Յուրի Դետոչկինի հուշարձան (Սամարա)
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | նոյեմբերի 9, 2012 |
Երկիր | ![]() |
Քաղաք | Կոմսոմոլսկայա հրապարակ |
Բնակավայր | Սամարա |
Շինության ձև | բրոնզե հուշարձան |
Ներկա վիճակ | կանգուն |
Յուրի Դետոչկինի հուշարձան (ռուս.՝ Памятник Юрию Деточкину), հուշարձան՝ նվիրված Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի գլխավոր հերոս Յուրի Դետոչկինին։ Տեղադրվել է Սամարայի երկաթուղային կայարանի հարևանությամբ՝ Կոմսոմոլսկայա հրապարակում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը տեղադրվել է 1927 թվականի նոյեմբերի 18-ին Սամարայում ծնված Էլդար Ռյազանովի 85-ամյակի կապակցությամբ։ 2,2 մ բարձրությամբ 470 կիլոգրամ քաշով բրոնզե քանդակում պատկերված է ապահովագրական գործակալ, սիրողական թատրոնի դերասան և մեքենա փախցնող Յուրի Դետոչկինն այնպես, ինչպես երևում է ֆիլմի վերջին սցենարում, երբ կանգնած է տրոլեյբուսի առջև, ողջունելով գլխարկը ձեռքին, պայուսակը ոտքերի մոտ, ժպիտը դեմքին՝ «Բարև, Լյուբա, ես վերադարձել եմ»։
Ստեղծագործության էսքիզը ստեղծվել է «Նովայա գազետա» թերթի գլխավոր նկարիչ Պյոտր Սարուխանովի կողմից, իսկ «Նովայա գազետա» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովը նախագծի ոգեշնչողներից մեկն էր։ Բրոնզե քանդակը ստեղծել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ Իվան Մելնիկովը։ Քանդակագործի խոսքերով նա փորձել է պատկերել մարդու ներքին վիճակը, ով իր հոգում պահում է լավը, չնայած անցած բոլոր փորձություններին[1]։ Հուշարձանը ստեղծվել է արտաբյուջետային միջոցների հաշվին[2]։
Հուշարձանի տեղադրման համար ընտրվել է կայարանի հարևանությամբ գտնվող տարածքը, որպեսզի հուշարձանը տեսանելի լինի ինչպես սամարացիների, այնպես էլ քաղաքի այցելուների համար։ Հուշարձանի տեղադրման վայրը հաստատվել է Ռյազանովի կողմից[1]։ Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 9-ին, որին ներկա են գտնվել մոտ երկու հարյուր մարդ։ Էլդար Ռյազանովը տիկնոջ հետ ժամանել է բացման արարողությանը, իսկ մեծ էկրանին ցուցադրվել է դերասանուհի Օլգա Արոսևայի ողջույնի խոսքը, որը «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմում մարմնավորել է Յուրի Դետոչկինի հարսնացուին՝ Լյուբային, որի մոտ էլ շտապում էր բանտից[3]։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Սամարայի մարզի նահանգապետ Նիկոլայ Մերկուշկինը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Ирина Чечурина (2012-11-09)։ «В Самаре открыли памятник Юрию Деточкину» (ռուսերեն)։ Российская газета։ Վերցված է 2013-09-05
- ↑ 2,0 2,1 «В Самаре открыли памятник Юрию Деточкину» (ռուսերեն)։ Полит.ру։ 2012-11-09։ Վերցված է 2013-08-31
- ↑ «В Самаре установлен памятник Юрию Деточкину» (ռուսերեն)։ tvkultura.ru։ 2012-11-09։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-16-ին։ Վերցված է 2013-08-31