Jump to content

Յուրի Խովանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Խովանսկի
Բնօրինակ անունռուս.՝ Юрий Михайлович Хованский
Նաև հայտնի է որպեսMC Хованский[1]
Ծնվել էհունվարի 19, 1990(1990-01-19)[2] (36 տարեկան)
Nikolsk, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
Երկիր Ռուսաստան և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունվիդեո բլոգեր, ռեփեր, յություբեր, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու և կինոպրոդյուսեր
Գործիքներվոկալ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան
Կայքkhovansky.info
 Yury Khovansky Վիքիպահեստում

Յուրի Միխայիլովիչ Խովանսկի (ռուս.՝ Ю́рий Миха́йлович Хова́нский, հունվարի 19, 1990(1990-01-19)[2], Nikolsk, Պենզայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4][5]), հայտնի է նաև Խովան (ռուս.՝ Хова́н) կեղծանվան տակ, ռուսական տեսաբլոգեր, ռեփեր և կոմիկ։ Ռուսաստանի Դաշնության VII գումարման Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավորի՝ Վասիլի Վլասովի նախկին օգնական (2019-2021)[6][7]։ Ռունետում ունի սկանդալային բլոգերի հեղինակություն[8]։

2021 թվականի հունիսի 9-ից դեկտեմբերի 29-ը նա գտնվում էր կալանքի տակ՝ Դուբրովկայում ահաբեկչության մասին երգի կատարման համար ահաբեկչությունն արդարացնելու մեղադրանքով. հարուցվել է քրեական գործ։ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգի դատարանը նրա կանխարգման միջոցը փոխարինել է որոշակի գործողություններ կատարելու արգելքով և Խովանսկին ազատ է արձակվել կալանքից։ 2022 թվականի հուլիսի 20-ին դատարանը դադարել է քրեական գործի հետաքննությունը՝ վաղեմության ժամկետը լրանալու պատճառով[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հունվարի 19-ին Նիկոլսկ քաղաքում (Պենզայի մարզ)։ Գերազանցությամբ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանը հեռակա կարգով[10]։

Նախքան ՅուԹյուբում իր կարիերան սկսելը, նա թարգմանել և հնչյունավորել է ամերիկացի ստենդ ափ կոմիկների կատարումները[11], աշխատել է Maddyson.fm ինտերնետ-ռադիոյում[12] և բլոգեր է հրապարակել «„Спасибо“, Ева!» կայքում։ Նա ոլորտի մեջ իր առաջին կայուն հայտնիությունը ձեռք է բերել բլոգեր Իլյա Մեդիսոնի հետ համագործակցության շնորհիվ[13][14]:

Ինչպես նշվում է «Աֆիշա» հրատարակման մեջ, Խովանսկին իր ստեղծագործական ուղին սկսել է կիթառով հումորային երգեր կատարելով, որից հետո անցել է դասական ստենդափին՝ միաժամանակ հրապարակելով տարբեր բովանդակությամբ տեսանյութեր ՅուԹյուբյան իր ալիքում[15]։

2014 թվականի հունիսին նա նախաձեռնել է պետիցիա՝ «Ելենա Միզուլինայի հոգեկան առողջությունը փորձարկելու համար»՝ նրա հայտարարությունների պատճառով[16]: Պետիցիան հավաքեց ավելի քան 116 հազար ստորագրություն[17]։

Նա բազմիցս հանդես է եկել որպես ժյուրի Versus Battle բաթլ-​​հարթակում: 2016 թվականին նա մեկ այլ վիդեոբլոգերի՝ Դմիտրի Լարինի հետ մասնակցել է ռեփ-բաթլի։ Բաթլի տեսահոլովակը ՅուԹյուբում հավաքել է ավելի քան 40 միլիոն դիտում[18] և 2016 թվականին զբաղեցրել է դիտումների քանակաով երկրորդ տեղը Ռուսաստանում[19] և յոթերորդը՝ Ուկրաինայում[20]։ Բաթլից հետո նա սկսել է երաժշտական ​​տեսահոլովակներ ձայնագրել գանգստերի կերպարով։ Հրապարակվել են հետևյալ տեսահոլովակները՝ «Батя в здании»[21], «Шум»[22], «Прости меня, Оксимирон»[23], «Шёпот стволов»[24], «AVE HOVA»[25], «ПИВО ПЬЁТ» համատեղ տեսահոլովակ Նիկոլայ Սոբոլևի և Նիկ Չերնիկովի հետ[26], «Кто, если не мы» Big Russian Boss-ի հետ[27], Դմիտրի Մալիկովի հետ՝ «Спроси у своей мамы»[28], «Дисс на летсплейщиков»[29], «Когда ты голоден»[30], «Прости меня, Тиньков»[31][32][33] և Սերգեյ Դրուժկոյի հետ «Men in Blog»[34], «Gangsta Inferno»[35], «Илон Маск»[36] հավաքելով միլիոնավոր դիտումներ ՅուԹյուբում։ 2017 թվականի ապրիլին նա թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Моё гэнгста»[37]։

Նա հնչյունավորել է է օգր-մոգին Dota 2 խաղի ռուսական ոչ պաշտոնական տեղայնացման մեջ[38]։ 2016 թվականին նա եղել է «Not a player» թիմի մենթորը «Մեգաֆոն»-ի կողմից կազմակերպված կիբեռսպորտային Dota 2 «ԿիբեռՄարտ» մրցաշարի շրջանակներում[39][40]։ Նա հոդված է գրել vc.ru[41] կայքի համար գովազդային գործակալությունների անօգուտության մասին։

Խովանսկու խոսքերով իր ստեղծագործության վրա ազդել են Ռիչարդ Հերինգը, Ստյուարտ Լին և Էնդի Կաուֆմանը[15][42][43]։ 2016 թվականին նա ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի վիդեոբլոգերների թոփ 10-ում՝ ըստ «Ռոսբալտ» լրատվական գործակալության[44]։

Խովանսկին սկանդալային հայտարարություններ է արել Ֆյոդոր Եմելյալենկոյի[45], Օլեգ Տինկովի[46], Միխայիլ Զադոռնովի մասին[47], նա կոնֆլիկտներ է ունեցել ռուս ռեփ կատարողների հետ, ինչպիսիք են Noize MC-ն, Բաստան և Պտախան, ինչպես նաև երգչուհի Kristina Si-ի հետ[43][48][49][50]:

2017 թվականի օգոստոսի 13-ից նա վարում է «Մոսկվա - Յուպիտեր» շոուի երկու թողարկում «ВКонтакте» սոցիալական ցանցում համահաղորդավար Դմիտրի Մալիկովի հետ։ Հոկտեմբերի 10-ին Դմիտրի Մալիկովի և Իդա Գալիչի հետ նկարահանվել է ՄՏՍ-ի «Ты один, ты такой» գովազդային հոլովակում, որը նկարահանել է ռեժիսոր Վասիլի Սիգարևը[51]։ 2017 թվականի նոյեմբերին նա մասնակցել է «Փորձարկում-12» ռեալիթի շոուին, որպես բանտապետ[52]։

2018 թվականին Յուրին թողարկել է Childish Gambino-ի «This Is America» տեսահոլովակի պարոդիան, որը կոչվում է «This is Russia»[53][54]:

2019-ին նա կրկին մասնակցել է ռեփ-բաթլի, այս անգամ Russian Battle League նախագծի շրջանակներում, որտեղ նախկինում հանդես է եկել որպես ժյուրի։ Նրա մրցակիցը մոսկվացի ռեփ կատարող Obe 1 Kanobe-ն էր[55]։

2022 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակվել է Յուրի Խովանսկու հետ հարցազրույց Քսենիա Սոբչակի ՅուԹյուբյան ալիքում, որտեղ նա պատմել է նրան իր կյանքի մասին նախնական կալանքի կենտրոնում բանտարկվելուց հետո[56]:

2024 թվականի ապրիլի 15-ին հրապարակվել է Յուրի Խովանսկու հետ հարցազույց ՎՊԻՍԿԱ ՅուԹյուբյան ալիքում[57]։

Քրեական գործ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հունիսի 9-ին Յուրի Խովանսկին կալանավորվել է Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի (ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր, ահաբեկչության հրապարակային հիմնավորում կամ ահաբեկչության քարոզչություն) քրեական գործով[58]։ Խովանսկին բերման է ենթարկվել, երբ մի տղամարդ և մի կին դիմել են ոստիկանություն, համացանցում հայտնաբերելով Խովանսկու երկու երգ, որոնք անհայտ անձանց կողմից տեղադրվել են 2020 թվականի հուլիսին 25 բաժանորդ ունեցող ալիքում[59]։ Երգում Խովանսկին հեգնանքով ծաղրում է ահաբեկիչներին՝ օգտագործելով 2002 թվականին Մոսկվայում Դուբրովկայում տեղի ունեցած ահաբեկչության օրինակը՝ ուրախություն հայտնելով, որ այնտեղ «շատ ռուս երեխաներ են սպանվել»։ Ձերբակալության ժամանակ նա ընդունել է իր մեղքը օպերատիվ տեսանկարահանման ընթացքում[58]։

Հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգի Ձերժինսկի շրջանային դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել երկամսյա կալանք[60]։

Խովանսկին գրել իր ընկերներին և երկրպագուներին «Կրեստի» նամակ քննչական մեկուսարանից[61]։

Հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը դիտարկել է Խովանսկու բողոքը և նրան թողել է նախնական կալանքի տակ[62]։

Հուլիսի 23-ին Խովանսկին ներողություն է խնդրել «Նորդ-Օստ»-ի մասին երգի կատարման համար[63]։

Օգոստոսի 6-ին դատարանը երկարացրել է բլոգերի կալանքը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 8-ը[64]։

Օգոստոսի 10-ին Խովանսկին համալրվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում[65], ինչը, ի թիվս այլ բաների, զրկել է նրան բանկային հաշիվներից օգտվելու հնարավորությունից[61]։

Սեպտեմբերի 7-ին դատարանը կրկին երկարացրել է նախնական կալանքի ժամկետը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 8-ը[66]։ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին կրկին դատավարություն է տեղի ունեցել։ Մեղադրյալի ծանոթներ Oxxxymiron-ը, Իլյա Մեդիսոնը և Ռոստորատորը հավաքվել էին դատարանի շենքի մոտ (Խովանսկին իր նամակներում գրել էր, որ աջակցություն է ակնկալում ՅուԹյուբերների Մորգենշտերնից և Յուրի Դուդից, սակայն նրանք հրաժարվել են): Հաջորդ դատավարության ժամանակ Խովանսկու կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը[67]։

Հոկտեմբերի 13-ին Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանը մերժել է նրա կալանքը երկարացնելու որոշման դեմ բողոքը և նախնական կալանքի տակ պահել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 8-ը[68]։

Նոյեմբերի 3-ին Խովանսկին ելույթ է ունեցել դատարանում և խնդրել, որ իրեն թույլ տան գնալ տուն՝ ընտանիքի հետ Նոր տարին նշելու, սակայն դատարանը երկարաձգել է նրա կալանքը մինչև 2022 թվականի հունվարի 8-ը[69][70][71]։

Բլոգերներ Դմիտրի Լարինը և Ստաս Վասիլևը մեղադրել են Անդրեյ Նիֆեդովին Խովանսկու դեմ կեղծ ցուցմունք տալու մեջ. նա պնդել է, որ Խովանսկին երգը կատարել է 2018 թվականին, մինչդեռ իրականում, ըստ Խովանսկու, դա եղել է 2012 թվականին, երբ օրենքը, որով ցանկանում են դատել իրեն, դեռ գոյություն չուներ[72]։ Ինքը՝ Նիֆեդովը, բազմիցս ակնարկել է, որ իրեն ստիպել են ստորագրել սուտ ցուցմունքը, և ինքը գնացել է այն փոխելու։ Խովանսկու ընկերուհի Մարիա Նելյուբովան ասել է, որ Քննչական կոմիտեն չի ընդունել վկայի ճշտված ցուցմունքը, ում խոսքերի վրա է հիմնված Խովանսկու մեղադրանքը[73]։ Ավելի ուշ հայտնվեցին ևս երեք վկաներ՝ իբր 2018 թվականին հասարակական վայրերում պատահաբար լսել են նրա երգը։ Նրանցից երկուսը, հնարավոր է, նախկինում աշխատել են որպես ՆԳՆ օպերատիվ աշխատակիցներ։ Ինքը՝ Խովանսկին, հավատում էր, որ իրեն այլևս չեն կարող օգնել, քանի որ կային կեղծ վկաներ, ովքեր զրպարտում էին իրեն, և նա նաև անհանգստանում էր, որ իրեն կտեղավորեն հոգեբուժարանում[74][75][76][77]։

Դեկտեմբերի 11-ին Խովանսկին նոր նամակով նշել է, որ քննիչն իրեն արդեն հայտնել է դատարանի վճիռը[78]։ Դեկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ Խովանսկին իր քրեական հետապնդման մասին բողոքարկել է ՄԻԵԴ[79]։ Դեկտեմբերի 22-ին դատարանը մերժել է նրա կալանքը երկարաձգելու վերաբերյալ բողոքները և նրան թողել է նախնական կալանքի տակ[80]։ Դեկտեմբերի 26-ին հետաքննությունը խնդրել է փոխել կամ վերացնել Յուրի Խովանսկու խափանման միջոցը[81][82]։

Դեկտեմբերի 29-ին Սանկտ Պետերբուրգի Կույբիշևսկի շրջանային դատարանը որոշել է խափանման միջոցը փոխարինել որոշ գործողությունների, այդ թվում՝ համացանցից օգտվելու արգելքով, իսկ անձամբ Յուրիին ազատել է կալանքից[83][84]։ Դեկտեմբերի 30-ին դատարանը խափանման միջոցը որոշ գործողություններ կատարելու արգելքով երկարացրել է մինչև 2022 թվականի փետրվարի 8-ը[85]։

2022 թվականի փետրվարի 7-ին դատարանը կրկին երկարացրել է խափանման միջոցը մինչև 2022 թվականի ապրիլի 8-ը[86]։ Ապրիլի 7-ին դատարանը Յուրի Խովանսկուն թույլ է տվել օգտվել համացանցից[87]։

2022 թվականի հուլիսի 20-ին Արևմտյան 2-րդ շրջանային զինվորական դատարանը դադարեցրել է Յուրի Խովանսկու նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետի լրանալու պատճառով[88]։

2022 թվականի սեպտեմբերի 9-ին Խովանսկին հեռացվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակից[89]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի սեպտեմբերի 26-ին մեկնել է Ռուսաստանից Սերբիա[90]։ Ապրում է Բելգրադում[91]։

2023 թվականին ամուսնացած է Քսենյա Խրոմովայի հետ[92]։ 2024 թվականի նոյեմբերին Խովանսկին հայտարարել է կնոջից բաժանվելու մտադրության մասին[93]։

2023 թվականի նոյեմբերին ստացել է Մեքսիկայի քաղաքացիություն[94]։

Քաղաքական դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նախագահական ընտրություններից առաջ Խովանսկին թողարկել է «Секс, бухло, русский рэп» տեսահոլովակը, որը ներառում էր հետևյալ բառերը. «Свой выбор между ВК, Ютубом и Твиттером, свой взрослый выбор в конце марта на выборах»։ Հոլովակը դիտվել է որպես «Lenta.ru»-ի «Ո՞վ է քո թեկնածուն» նախագծի համար տեսահոլովակ, որի նպատակն էր խրախուսել երիտասարդներին գնալ քվեարկության։ Այս նախագծի մասնակիցներին հրապարակայնորեն դատապարտել են, անվանել «քաղաքական մարմնավաճառներ» և նրանք առժանացել են հազարավոր հակակրանքների: Մարդիկ զանգվածաբար դուրս են եկել Խովանսկու ալիքից, և շատ բլոգերներ, ըստ Խովանսկու ընկեր Եգոր Միտրոֆանովի (PentiumBitch), դադարեցրել են շփվել նրա հետ. «Կարծում եմ, որ նրանք ուզում էին իրենց լրացուցիչ բյուջեն վաստակել ինձ վրա: Իսկ ընդդիմությունը ինձ հավասարեցրել է Սոլովյովին և բաց է թողել իր համստերներին: Կարծում եմ, ես պարզապես հայտնվել եմ մուրճի և զնդանի արանքում: Ես չգրանցվեցի որպես սպիտակ ասպետ, առավել ևս որպես Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի թիմի անդամ, ես հումորի կայսրն եմ, անում եմ այն, ինչ ուզում եմ և չեմ խորհրդակցում այն ​​ավազակների հետ, որոնց ես ոչինչ պարտական չեմ»։

2019 թվականի հունիսի 17-ին Խովանսկին դարձել է 23-ամյա Վասիլի Վլասովի՝ Ռուսաստանի Ֆեդերացիայի Պետդումայի ամենաերիտասարդ պատգամավորի օգնականը, որը ընտրվել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից[95]։ «Սա ամենաառաջադեմ կուսակցությունն է»,- ասել է Խովանսկին։ «Եթե սա ցուցադրական ընդդիմություն լիներ, ես ցուցադրաբար կքննադատեի Պուտինին: Բայց ես ասում եմ այն, ինչ ուզում եմ: Կուսակցությունը լիբերալ է նույնիսկ ինձ նման մարդկանց համար: Նրանք ինձ աշխատանքի ընդունեցին՝ իմանալով, որ ես խելագար եմ և ասում եմ այն, ինչ ուզում եմ: Ես Պուտինին չեմ սիրում, ուստի ես քննադատում եմ Պուտինին: Ես չեմ սիրում Նավալնիին, ուստի քննադատում եմ Նավալնուն: Սա է լիբերալիզմի ամբողջ իմաստը»[96]:

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-ալբոմներ

  • 2017 — Моё Гэнгста[97]
  • 2018 — Unreleased Tracks[98]

Սինգլներ

  • 2016 — Батя в Здании
  • 2016 — Прости меня, Оксимирон
  • 2016 — Шум (Դիսս Noize MC-ի վրա)
  • 2017 — Пиво Пьёт (feat. Նիկոլայ Սոբոլև)
  • 2017 — Спроси у Своей Мамы (feat. Դմիտրի Մալիկով)
  • 2019 — Батя в Здании 2
  • 2019 — Зона 51
  • 2019 — Петербург (feat. Նիկ Չերնիկով)
  • 2019 — В долгий путь (1-ին ռաունդ 17ib)
  • 2019 — Ветер Перемен (2-րդ ռաունդ 17ib)
  • 2019 — Дело Нескольких Минут (3-րդ ռաունդ 17ib)
  • 2019 — Дисс на Инстасамку
  • 2021 — Джокер («Ստաս Այ Կակ Պրոստո» DISS)
  • 2024 — Скуф
  • 2024 — Рэпетитор (Դիսս Kizaru-ի, Big Baby Tape-ի, Alblak 52-ի, Toxi$-ի վրա)

Առցանց-բաթլներ

17 անկախ բաթլ «Hip-Hop.ru»:

  • В долгий путь (1-ին ռաունդ, որակավորում) (անցել է)
  • Ветер перемен (2-րդ ռաունդ, որակավորում) (անցել է)
  • Дело нескольких минут (3-րդ ռաունդ, vs Alya Djey) (պարտություն, 4:9)

Օֆլայն-բաթլներ

Versus Battle

  • Versus № 4 (III եթերաշրջան) Դմիտրի Լարինի դեմ (հաղթանակ, 3:0)

Russian Battle League

  • Shot Battle, Obe 1 Kanobe-ի դեմ (ժյուրիի կողմից հաղթող չի ճանաչվել, Խովանսկին հաղթել է համաժողովրդական քվեարկությամբ)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Խովանսկին մի քանի առցանց ֆիլմերի սցենարի հեղինակ և ռեժիսոր է:

Տարի Ֆիլմ Ռեժիսոր Սցենարիստ Դերասան Տևողություն
2015 ԻՆԴԻ. The Movie Այո Այո Այո 1 ժամ 17 րոպե
2016 Օզոն Այո Այո Այո 38 րոպե
2017 Օզոն 2. Արյունոտ սպորտ Այո Այո Այո 43 րոպե
2018 Միջադեպ Սան-Ֆրանցիսկոյում Այո Այո Այո 44 րոպե
2018 Երբ քո հայրը Կրատոսն է Այո Այո Այո 10 րոպե
2020 Վանոմաս. Համբերության մրցարան Այո Այո Այո 37 րոպե
2020 Բոսկո եղբայրները Այո Այո Այո 19 րոպե
2023 Տխրահռչակ սերունդ. Կանաչ փղիկ 2 Ոչ Ոչ Այո 1 ժամ 29 րոպե

Վավերագրական ֆիլմեր

  • 2021 — «Ինչ՞ու է Յուրի Խովանսկին այսքան ժամանակ գտնվում նախնական կալանքի տակ» — «Ռեդակցիա» (հատուկ ռեպորտաժ)

Համակարգչային խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Խովանսկին հայտարարել է սեփական համակարգչային խաղի մշակման մասին, որը կոչվում էր Long Live Caesar։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացվել է խաղի թրեյլերը։ 2024 թվականի դեկտեմբերի 16-ին նախագիծը թողարկվել է Steam ծառայությունում վաղ հասանելիությամբ[99]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.youtube.com/c/%D0%AE%D1%80%D0%B8%D0%B9%D0%A5%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B969/about
  2. 1 2 X (ռուս.) — X Corp., 2006.
  3. 1 2 https://progorod58.ru/news/38898
  4. ↑ «Хиты Интернета: как пензенцы становятся звездами «Ютуба»». progorod58.ru. 2016 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  5. ↑ Гадючный, Алексей (2016 թ․ նոյեմբերի 21). «Оксимирон публично унизил блогера из Пензенской области». 1PNZ.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. ↑ «Блогер Хованский стал помощником депутата Госдумы». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  7. ↑ «В ЛДПР почти нецензурно открестились от задержанного блогера Хованского». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  8. ↑ Болотов, Антон (2016 թ․ դեկտեմբերի 17). ««Одним словом — беспредел»». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  9. ↑ «Хованский больше не террорист. Суд в Петербурге прекратил уголовное дело блогера». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2022 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  10. ↑ Лилия Козлова. «Кто такой Юрий Хованский: Что сделал скандальный блогер, получивший должность помощника депутата Госдумы». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  11. ↑ «Кроме шуток». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  12. ↑ «В чём Мэддисон был первым?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին.
  13. ↑ ««Раньше я много и часто бил школьников»: Юрий Хованский, комик, судья и триумфатор баттла Versus». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  14. ↑ «Юрий Хованский. Интервью о блоге». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  15. 1 2 ««Интернет — это анонизм» Катя Клэп, Олег Коронный и другие интернет-герои подростков». daily.afisha.ru. Афиша. 2013 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  16. ↑ «Блогер Хованский заподозрил у Мизулиной «комплекс Бога»». «Независимая газета» со ссылкой на «Русскую службу новостей». 2014 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  17. ↑ Болотов, Антон (2016 թ․ օգոստոսի 29). «Прилетит вдруг волшебник». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  18. ↑ Самойлов, Евгений (2016 թ․ դեկտեմբերի 28). «MC Хованский высмеял русских рэперов в клипе «Прости меня, Oxxxymiron»». Apelzin. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  19. ↑ «Лучшие видео русского ютьюба за 2016 год». Meduza. 2016 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  20. ↑ «Что смотрели украинцы на YouTube в 2016 году». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  21. ↑ «MC Хованский "Батя в здании"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  22. ↑ «Хованский снял клип "Шум" — дисс на Noize MC». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  23. ↑ «МС Хованский «Прости меня, Оксимирон»». Rap.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  24. ↑ «MC Хованский «Шепот стволов»». Rap.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  25. ↑ «МС Хованский «Ave Hova»». Rap.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  26. ↑ «MC Хованский и Соболев спародировали вездесущий хит Грибов». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  27. ↑ «МС Хованский, Big Russian Boss "Кто, если не мы"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  28. ↑ «Спроси у своей мамы, кто ее кумир: Дмитрий Маликов читает рэп в клипе Юрия Хованского». Meduza. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  29. ↑ «Хованский теперь и против летсплейщиков. Его худший клип?». Канобу. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  30. ↑ «MC Хованский "Когда ты голоден"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  31. ↑ «Блогер Хованский извинился перед Тиньковым в песне». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  32. ↑ ««Я сам выбил дверь — она мне просто не нравилась»: Хованский снял клип с извинениями Тинькову». Meduza. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  33. ↑ «Хованский записал клип, в котором извинился перед Тиньковым». Афиша. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  34. ↑ «Сергей Дружко и Юрий Хованский записали совместный рэп-клип в образе «Людей в черном»». Афиша. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  35. ↑ «МС Хованский "Gangsta Inferno"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  36. ↑ «MC Хованский "Илон Маск"». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  37. ↑ «MC Хованский выпустил дебютный EP «Моё гэнгста»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
  38. ↑ Хованский в русской озвучке Dota 2 ՅուԹյուբում
  39. ↑ Сиденко, Иван (2016 թ․ հոկտեմբերի 26). «Как использовать киберспорт для эффективных рекламных кампаний». Cossa. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  40. ↑ Фомин, Виталий (2016 թ․ հոկտեմբերի 5). «NS: Может кто-нибудь из «кибербитвы» и на International в будущем пробьется». Советский спорт. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
  41. ↑ Хохлова, Дарья (2015 թ․ ապրիլի 10). «От рекламных агентств нет никакой пользы – видеоблогер Юрий Хованский». vc.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  42. ↑ Зиновьев, Сергей (2014 թ․ սեպտեմբերի 8). «Комик и блогер Юрий Хованский подрался с Noize MC». Комсомольская правда. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  43. 1 2 «Хованский: «Kristina Si натравила на меня армянскую мафию»». rap.ru. 2014 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  44. ↑ Светлицкая, Элина (2016 թ․ հուլիսի 8). «Десять популярных петербургских видеоблогеров». Петербургский Авангард. Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  45. ↑ «Noize МС пообещал больше не бить Хованского». InterMedia. 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  46. ↑ «Хованский удалил ролик о Тинькове после его письма и выбитой двери». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 18-ին.
  47. ↑ «В Сети осудили блогера, грубо прокомментировавшего смерть Задорнова». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  48. ↑ Божко, Илья (2017 թ․ հունվարի 25). «Рифмованные войны. Почему рэперы ополчились на блогеров». Life.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  49. ↑ Малахова, Наталья (2017 թ․ հունվարի 19). «Питерский блоггер угрожает Noize MC расстрелом». Московский комсомолец. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  50. ↑ «Баста в твиттере конфликует с видеоблогерами "Немагия" и Юрием Хованским». The-Flow.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  51. ↑ «МТС выпустили рекламу с Хованским и Маликовым про мир без интернета. Ее снял Сигарев». Афиша. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  52. ↑ ««Эксперимент-12»: что показали в новом онлайн-шоу о жизни в тюрьме». TJ. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
  53. ↑ «Все недостатки России в новом клипе Хованского — пародии на «This is America»». rap.ru. 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  54. ↑ «Хованский выпустил пародию на «This Is America»». Афиша Daily. 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  55. ↑ «Хованский и Obe 1 Kanobe встретились в водка-баттле. За каждый удачный панч оппонент выпивает рюмку». Rap.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.
  56. ↑ «"В камеру с трансвеститом хочешь?" — что Хованский рассказал Собчак». the-flow.ru (ռուսերեն). Афиша. 2022 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 28-ին.
  57. ↑ «Хованский — побег из России, донат от Мелстроя, концерт Моргена, свадьба и гайд на скуфа» (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  58. 1 2 «Блогера Юрия Хованского задержали за "оправдание терроризма"». Русская служба Би-би-си. 2021 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  59. ↑ «Юрия Хованского задержали после размещения в сети его песен неизвестными лицами». ТАСС. 2021 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 9-ին.
  60. ↑ «Блогера Хованского арестовали на два месяца». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ հունիսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  61. 1 2 Сергей Звезда (2021 թ․ հոկտեմբերի 9). ««Я сдался и падаю в пустоту»: письма Хованского из СИЗО, где он сидит по делу об оправдании терроризма». TJ. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 14-ին.
  62. ↑ «Петербургский суд оставил Юрия Хованского в СИЗО». Znak.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  63. ↑ «Блогер Хованский извинился за песню о "Норд-Осте" из СИЗО». Деловой Петербург. 2021 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  64. ↑ «Суд в Санкт-Петербурге продлил арест блогеру Хованскому до 8 сентября». «Коммерсантъ» (ռուսերեն). 2021 թ․ օգոստոսի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 7-ին.
  65. ↑ «Блогера Хованского включили в перечень террористов и экстремистов». Lenta.ru. 2021 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
  66. ↑ «Суд продлил арест Юрия Хованского». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  67. ↑ «Суд продлил арест блогеру Хованскому». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  68. ↑ «Блогера Юрия Хованского опять оставили в СИЗО». «Коммерсантъ» (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
  69. ↑ «Блогер Хованский по решению суда встретит Новый год в СИЗО». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.
  70. ↑ «Блогеру Хованскому решили продлить арест». Lenta.ru (ռուսերեն). 2021 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  71. ↑ «Речь Хованского в суде 03.11» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  72. ↑ «Блогер Ларин заявил о ложных показаниях в деле Хованского». Газета.Ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  73. ↑ TV Rain Inc (2021 թ․ նոյեմբերի 4). «Девушка Хованского рассказала, что СК не принял исправленные показания у свидетеля, на чьих словах строится обвинение против блогера». tvrain.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  74. ↑ ««Все кончено»: Хованский пожаловался на «подставных свидетелей» в письме из СИЗО». Газета.ru. 2021 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  75. ↑ «Блогера Хованского проверят на вменяемость». Газета.ru. 2021 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  76. ↑ «Хованский заявил, что следствие нашло "подставных свидетелей", для его дела». www.kasparov.ru. 2021 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  77. ↑ ««Я по сути уже мертв»». Znak.com. 2021 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 24-ին.
  78. ↑ «В новом письме блогер Хованский заявил, что следователь уже объявил ему решение суда». spb.mk.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  79. ↑ «Блогер Юрий Хованский обжаловал в ЕСПЧ действия следователей и судей». www.znak.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին.
  80. ↑ «Блогер Хованский оставлен под арестом». vesti.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  81. ↑ Елена Горшкова (2021 թ․ դեկտեմբերի 26). «Следствие хочет выпустить Хованского из СИЗО». ura.news. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
  82. ↑ «Следствие просит изменить меру пресечения блогеру Хованскому». Znak.com. 2021 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 26-ին.
  83. ↑ «Суд в Петербурге смягчил меру пресечения блогеру Юрию Хованскому». ОВД-Инфо. 2021 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  84. ↑ «Юрия Хованского освободили из-под стражи». Lenta.ru (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  85. ↑ «Суд запретил Хованскому пользоваться интернетом до 8 февраля». РИА Новости (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 4-ին.
  86. ↑ «Суд продлил запрет определенных действий блогеру Хованскому до 8 апреля». РБК (ռուսերեն). 2022 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 7-ին.
  87. ↑ «Суд разрешил Хованскому пользоваться интернетом». Коммерсантъ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  88. ↑ «Суд прекратил уголовное дело в отношении блогера Юрия Хованского». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  89. ↑ Зайвый, Владимир (2022 թ․ սեպտեմբերի 9). «Хованский исключен из списка причастных к экстремизму и терроризму». Известия (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 25-ին.
  90. ↑ Валерий Романов (2022 թ․ հոկտեմբերի 20). «Раскрыты подробности отъезда популярного блогера из России». Газета.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  91. ↑ Валерий Романов (2022 թ․ հոկտեմբերի 31). «Популярные российские блогеры рассказали о впечатлениях от переезда в Белград». Газета.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  92. ↑ «Свадьба в Сербии: отсидевший в СИЗО Юрий Хованский женился на студентке, к которой ушел от помогавшей ему невесты». The Voice (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 11-ին.
  93. ↑ Овезова, Мидене (2024 թ․ նոյեմբերի 26). «Блогер Юрий Хованский разводится спустя год брака и бросает пить». Фонтанка. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 1-ին.
  94. ↑ «Хованский отказывается от гражданства России? Стример выбрал страну». Рамблер/новости (ռուսերեն). 2023 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2024 թ․ ապրիլի 15-ին.
  95. ↑ «Блогер Юрий Хованский стал помощником самого молодого депутата Госдумы». meduza.io. 2019 թ․ հունիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  96. ↑ «Убрать шепелявого. Рэп, юмор, алкоголь, криминал: жизнь и уголовное дело Юрия Хованского как история российского YouTube». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
  97. ↑ Алексей Мажаев (2017 թ․ մայիսի 23). «Рецензия: МС Хованский - «Моё гэнгста» **». Intermedia. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  98. ↑ Алексей Мажаев (2018 թ․ փետրվարի 10). «Рецензия: МС Хованский - «Unreleased Tracks» **». Intermedia. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  99. ↑ Нимандов, Алексей. «Long Live Caesar: Цезарь — гриб? Хованский уже не пес хулиганский, а хороший геймдизайнер». Афиша. Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • khovansky.info — Յուրի Խովանսկու պաշտոնական կայք
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Խովանսկի» հոդվածին։