Յուրի Սեդիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Սեդիխ
ռուս.՝ Юрий Георгиевич Седых
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1955(1955-06-11)[1][2][3]
ԾննդավայրՆովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Մահացել էսեպտեմբերի 14, 2021(2021-09-14)[4][3] (66 տարեկան)
Մահվան վայրՊոնտուազ[3]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՈւկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան
Մասնագիտությունhammer thrower, թեթևատլետ և physical education teacher
ԱմուսինՆատալյա Լիսովսկայա և Lyudmila Kondratyeva?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
ԵրեխաներAlexia Sedykh?

Յուրի Գեորգիևիչ Սեդիխ (ռուս.՝ Юрий Георгиевич Седых, հունիսի 11, 1955(1955-06-11)[1][2][3], Նովոչերկասկ, Ռոստովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] - սեպտեմբերի 14, 2021(2021-09-14)[4][3], Պոնտուազ[3]) - խորհրդային թեթևաթլետ, մրճանետորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976 թ.)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Սեդիխը ծնվել է 1955 թվականի մայիսի 11-ին, Ռուսաստանի Խորհրդային Դաշնային Սոցիալիստական Հանրապետության (ներկայիս Ռուսաստանի Դաշնության) Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել 1967 թվականից, երբ ընդամենը տասներկու տարեկան էր։ Սկզբում պարապում էր «Բուրևեստնիկ» մանկապատանեկան մարզական ակումբի խմբակում, իսկ տասնութ տարեկանից, երբ զինակոչվել է խորհրդային բանակ, պարապել է բանակի մարզական ակումբում՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։

1972 թվականին ընդունվել է Կիևի ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտ[6]։ 1973 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ թեթև աթլետիկայի երիտասարդական հավաքականում, բայց բարձր արդյունքներով աչքի չի ընկել։ Այնպես, որ՝ շատ-շատերի համար մեծ անակնկալ էր 1976 թվականին կանադական Մոնրեալ քաղաքում անցկացված ամառային օլիմպիական խաղերում Յուրի Սեդիխի չեմպիոն հռչակվելն ու ոսկե մեդալ նվաճելը։ Երկու տարի անց նա նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ 1980 թվականին Մոսկվայում անցկացված ամառային օլիմպիական խաղերում մեկ անգամ ևս ապացուցեց, որ աշխարհի ամենաուժեղ մրճանետորդն է։

1982 թվականին Սեդիխը հերթական անգամ հռչակվեց նաև Եվրոպայի չեմպիոն։ Տաղանդավոր մարզիկը իր ուժերի ծաղկման շրջանում կարող էր երրորդ անգամ դառնալ օլիմպիական չեմպիոն, երե չխանգարեին քաղաքական հակառակությունները։ Բանն այն է, որ խորհրդային մարզիկները, ի պատասխան ամերիկացիների կողմից մոսկովյան օլիմպիադան բոյկոտելուն, հրաժարվեցին մասնակցել ամերիկյան Լոս Անջելեսում 1984 թվականին անցկացված օլիմպիադային։ Ճիշտ է, Սեդիխը մասնակցեց հաջորդ՝ 1988 թվականի սեուլյան օլիմպիական խաղերին, բայց տարիքն արդեն զգացնել էր տալիս, և նա այս անգամ բավարարվեց արծաթե մեդալով։ Թեև այն էլ պիտի ասել, որ անվանի մարզիկը 1984-ին, այնուամենայնիվ, ոսկե մեդալ նվաճեց (Մոսկվայում անցկացված «Բարեկամություն-84» հեղինակավոր, ուժեղ կազմ հավաքած մրցաշարում)։ Իսկ 1986 թվականի օգոստոսի 30-ին գերմանական Շտուտգարտ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության մրցումներում մուրճը նետելով 86,74 մետր՝ նա սահմանեց աշխարհի ռեկորդ, որը մինչև օրս ոչ մեկի չի հաջողվել գերազանցել։ Այդ նույն տարում դարձավ նաև «Բարի կամքի խաղեր»-ի առաջին մրցանակակիր, իսկ 1991 թվականին՝ իր մարզական կարիերայի մայրամուտին, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մասնագետների ուշադրությունից չի վրիպել Յուրիին բմորոշ մի հանգամանք. մրցումներում թույլատրված չորսի փոխարեն նա սովորաբար բավարարվել է մրճանետման երեք փորձ կատարելով։

1991-ական թվականների սկզբներից Յուրի Սեդիխը իր կնոջ՝ նշանավոր գնդահրորդուհի, 1988 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, աշխարհի ռեկորդակրուհի Նատալյա Լիսովսկայայի հետ ապրում է Փարիզում[7]։ Ականավոր մարզիկը ֆիզկուլտուրա է դասավանդում ֆրանսիացի դպրոցականներին։ Նրա դուստրը՝ Ալեքսիան, հանդես գալով Ֆրանսիայի թեթև աթլետիկայի երիտասարդական հավաքականի կազմում, 2010 թվականին Սինգապուրում անցկացված ամառային երիտասարդական օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել մրճանետորդուհիների մրցումներում։

Յուրի Սեդիխի մարզական նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի չեմպիոն (1976 թ., 1980 թ.)
  • Աշխարհի չեմպիոն (1991 թ.)
  • Եվրոպայի չեմպիոն (1978 թ., 1982 թ., 1986 թ.)
  • ԽՍՀՄ չեմպիոն (1976 թ., 1978—1981 թթ.)
  • Բարի կամքի խաղերի չեմպիոն (1986 թ.)
  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1988 թ.)
  • Աշխարի առաջնության արծաթե մեդալակիր (1983 թ.)
  • «Բարեկամություն-84» միջազգային մրցաշարի չեմպիոն

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
  4. 4,0 4,1 4,2 https://m.sportsdaily.ru/news/umer-rekordsmen-mira-v-metanii-molota-yuriy-sedykh
  5. https://www.worldathletics.org/news/news/galkina-clocks-40362-in-sochi
  6. Юрий Седых: Золото из-под молота
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]