Jump to content

Յուրի Պավլով (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Պավլով
Ծնվել էդեկտեմբերի 14, 1935(1935-12-14)
ԾննդավայրԲուզուլուկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 27, 2015(2015-07-27) (79 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի I աստիճանի մեդալ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Յուրի Միխայլովիչ Պավլով (ռուս.՝ Юрий Михайлович Павлов, դեկտեմբերի 14, 1935(1935-12-14), Բուզուլուկ, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 27, 2015(2015-07-27), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ Նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն)[1]։ Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 14-ին Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում։ 1953-1956 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. . Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ֆակուլտետում։ 1956 թվականին ընդունվել է ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետը, որն ավարտել է 1962 թվականին Վ. Օրեշնիկովի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ա. Պ. Չեխով և Ի. Ի. Լևիտան» ժանրային նկարը[2]։ Ավարտելուց հետո՝ 1962-1965 թվականներին, ուսումը շարունակել է Վ. Օրեշնիկովի արվեստի ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում[3]։ 1965 թվականին դարձել Է Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցել է ցուցահանդեսներին 1964 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Նա ստեղծել է դիմանկարներ, լանդշաֆտներ, նատյուրմորտներ, բարդ կոմպոզիցիաներ։ «Վաթսունականների» սերնդին պատկանող Յուրի Պավլովը 1970-ականներին զարգացել է որպես իր անհատական կերպար ունեցող նկարիչ։ Նրա նկարչությունն առանձնանում է ասոցիատիվությամբ, օբյեկտիվ աշխարհի պատկերման կանխամտածված թերասացությամբ, նատուրալիզմից դիտավորյալ հեռանալով։ Կոլորիտը՝ որպես այդպիսին, կորցնում է իր ինքնաբավ նշանակությունը նկարչի գործերում՝ ձևավորելով մի տեսակ մթնշաղի միջավայր, ժամանակի անկայուն համարժեքը, որում հեղինակի կամքով խեղդվում է աննշան ամեն ինչ։

1970-1980 թվականներին պատկանել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության այդպես կոչված «ձախ թևին»։ Մասնակցել է լենինգրադցի տասնմեկ նկարիչների[4] (1976) և լենինգրադցի և մոսկվացի 26 նկարիչների[5] (1990) հայտնի ցուցահանդեսներին։ Նրա նկարներից են՝ «Պառավը վառարանի մոտ» (ռուս․՝ «Старуха у печки»)[6] (1963), «Արվեստագետ Դյակոնիցինի դիմանկարը»[7] (1964), «Ա. Բլոկի դիմանկարը»[8], «Ծածկապատշգամբ»[9] (երկուսն էլ 1967), «Ձկնորսուհին Լադոգայից»[10] (1971), «Ծաղիկներ», «Մրգեր երկնագույնի վրա»[11], «Նկարիչ Լ․ Պտիցինի դիմանկարը»[12] (բոլորը 1972), «Ամառանոցում»[13] (1975), «Երեկոն Գորուշկայում»[14], «Ամպրոպից առաջ»[5] (երկուս էլ 1977), «Կիրակի» (1978), «Ինքնադիմանկար»[15], «Երկնագույն պատուհան»[5] (երկուսն էլ 1979), «Բանաստեղծներ», «Քնած աղջիկ»[15] (երկուսն էլ 1980), «Անձրևոտ օր» (1981), «Նատյուրմորտ բյուրեղապակով»[16] (1982), «Անտիկ թատրոն գիշերը»[17] (1986), «Համերգ (Ս. Ռիխտեր)», «Лариса»[5], «Երեկայն նատյուրմորտ»[16] (բոլորը 1988), «Երաժշտության դաս» (1990), «Գլխարկով կին»[18] (1998) և այլն։

Յուրի Պավլովի ստեղծագործությունները գտնվում են Ռուսական պետական թանգարանում[19], Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Կորեայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի մեդալ (2005 թվականի նոյեմբերի 14) – մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[20].
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի մեդալ (1997 թվականի նոյեմբերի 19) – պետությանը մատուցած ծառայությունների, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, մշակույթի և արվեստի բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար[21].
  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (2013 թվականի հուլիսի 25) - մշակույթի, մամուլի բնագավառում ունեցած վաստակի և երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.97.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.90.
  3. Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург: Санкт-Петербургский Союз художников, 2009. — с.27.
  4. Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1976.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.30-31, 50.
  6. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.23.
  7. Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.39.
  8. Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.25.
  9. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.14.
  10. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1972. — с.17.
  11. Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л: Художник РСФСР, 1973. — с.11.
  12. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1973. — с.9.
  13. Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.21.
  14. Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.18.
  15. 15,0 15,1 Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.19.
  16. 16,0 16,1 Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л: Художник РСФСР, 1991. — с.53.
  17. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.294.
  18. Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С.4.
  19. Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.50.
  20. «Указ Президента Российской Федерации от 14 ноября 2005 года № 131 «О награждении государственными наградами Российской Федерации»"». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  21. «Указ Президента Российской Федерации от 19 ноября 1997 года № 1240 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  22. «Указ Президента Российской Федерации от 25 июля 2013 года № 639 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ленинград. Зональная выставка. — Л։ Художник РСФСР, 1965. — с.39.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л։ Художник РСФСР, 1970. — с.23.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1970. — с.14.
  • Губарев А., Дмитренко А. В простом, казалось бы, мотиве … // Вечерний Ленинград, 1971, 5 января.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л։ Художник РСФСР, 1972. — с.17.
  • Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1973. — с.9.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников. — Л։ Художник РСФСР, 1973. — с.11.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1980. — с.21.
  • Каталог выставки одиннадцати ленинградских художников. — Л։ Художник РСФСР, 1976.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л։ Художник РСФСР, 1976. — с.25.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л։ Художник РСФСР, 1982. — с.18.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1983. — с.13.
  • Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — с.172.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л։ Художник РСФСР, 1983. — с.19.
  • Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
  • Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.63.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.97.
  • Выставка произведений 26 ленинградских и московских художников. Каталог. — Л։ Художник РСФСР, 1990. — с.30-31, 50.
  • Интерьер и натюрморт. Выставка произведений живописи художников Российской Федерации. Каталог. — Л։ Художник РСФСР, 1991. — с.53.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург։ ЦВЗ «Манеж», 1997. — с.294.
  • Русская деревня. Выставка произведений петербургских художников. Живопись. Графика. — СПб., Мемориальный музей Н. А. Некрасова, 1998.
  • Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С.3.
  • Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург։ Петрополь, 2003. — с.67.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.397, 406, 446. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.93.
  • Академическая дача. Каталог выставки. — Санкт-Петербург։ Санкт-Петербургский Союз художников, 2009. — с.27.
  • Яковлев, А. А. Юбилей мастера // Художник Петербурга, № 16, 2010. С. 3.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]