Յուրի Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Մանուկյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1940(1940-01-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 7, 2013(2013-02-07) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1963)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, մանկավարժ և մաթեմատիկոս
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
 Yuri Manukyan Վիքիպահեստում
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Ավագի Մանուկյան, (հունվարի 3, 1940(1940-01-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 7, 2013(2013-02-07), Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1940 թ. հունվարի 3-ին, Երևանում։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-2001 թթ.՝ ՀԿԿ Երքաղկոմի առաջին քարտուղար։
  • 1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության քարտուղար, ապա անդամ։
  • 2001 թ. հեռացվել էր Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից։
  • 2002 թ. Հրանտ Ոսկանյանի հետ ստեղծել էր Նորացված կոմունիստական կուսակցությունը։
  • 2003 թ. հուլիսի 7-ին ՀՆԿԿ-ն միավորվել է Բանվորական միության, ինտելեկտուալների կուսակցության և Հայաստանի կոմունիստների միության հետ և ստեղծվել է Հայաստանի Միավորված կոմկուսը։ Ընտրվել է ՀՄԿԿ առաջին քարտուղար, 2003 թ. ԱԺ ընտրություններին գլխավորել է ՀՄԿԿ համամասնական ընտրացուցակը։

Մահացել է 2013 թ. փետրվարի 7-ին։

Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։