Յուրի Սարգսյան (ծանրամարտիկ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Յուրի Օթելլոյի Սարգսյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Սարգսյան (այլ կիրառումներ)
| Յուրի Սարգսյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | ծանրամարտիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 14, 1961[1] (64 տարեկան) |
| Ծննդավայր | Սամաղար, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Հասակ՝ | 167 սանտիմետր |
Յուրի Օթելլոյի Սարգսյան ( օգոստոսի 14, 1961, Գեղակերտ, ՀԽՍՀ Էջմիածնի շրջան), հայ ծանրամարտիկ (կիսաթեթև քաշ)։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1979), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1982)։
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (1980)։ Մոսկովյան օլիմպիադայի (1980) արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի (1982-1983) չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի և ԽՍՀՄ չեմպիոն (1983)։ Սահմանել է համաշխարհային ռեկորդ (1983)։
2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 223.
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Սարգսյան (ծանրամարտիկ)» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 223)։ |