Յուրի Վարդանյան (ֆիզիկոս)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Վարդանյան (այլ կիրառումներ)
Յուրի Վարդանյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 20, 1936 Նոր Բայազետ |
| Մահացել է | հոկտեմբերի 23, 2019[1] (83 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ֆիզիկոս |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
| Պաշտոն(ներ) | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
| Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Յուրի Լազարի Վարդանյան (օգոստոսի 20, 1936, Նոր Բայազետ - հոկտեմբերի 23, 2019[1][3]), հայ խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1974)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1959)։ 1965 թվականից աշխատել է նույն համալսարանում․ 1974-1983 թվականներին՝ միջուկային ֆիզիկայի ամբիոնի, 1983 թվականից՝ ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ[5]։
1960-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխնիկական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, այնուհետև ավագ գիտաշխատող։ 1965-1973 թվականներին՝ ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, 1973-1974 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1975-2017 թվականներին՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան[6]։
2019 թվականի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր 1,6 միլիոն եվրո գումար հատուցել Վարդանյանին՝ Երևանի Կենտրոնում նրան սեփականազրկելու հայցով[3][7]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են միջուկային նյութի տեսությանը և դրա աստղաֆիզիկական կիրառություններին։ Կարևոր արդյունքներ է ստացել գերխիտ այլասերված նյութի վիճակի հավասարման, սպիտակ թզուկների և բարիոնային աստղերի հավասարակշռության և կայունության, բաբախումների, անհամասեռ պտույտի, սառեցման, գրավիտացիոն ճառագայթման հարցերի վերաբերյալ[5]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 https://www.lragir.am/2019/10/23/487328/
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=479&langid=1
- 1 2 «Lragir.am». Մահացել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Յուրի Վարդանյանը. 23.10.2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 23.10.2019-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- 1 2 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1985, էջ 321 — 720 էջ։
- ↑ LLC, Helix Consulting. «Մահացել է պրոֆեսոր Յուրի Վարդանյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. փոխհատուցման գումարը 1 մլն 608 հազար եվրո է». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Վարդանյան (ֆիզիկոս)» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 321)։ |
- Օգոստոսի 20 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 2019 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- ՀՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Անանիա Շիրակացու մեդալակիրներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- ՀՀ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ