Յուրի Մերզլյակով
Յուրի Մերզլյակով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | ապրիլի 9, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ |
Յուրի Մերզլյակով (ռուս.՝ Ю́рий Никола́евич Мерзляко́в, ապրիլի 9, 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1971) և ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան (1979)։
1971 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1988-1989 թվականներին՝ Աֆրիկյան երկրորդ բաժնի սեկտորի վարիչ, ԽՍՀՄ ԱԳՆ Աֆրիկայի երկրների վարչության բաժնի վարիչ։
- 1990-1993 թվականներին՝ Եթովպիայում ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
- 1993 թվականի ապրիլի 29-ից-1997 թվականի մայիսի 16-ը՝ Մադագասկարում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 1993 թվականի դեկտեմբերի 28-ից-1997 թվականի մայիսի 16-ը՝ Կոմորյան կղզիներում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][3]։
- 1997-1999 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ Կասպից ծովի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար, հատուկ հանձնարարությունների գծով դեսպան։
- 199 թվականի դեկտեմբերի 31-ից-2003 թվականի հուլիսի 2-ը՝ Ղազախստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
- 2003 թվականի օգոստոսից-2010 թվականի հուլիսը՝ Հատուկ հանձնարարություններով դեսպան, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը։
- 2010 թվականի հուլիսի 14-ից-2015 թվականի օգոստոսի 18-ը՝ Էստոնիայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6][7]։
Ամուսնացած է։ Ունի դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտակարգ և լիազոր դեսպան (2000 թվականի ապրիլի 27)։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ղազախստանի Հանրապետության պատվոգիր (2003 թվականի հունիսի 11)՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի և երկկողմ համագործակցության զարգացման գործում ունեցած վաստակի համար[8]
- «XX տարվա անբասիր ծառայության համար» գերազանցության նշան (2009 թվականի օգոստոսի 18)՝ Երկարամյա բեղմնավոր աշխատանքի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի անցկացման ակտիվ մասնակցության համար։
- «Աշխատանքային տարբերության համար» մեդալ։
- «Արժանիքների համար» շքանշան (Ֆրանսիա, 2011 թվական)՝ 2003-2010 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում կատարած գործունեության համար[9]։
- Սուրբ բարեպաշտ իշխան Դանիել Մոսկվայի III աստիճանի շքանշան (Ռուս Ուղղափառ եկեղեցի, 2014 թվական)
- Իսիդոր Յուրեևյան 2-րդ աստիճանի շքանշան (Մոսկվայի պատրիարքարանի էստոնական ուղղափառ եկեղեցի, 2014 թվական)
- Ունի նաև «Մադագասկար» պետական մրցանակ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.04.1993 г. № 578 «О назначении Мерзлякова Ю. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Демократической Республике Мадагаскар»
- ↑ 2,0 2,1 Указ Президента Российской Федерации от 16.05.1997 г. № 494 «Об освобождении Мерзлякова Ю. Н. от обязанностей Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Республике Мадагаскар и Федеральной Исламской Республике Коморские Острова по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 28.12.1993 г. № 2310 «О назначении Мерзлякова Ю. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Федеральной Исламской Республике Коморские Острова по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.12.1999 г. № 1774 «О назначении Мерзлякова Ю. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Казахстан»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.07.2003 г. № 717 «О Мерзлякове Ю. Н.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.07.2010 г. № 905 «О назначении Мерзлякова Ю. Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Эстонской Республике»
- ↑ Указ Президента Российской Федерации «О Мерзлякове Ю. Н.»
- ↑ «Указ Президента Республики Казахстан от 11 июня 2003 года № 1105 «О награждении Почётной грамотой Республики Казахстан Мерзлякова Ю. Н.»»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-18-ին։ Վերցված է 2009-01-18
- ↑ Президент Франции наградил Посла России в Эстонии орденом