դուբլի հեղինակ է դառնում, ընդ որում այս անգամ նա երկու անգամ գրավում է իր նախկին ակումբի՝ «Սելտիկի» դարպասը[14]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգետը հանդես է եկել երկրի տարբեր տարիքային հավաքականներում: 2012 թվականի հունվարի 18-ին Թայլանդի ազգային հավաքականի դեմ խաղում Յո-Ինգեն կատարել է իր նորամուտը Նորվեգիայի հավաքականի կազմում[15]:

2013 թվականի հունիսին Յո-Ինգեն Իսրայելում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու համար հայտավորվում է երկրի երիտասարդական հավաքականի կազմում: Այդ առաջնությունում նա դուրս է գալիս խաղադաշտ արդեն որպես հավաքականի ավագ: Խմբային փուլի Անգլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում Բերգետը գոլի հեղինակ է դառնում, ինչի շնորհիվ Նորվեգիան հաղթանակ է տանում այդ մրցավեճում[16]: Այդ առաջնությունում նա նաև մասնակցում է Իսրայելի[17] և Իսպանիայի[18] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին:

2015 թվականի սեպտեմբերի 6-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական՝ Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ խաղում, Բերգետը հեղինակում է իր առաջին գոլը երկրի ազգային հավաքականի կազմում[19]:

Գոլերը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. սեպտեմբերի 6, 2015 Ուլևոլ, Օսլո, Նորվեգիա Խորվաթիա Խորվաթիա 1:0 2:0 Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016 (որակավորում)

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Նորվեգիա «Մոլդե»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Premier League Clubs submit Squad Lists» (PDF)։ Premier League։ 4 February 2014։ էջ 6։ Վերցված է 9 February 2014 
  2. «Jo Inge Berget»։ altomfotball.no։ Վերցված է 12 August 2014 
  3. «Jo Inge Berget»։ worldfootball.net։ Վերցված է 12 August 2014 
  4. «Jo Inge Berget»։ svenskfotboll.se (in Swedish)։ Swedish Football Association։ Վերցված է 26 May 2016 
  5. Transfermarkt.com — 2000.
  6. «Стрёмсгодсет VS. Конгсвингер 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 14-04-2010 
  7. «Хёугесунн VS. Стрёмсгодсет 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 21-04-2010 
  8. «Мольде VS. Лилистрем 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 22-08-2011 
  9. «Тромсё VS. Мольде 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 02-10-2011 
  10. «Кардифф Сити VS. Халл Сити 0:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—02—22 
  11. «Сент-Джонсона VS. Селтик 0:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—08—13 
  12. «Селтик VS. Данди Юнайтед 6:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2014—08—16 
  13. «Мальмё VS. Сундсвалль 1:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—04—06 
  14. «Селтик VS. Мальмё 3:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015—08—06 
  15. «Таиланд VS. Норвегия 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 18-01-2012 
  16. «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 08-06-2013 
  17. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 05-06-2013 
  18. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 15-06-2013 
  19. «Норвегия VS. Хорватия 2:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 06-09-2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]