Jump to content

Յուրի Կապլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Կապլան
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Юрiй Генадійович Каплан
Ծնվել էհոկտեմբերի 2, 1988(1988-10-02) (37 տարեկան)
Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Մասնագիտություներգիչ, բանաստեղծ, կոմպոզիտոր, կիթառահար և ստեղնահար
Գործիքներկիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԿրթությունԿիևի ազգային տնտեսագիտական համալսարան (2010)
ԱնդամակցությունՎալենտին Ստրըկալո
 Yuriy Kaplan Վիքիպահեստում

Յուրի Գենադևիչ Կապլան (ուկրաիներեն՝ Юрій Генадійович Каплан, հոկտեմբերի 2, 1988(1988-10-02), Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, պոետ, «Վալենտին Ստրըկալո» խմբի հիմնադիր և լիդեր։ Առաջին անգամ համբավ է ձեռք բերել, երբ նրա հումորային տեսաուղերձները շոու բիզնեսի աստղերին հայտնվեցին ՅուԹյուբում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կապլանը ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 2-ին Զապորիժիայում։ Ավարտելով տեղի 105-րդ լիցեյը, նա ընդունվել է Կիևի Վադիմ Հեթմանի անվան ազգային տնտեսական համալսարան, Միջազգային տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ[1], որն ավարտել է 2010 թվականին[2]։ Յուրին ունի եղբայր՝ Մարկը, ով հինգ տարով փոքր է[3][4]։

Գործունեություն համացանցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Կապլանը 2008 թվականի մարտին ՅուԹյուբում հրապարակեց իր առաջին տեսահոլովակը, Վյաչեսլավ Մալեժիկին ուղղված տեսաուղերձով, իրեն անվանեց «Վալենտին Ստրըկալո Բուրիլցևո գյուղից»: Հեղինակի խոսքով՝ այս տեսահոլովակը նկարահանվել է My Duck’s Vision ստուդիայի նմանատիպ տեսահոլովակի տպավորությամբ, որում Մալեժիկին դիմում է նաև ստուդիայի դերասաններից Սեմ Նիկելը[5]։

Արդյունքում նա նաև ձայնագրեց կոչեր Տիմատիին[6], Դիմա Բիլանին[7], Պոտապին և Նաստյա Կամենսկիխին[8], Չայ վդվոեմին[9], ՄաքՍիմին[10], Թիմբալենդին[11] և Սերգեյ Զվերևին[12]։ Դիմա Բիլանին ուղղված կոչով տեսահոլովակի դիտումների թիվը գերազանցել է 3 միլիոնը, իսկ Տիմատիինը` 1 միլիոնը։ ՅուԹյուբում Ստրըկալոի փոփ աստղերին ուղղված կոչերի դիտումների ընդհանուր թիվը գերազանցել է 6 միլիոնը։

«Վալենտին Ստրըկալո» խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապլանը 2014 թվականին Կանաչ թատրոնում

«Վալենտին Ստրըկալո» խումբը ստեղծվել է 2010 թվականին, որի կազմում ընդգրկված էին Յուրի Կապլանը (վոկալ, ակուստիկ կիթառ), Եվգենի Իլինը (բաս կիթառ), Եվգենի Միտինը (կիթառ) և Եվգենի Սելեզնևը (հարվածային գործիքներ): 2011 թվականին երկու անդամներ լքեցին խումբը և նրանց փոխարինեցին Անտոն Շչելկոնոգովը (հարվածային գործիքներ) և Անդրեյ Տրոպեշկոն (կիթառ)։ Այս կազմով խումբն աշխատեց իր դեբյուտային ալբոմի վրա:

2012 թվականի փետրվարի 24-ին թողարկվել է դեբյուտային ալբոմը, որը կոչվում էր «Смирись и расслабься!»։ 2013 թվականի ձմռանը «Кнопка» երգը տեղադրվել է համացանցում։ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվել է խմբի երկրորդ ալբոմը, որը կոչվում էր «Часть чего-то большего», որը ներառում էր ինչպես նոր, այնպես էլ հայտնի երգեր, որոնք նախկինում հնչել են համերգների ժամանակ։

Համերգային երգացանկը բաղկացած է ինչպես Յուրի Կապլանի սոլո ստեղծագործություններից՝ ռոք մշակումներով, այնպես էլ նրա նախկին inShe խմբում («Так гріє», «Аптека») և «Վոդիչկա-Պուզիրկի» («Наше лето», «Гори») երգերից: Համերգներին հնչում են նաև այլ կատարողների երգերի քավեր տարբերակները։

«Վալենտին Ստրըկալո» խումբը ակտիվ շրջագայել է ԱՊՀ երկրներում և արդեն տվել է ավելի քան հարյուր համերգ[13][14]։

2014 թվականին խմբի թմբկահար Անտոն Շչելկոնոգովը լքել է խումբը։ Նրան փոխարինելու եկել է Մաքսիմ Տորիկը։

2015 թվականին Յուրի Կապլանին ուղեկցող երաժիշտները լքեցին խումբը։ Խմբին միացան Կոնստանտին Պիժովը (կիթառ), Ստանիսլավ Մուրաշկոն (բաս կիթառ), Վլադիմիր Յակովլևը (հարվածային գործիքներ): Նոր կազմով խումբը ձայնագրել և համացանցում տեղադրել է «Решится само собой» երգը։ 2015 թվականի աշնանը խումբը սկսել է շրջագայությունները, խմբի 5-ամյակի պատվին։

2016 թվականի հոկտեմբերի 14-ին թողարկվել է խմբի երրորդ ստուդիական ալբոմը՝ «Развлечение»։ Ալբոմի աջակցության շրջագայությունը սկսվել է նոյեմբերին։

2017-ի որոշ համերգների ժամանակ հնչել է «Осень» երգը, որը կարող էր ներառվել ապագա EP-ում կամ ալբոմում։

2019 թվականին Յուրի Կապլանը հայտնել է, որ 2018 թվականին «Վալենտին Ստրըկալո» պրոեկտը[15][16]։

Քաղաքական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին Եվրամայդանի ժամանակ նա իր Թվիթթերում գրել է, որ եթե Մայդանը ձախողվի, Տարածաշրջանների կուսակցությունը ավերածություններ կգործի երկրում[17]։ 2014 թվականի ամռանը Ռուսաստանում համերգները չեղարկվել են կազմակերպիչների կողմից՝ անհայտ պատճառներով։ Կապլանը նաև նշել է, որ Մայդանին իր աջակցության և Ռուսաստանում շրջագայության պատճառով իրեն քննադատում են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմերը։ Կապլանը հայտարարել է, որ նման պահվածքով ցույց է տալիս իր նպատակը ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն[18]։ 2022 թվականին Ուկրաինա ռուսական զանգվածային ներխուժման ժամանակ Կապլանն ակտիվորեն աջակցում էր Ուկրաինայի զինված ուժերին և տեղեկություններ տրամադրում պատերազմի մասին (ներառյալ իրեն հետևող ռուսներին) Ինստագրամի իր էջում[19]։ Ապրիլի 20-ին նա ընդգրկվել է այն արտիստների ցուցակում, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2072 թվականը։

Կարիերայի ավարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան ավարտելուց հետո նա իր եղբոր Մարկի հետ որոշ ժամանակ հատկացրել է հագուստի ձևավորմանը, սակայն բիզնեսը երկար չի տևել։ Կապլանը համեմատաբար ակտիվ է Ինստագրամում, որտեղ նա ստիպված էր սահմանափակել մեկնաբանությունների հասանելիությունը սպամի հսկայական քանակության պատճառով։

2021 թվականի սկզբում հիվանդացել է COVID-19-ով։

2021 թվականին նրան տեսել են ՅուԹյուբի «Բարբ» սերիալի 5-րդ դրվագում՝ էպիզոդիկ դերում։

2010 թվականի ապրիլին Սերգեյ Ստիլլավինը, նկատելով Յուրիին YouTube պորտալում, նրան հրավիրեց մասնակցելու «Մայակ» ռադիոյի իր հեղինակային շոուին[20]։ Շուտով Կապլանի մասնակցությամբ պատմություններ և հաղորդումներ հայտնվեցին «Серебряном дождь», ՆՏՎ, ՌԵՆ ՏՎ, MTV, M1 և A-ONE հեռուստաալիքներով: «Русский пионер» ամսագիրը նրան դարձրեց օգոստոսյան համարի հերոս՝ որպես «[21] 2.0 սերնդի գլխավոր երգիչ»[21], իսկ 2010 թվականի հուլիսին Forbes ամսագիրը Վալենտինին ներառեց համացանցում հայտնի դարձած արտիստների լավագույն եռյակում[22]։ 2010 թվականի օգոստոսի 3-ին ուկրաինական «Jam FM» ռադիոկայանը (95.6) առաջին անգամ հեռարձակեց Վալենտին Ստրիկալոյի «Кайен» երգի ստուդիական տարբերակը, որը նա ձայնագրեց որպես նոր խմբի մաս, իսկ նոյեմբերին ուկրաինական M1 հեռուստաալիքը ցուցադրեց այս երգի տեսահոլովակի պրեմիերան[23]:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին Յուրիի ելույթը ցուցադրվեց Առաջին ալիքով «Մեծ տարբերություն Օդեսայում» շոուում: 2010 թվականի դեկտեմբերի 8-ին մասնակցել է A-ONE ալիքի «Звездочат» ծրագրին։ 2011 թվականի ապրիլի 1-ին նա հանդես եկավ «Пусть говорят» ծրագրում, որտեղ կատարեց «Всё решено» երգի մի հատված։

Մասնակցություն երաժշտական տեսահոլովակներում և ֆիլմերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նկարահանվել է KAMON!!! ուկրաինական խմբի «Брюнетка» երգի, Mortal Squirt խմբի «Спорт и бухло» երգի տեսահոլովակներում, Culture Prophet vs. Buckmaster-ի «Luniz — I Got 5 On It» կոմպոզիցիայի բութլեգ տեսահոլովակում[24][25][26]։
  • Յուրի Կապլանը մասնակցություն է ունեցել «Ամենա սարսափելի ֆիլմ 3D» ֆիլմի ռուսերեն կրկնօրինակմանը և «Բարև, մենք հասել ենք» ֆիլմի նկարահանումներին[27][28]։
  • «Վալենտին Ստրըկալո» խմբի «Наше лето» («Яхта, парус») երգը Յուրի Կապլանի կատարմամբ մի քանի անգամ հնչում է Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» (2017 թվական) ֆիլմում[29]։
  • «Песня для девочек» երգը «Смирись и расслабься» ալբոմից հնչում է «Մի սովորական կին» հեռուստասերիալի վերջին դրվագի վերջում (ռեժիսոր՝ Բորիս Խլեբնիկով, 2020 թվական), ինչպես նաև «Ես նիհարում եմ» ֆիլմում։
  • Նկարահանվել է «Բարբ» արտհաուս սերիալի 5-րդ դրվագում 2021 թվականին, որտեղ ներածությունում խաղացել է տեղացի Ռայան Գոսլինգի դերը՝ ծաղրելով «Դրայվ» ֆիլմի ներածությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Быть Валентином Стрыкало». TOP 10. 2008 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին.
  2. «Валентин Стрыкало выступит с концертом в Санкт-Петербурге». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին., Великая Эпоха (22 декабря 2011)
  3. Миколюк, Владислава (2011 թ․ հունիսի 21). «Интернет-герой Валентин Стрыкало: «Мне стыдно перед родителями за свои песни с матами»». «Комсомольская правда» в Украине. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
  4. Буланова, Ольга (2011 թ․ դեկտեմբերի 9). «Идеальный вирусный ролик — дешевый, с убогой картинкой, с непонятным человеком в кадре». Billboard Россия. էջ 3. Արխիվացված է —-дешевый-с убогой-картинкой-с непонятным-человеком-в кадре» օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. Рогоза, Александр (2013 թ․ մարտի 12). «Юрий Каплан, солист группы «Валентин Стрыкало»: «Гонорара первого концерта хватило, чтобы поесть и вернуться домой»». Радио «Комсомольская правда». kp.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Обращение к Тимати» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. «Обращение к Диме Билану» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  8. «Обращение к Потапу и Насте Каменских» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. «Обращение к группе "Чай Вдвоем"» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  10. «Обращение к певице Максим» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  11. «Appeal to Timbaland» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  12. «Обращение к Сергею Звереву» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. Белинская, Юлия (2012 թ․ դեկտեմբերի 29). «Мальчик из сети». Forbes Украина. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  14. Ли, Василиса (2013 թ․ հոկտեմբերի 19). ««Валентин Стрыкало» о своем новом альбоме: «Юмора будет предостаточно. Каждый любит вуаль»». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 15-ին.
  15. «Юрий Каплан подтвердил роспуск «Валентина Стрыкало»». 2019. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  16. «ну если честно, то уже почти год как, но она не распалась, я ее закрыл». Твиттер Юрия Каплана. 2019 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին.
  17. «https://twitter.com/yurakaplan/status/407989679804678144». Twitter (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  18. Gazeta.ua (2014 թ․ օգոստոսի 6). «В Росії скасували концерти гурту "Валентин Стрикало"». Gazeta.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  19. «Войти • Instagram». www.instagram.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  20. «Сергей Стиллавин и его друзья». Радио «Маяк». 2010 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. 21,0 21,1 Игорь Мартынов Запорожец not for sale // «Русский пионер». — 2010. — № 4(16). — С. 34—43.
  22. Соколова, Анна (2010 թ․ հուլիսի 23). «Три звезды». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. «Премьера клипа «На Кайене» на канале М1». Валентин Стрыкало. Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  24. «Kamon — Брюнетка». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 6 (օգնություն)
  25. «Спорт и бухло». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  26. «I Got 5 On It (Culture Prophet vs Buckmaster Remix)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  27. «Актёры». Здрасьте, приехали!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  28. «КиноПоиск.ru». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  29. «Валентин Стрыкало – «Наше лето»: Михаил Козырев о песне, которой фильм «Аритмия» дал вторую жизнь». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Կապլան» հոդվածին։