Յուրի Սկոբով
Յուրի Սկոբով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն | ռուս.՝ Юрий Георгиевич Скобов |
Մասնագիտացում | դահուկորդ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 13, 1949 |
Ծննդավայր | Կլիմովո, Բրյանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան ամսաթիվ | օգոստոսի 5, 2024[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Omutninsk, Կիրովի մարզ, Ռուսաստան |
Յուրի Գեորգիևիչ Սկոբով (ռուս.՝ Юрий Георгиевич Скобов, մարտի 13, 1949, Կլիմովո, Բրյանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 5, 2024[1], Omutninsk, Կիրովի մարզ, Ռուսաստան), խորհրդային դահուկորդ, Սապորոյի XI օլիմպիական խաղերի չեմպիոն (4×10 կմ դահուկավազք), 1974 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (փոխանցումավազք), ԽՍՀՄ քառաակի չեմպիոն (15 կմ 1972, 1973, 30 կմ 1972, 4×10 կմ փոխանցումավազք 1974), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Սկոբովը ծնվել է 1949 թվականի մարտի 13-ին Բրյանսկի շրջանի Կլիմով քաղաքում։ 1953 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կիրովի մարզի Օմուտնինսկ քաղաք[2] [3]։ Յուրի Սկոբովի հայրը եղել է որսորդ, յոթ տարեկանից որդուն իր հետ տարել է տայգա, որն էլ արշավների ժամանակ հմտացել է։ Օմուտնինսկի դպրոցի ուսուցիչ Վլադիմիր Իվանովիչ Դոկուչաևը նկատել է դահուկավազքի հանդեպ Յուրիի ընդունակությունները և խորհուրդ է տվել նրան լրջորեն զբաղվել սպորտով։ Ուսուցչի առաջարկով նա ընդունվել է մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ մարզվել է Գենադի Իվանովիչ Բաբաիլովի մոտ և 15 տարեկանում դարձել է Կիրովի մարզի չեմպիոն։ Ավարտել է Կիրովի անվան մանկավարժական ինստիտուտը։
1969 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում դահուկորդը 10 կմ անհատական մրցավազքում և փոխանցումավազքում նվաճել է երկու ոսկե մեդալ։
1972 թվականի օլիմպիական խաղերում նա 4x10 կմ դահուկավազքում նվաճել է ոսկե մեդալ։ 1974 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն"
Կյանքի վերջին տարիներին ապրել է Կիրովի մարզի Օմուտնինսկ քաղաքում։
Յուրի Սկոբովը մահացել է 2024 թվականի օգոստոսի 5-ին, 75 տարեկան հասակում[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային արիության համար» մեդալ (1972 թ․)
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1972 թ. փետրվար)
- Օմուտնինսկ քաղաքի պատվավոր քաղաքացի (1986 թ.)
- Կիրովի պատվավոր քաղաքացի[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ушёл из жизни чемпион Олимпийских игр Юрий Скобов (ռուս.)
- ↑ Каща А. (2014-03-13). «65 лет олимпийскому чемпиону Юрию Скобову!» (ռուսերեն). Официальный сайт федерации лыжных гонок ХМАО-Югры. Վերցված է 2019-08-16-ին.
- ↑ «Юрий Скобов» (ռուսերեն). Правительство Кировской области. 2013-10-24. Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին. Վերցված է 2019-08-16-ին.
- ↑ «Ушёл из жизни чемпион Олимпийских игр Юрий Скобов». istochnik.online. Վերցված է 2024-08-05-ին.
- ↑ Людков П. Н. «Скобов Юрий Георгиевич» (ռուսերեն). С. Русских. Արխիվացված է օրիգինալից 2019-08-16-ին. Վերցված է 2019-08-16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт общества «Спартак»
- Скобов на Олимпийских играхԱրխիվացված 2012-01-31 Wayback Machine(անգլ.)
|