Յուրի Հարությունյան (պատմաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Հարությունյան
ռուս.՝ Юрик Вартанович Арутюнян
Ծնվել էօգոստոսի 20, 1929(1929-08-20)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 26, 2016(2016-06-26) (86 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունսոցիոլոգ, պատմաբան, ազգագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն[1], հասարակագիտություն[1], urban sociology?[1], rural sociology?[1], history of sociology?[1] և ազգագրություն[1]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ՀՀ ԳԱԱ և Russian Society of Sociologists?
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1949)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1964)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան

Յուրի Վարդանի Հարությունյան (օգոստոսի 20, 1929(1929-08-20), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 26, 2016(2016-06-26), Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային և ռուս, հայազգի պատմաբան, ազգագրագետ, էթնոսոցիոլոգ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմության և սոցիոլոգիայի թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականին Դոնի Ռոստով քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Որոշ ժամանակ զբաղվել է մանկավարժությամբ, այնուհետև ընդունվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ինչպես 1952 թվականի պաշտպանած թեկնածուական ատենախոսությունը, այնպես էլ 1964 թվականինին դոկտորակա ատենախոսությունը նվիրված էին գյուղերի սոցիալական խնդիրներին[3][4]։ 1971 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1964-1965 թվականներին ավագ դասախոս է աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, 1966—1969 թվականներին՝ սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետի լաբորատորիայի վարիչ։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերվում են էթնոսոցիոլոգիական հետազոտություններին։ Նրա ղեկավարությամբ Հայաստանում 1976-1980-ական թվականներին իրականացվել է առաջին էթնոսոցիոլոգիական հետազոտությունը։ Հետագայում այդ հետազոտությունները կրկնվեցին 1993, 2003, 2005, 2007 և 2010 թվականներին։ 2008 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նրան ընտրել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Մահացել է 2016 թվականի հունիսի 26-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը, կնոջ՝ Մայա Պոնկրատովայի (1925—1999) և ծնողների կողքին։ Ունի մեկ աղջիկ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեքենատրակտորային կայանների պատմական դերը և դրանց վերակառուցումը» (1958 )
  • «Խորհրդային գյուղացիական դասը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ» (1964, 1970)
  • «Գյուղի սոցիոլոգիական հետազոտման փորձ» (1968)
  • «ԽՍՀՄ-ի գյուղացիական դասի սոցիալական կառուցվածքը» (1971)
  • «Ռուսական էթնոսոցիոլոգիական ակնարկներ» (1992)
  • «Մոլդովա. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Էստոնիա. Մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Ռուսաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Վրաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1997)
  • «Ռուսաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Ռուսաստան. քաղաքի և գյուղի բնակիչներ» (1995)
  • «Մոլդովա. մայրաքաղաքային բնակիչներ» (1994)
  • «Ռուսաստան. քաղաքի և գյուղի բնակիչներ» (1995)
  • «Ուզբեկստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1996)
  • «Վրաստան. մայրաքաղաքային բնակիչներ» (1997)
  • «Հետխորհրդային Ռուսաստանի հասարակության սոցիալական կառուցվածքի մասին» (2002)
  • «Հետորհրդային ազգերի Տրանսֆորմացիա» (2003)
  • «Ռուսներ. էթնոսոցիոլոգիական հետազոտություններ» (2007)
  • «Ռուսական նույնականության էթնիկական բաղադրիչների մասին» (2009)
  • «Ռուսներ. էթնոսոցիոլոգիայում ազգային-քաղաքացիական նույնականացման ձևավորման խնդիրներ» (2009)
  • «Ռուսաստանում հայկական համայնքի մասին» (2011)շ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]