Յուրի Ավիերինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ավիերինո
Ծնվել էհոկտեմբերի 6, 1931(1931-10-06)
Մահացել էհոկտեմբերի 5, 2003(2003-10-05) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունաճպարար
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան

Յուրի Ավիերինո (ռուս.՝ Юрий Кириллович Авьерино, հոկտեմբերի 6, 1931(1931-10-06) - հոկտեմբերի 5, 2003(2003-10-05), Մոսկվա, Ռուսաստան), կրկեսի խորհրդային և ռուս դերասան, իլյուզիոնիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ավիերինոն ծնվել է 1931 թվականի հոկտեմբերի 6-ին, կրկեսի դերասանների ընտանիքում։ Նրա հայրը` Կիրիլ Ավիերինոն, կրկեսի ծաղրածու էր, մայրը` Կալիսա Լապիադոն, կրկեսի ժառանգական դերասանուհի էր և հեծանվորդ էր։

Կրկեսում սկսել է աշխատել մանկուց։ 1944 թվականից աշխատել է որպես ակրոբատ քրոջ` Իրինա Ավերինոյի հետ։ Նա գործում էր իր հոր հետ որպես ծաղրածու, այնուհետև աճպարար էր։ 1966 թվականից նա սկսում է հանդես գալ որպես իլյուզիոնիստ։ Հյուրախաղերով հանդես է եկել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Մեքսիկայում և Պերուում։

Նա առանձնանում էր լակոնիկ, բայց արտահայտիչ և տպավորիչ կատարմամբ, կարողանում էր լսարանի մոտ հետաքրքրություն առաջացնել։ Հայտնի են եղել նրա մի շարք հնարքներ, այդ թվում` «Կախարդական տուփը», «Աղջկա անհետացումը»։

1969-1974 թվականներին եղել է Բելառուսի կրկեսի ղեկավարը։

1972 թվականին Մեքսիկայում շրջագայության ընթացքում «Ացտեկ» իլյուզիոն ակումբը նրան շնորհել է մոգության պրոֆեսորի պատվավոր կոչում։ 1986 թվականին Արգենտինայի իլյուզիոնիստների համայնքը Յու. Ավիերինոյին շնորհել է «Լավագույն կախարդ» մրցանակը։ 1989 թվականին Գերմանիայում ճանաչվել է որպես «Տարվա լավագույն դերասան»։

Թոշակի անցնելուց հետո նրա ատրակցիոնի սարքավորումները տնօրինվել են կրկեսային իլյուզիոնիստ Ռուսլան Մարչևսկու կողմից։

Մահացել է 2003 թվականի հոկտեմբերի 5-ին, թաղվել է Մոսկվայի Խովանսկու գերեզմանատանը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրական պապը երաժիշտ Նիկոլայ Ավերինոն է (1871-1950 թվական), ջութակահար, Սարատովի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ֆյոդոր Շալյապինի մտերիմ ընկերը։
  • Մայրական պապը կրկեսի հայտնի գործիչ Ալեքսանդր Լապիադոն է։
  • Մայրական տատը կրկեսի հայտնի արտիստ Օլգա Սուրն է, որի մասին Ա. Կուպրինը գրել է «Օլգա Սուր» (1929 թվական) պատմվածքը։
  • Հայրը կրկեսային նկարիչ Կիրիլ Ավերինոն է (1902-1976 թվական), ծաղրածու, 1967-1969 թվականներին ղեկավարել է Բելառուսի կրկեսը։
  • Մայրը կրկեսային դերասանուհի Կալիսա Լապիադոն է, հեծանվորդ։
  • Քույրը կրկեսի դերասանուհի Իրինա Ավիերինոն է (ծնվել է 1939 թվական), շների մարզիչ է։
  • Կինը կրկեսային դերասանուհի Լյուդմիլա Ավիերինոն է (ի ծնե` Պրովոտորովա) (ծնվել է 1937 թվականին)։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аверьино Ю. К. // Возможности и сила коллектива // Советская эстрада и цирк, 1971, № 2, стр. 8–9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Черкасский Я. Ярко, смело, интересно: премьера в Харьковском государственном цирке // Харьков: Красное знамя, 15.08.1976, стр. 4;
  • Шварц В. Достаньте слона из кармана // Советская культура, № 98 (5002), 7.12.1976, стр. 8;
  • Кох З. О близком друге [некролог на смерть К.Н. Авьерино, отца иллюзиониста] // Советская эстрада и цирк, 1977, № 1, стр. 26;
  • Николаев М. О тех, кто идет впереди // Советская эстрада и цирк, 1977, № 10, стр. 4–5;
  • Славский Р.Е. Когда облака спускаются на землю // Советская эстрада и цирк, 1979, № 2, стр. 12–13;
  • Парамонов В. Волшебное искусство Юрия Авьерино // Таганрогская правда, 15.05.1979, стр. 3;
  • Марьяновский В.А. Кио: отец и сыновья. М.: Искусство, 1984, стр. 184–186;
  • Кривенко Н.В. Внук героини Куприна // Советская эстрада и цирк, 1991, № 5, стр. 4–5;
  • Семёнов В.Н. Цирк Саратова: Ненаучное исследование истории циркового дела в городе на Волге. Саратов, 2015, стр. 166.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • "Юрий Кириллович Авьерино". В мире цирка иа эстрады. Retrieved 2018 թ․ հոկտեմբերի 14.
  • "Юрий Кириллович Авьерино". Российская ассоциация иллюзионистов. Արխիվացված է the original 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Retrieved 2018 թ․ հոկտեմբերի 14.
  • "Дети и внуки Ольги Сур". В мире цирка и эстрады. Retrieved 2018 թ․ հոկտեմբերի 14.
  • "Юрий Кириллович Авьерино". Где дремлют мёртвые. Retrieved 2018 թ․ հոկտեմբերի 14.
  • "О представители знаменитой цирковой династии - Авьерино Ю. К." Семь тузов. Школа магии и фокусов. Արխիվացված է the original 2018 թ․ հոկտեմբերի 15-ին. Retrieved 2018 թ․ հոկտեմբերի 14.