Յուրի Խոջամիրյան
Յուրի Խոջամիրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1926 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2003 |
Մասնագիտություն | գիտնական և քաղաքական գործիչ |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1949) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների թեկնածու (1966) |
Յուրի Երվանդի Խոջամիրյան (սեպտեմբերի 9, 1926, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2003), էներգետիկայի և ավտոմատիկայի բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1966), պրոֆեսոր (1980): ՀՃԱ (1992), ՄՃԱ (1993) անդամ։ ՀԽՍՀ (1970) և ՌԴ (1993) վաստակավոր ճարտարագետ։ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1983-1990)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրի Խոջամիրյանը ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1968-1981 թվականներին եղել է ՀԽՍՀ պետպլանի նախագահի տեղակալ, 1981-1983 թվականներին՝ ՀԿԿ կենտկոնի էկոնոմիկայի բաժնի վարիչ, 1983-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ (1990) Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ (1992)[1]:
Աշխատանքները վերաբերում են ինքնաշխատ կառավարման համակարգերի տեսությանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1970):
- ՌԴ վաստակավոր ճարտարագետ (1993)։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1992):
- Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1993):
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետևող համակարգեր։ Ուսումնական ձեռնարկ պոլիտեխիկական ինստիտուտի ուսանողների համար, Երևան, «Լույս», 1981 (համահեղինակ)[2]։
- ՍՄԿԿ XXVI համագումարը և Սովետական Հայաստանի էկոնոմիկայի զարգացումը։ «Գիտելիք» ընկերություն ՀԽՍՀ, Երևան, Ա. հ, 1983 (համահեղինակ)։
- Теория автоматического управления, Ереван, 1991.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Ходжамирян, Юрий Ервандович - Следящие системы : [Учеб. пособие для политехн. ин-тов] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.