Յուրի Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 24, 1951(1951-09-24)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 8, 2009(2009-02-08) (57 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտությունգրող, նկարիչ, ազգագրագետ և կենսաբան
Պարգևներ և
մրցանակներ
ԺՏՆՑ ոսկե մեդալ

Յուրի Արամովիչ Ավագյան (ռուս.՝ Юрий Арамович Авакян, սեպտեմբերի 24, 1951(1951-09-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2009(2009-02-08), Մոսկվա, Ռուսաստան), հայազգի գրող, նկարիչ, ազգագրագետ և կենսաբան, առավել հայտնի է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» գրքի երկրորդ և երրորդ հատորների բարելավմամբ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Ավագյանը ծնվել է 1951 թվականի սեպտեմբերի 24-ին՝ Թիֆլիսում[2]։ Ավարտել է Թիֆլիսի Ալեքսանդր Պուշկինի անվան պետական համալսարանը։ 1972 թվականին որպես ավագ գիտաշխատող ընդունվել է Չարենցավանի Անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղում։ 1973 թվականին աշխատանքի է անցել Վրաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մարդաբանական ուսումնասիրությունների լաբորատորիայում։ Զբաղվել է արևմտյան Վրաստանի բնակչության գենետիկական առանձնահատկությունների հետազոտությամբ, մասնակցել է Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մալխազ Գրիգորիի Աբդուշելիշվիլիի «Հին ու ժամանակակից Կովկասի բնակչության գանգրոլոգիա» գրքի նախապատրաստման և հրատարակման աշխատանքներին, որի համար գրել է մի քանի բաժիններ և կատարել է ավելի քան 50 նկարազարդումներ։

1974 թվականին ընդունվել է Խորհրդային Վրաստանի Գիտությունների ակադեմիայի կիբերնետիկայի բաժինը և սեփական խնդրանքով տեղափոխվել Սուխում, որտեղ հեազոտել է Փշոտ շնաձկան լյարդի հոմոգենատի ազդեցությունը օնկոհիվանդությունների տարբեր ձևերի զարգացման և ընթացքի վրա։

1977 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Որպես ավագ գիտաշխատող աշխատանքի է ընդունվել Քիմպրոեկտ համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Մոսկվայի մասնաճուղում։ 1977 թվականին որպես հոգեբան-խորհրդատու աշխատանքի է ընդունվել «Նորաձևության տրիկոտաժ» խանութում։ 1983 թվականին գլխավոր նկարչի պաշտոնով ընդունվել է Մոսկվայի մշակույթի և հանգստի Սոկոլնիկի այգում[3]։ Ղեկավարել է 20 հոգուց բաղկացած ստեղծագործական կոլեկտիվը։ Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում այգու ձևավորման կոնցեպցիայի և միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքների համար պարգևատրվել է ոսկե մեդալով։ Մոսկվայի քաղաքային ժողովրդական դեպուտատների խորհրդի կատարողական կոմիտեի ղեկավար մարմնի կողմից ստացել է շնորհակալագիր՝ Մոսկվայում երիտասարդների և ուսանողների 12-րդ միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման համար։ 1990 թվականին ստեղծել է Մոսկվայի կոմիտեի համամիութենական Լենինյան Կոմունիստական երիտասարդական միության «Прогноз» համակարգող-խորհրդատվական կազմակերպությունը, որը զբաղվում էր հրատարակչական-պոլիգրաֆիկ գործունեությամբ։ Ինչպես նաև 1990 թվականին գրել է «Օրհնված որդի» վիպակների ժողովածուն։

1993-ից մինչև 1999 թվականը գլխավորել է զանազան առևտրային կառույցներ հրատարակչական-պոլիգրաֆիկ գործունեության և սննդի արտադրության ոլորտներում։ 1993 թվականին հանգստացել է Վևե քաղաքում, որտեղ նրա մտքին եկավ գրել «Մեռյալ հոգիների» երկրորդ հատորի վերակազմությունը. հատորը հրատարակվել է 1994 թվականին։ 1999 թվականին ստեղծել և գլխավորել է "Ферда Муравей" գիտաներդրողական ընկերությունը, որի հիմքի վրա ստեղծել են բուժական մթերք, և լայն կիրառություն է գտել կլինիկական պրակտիկայում։ 2007 թվականին Սերգեյ Ստարշինով կեղծանվամբ գրել է «Ֆերմա. 1-ին գիրք. Ցանց» գիրքը (գիրքը պետք է լիներ երեք գրքերից մեկը)։ 2008 թվականի մայիսին գրել է «Մեռյալ հոգիներ»-ի երրորդ հատորի վերակազմությունը. 2013 թվականին նրա այրի Սվետլաննա Ավագյանը համացանցում հրապարակում է այդ հատորը՝ իր նախաբանով։ Յուրի Ավագյանը մահացել է 2009 թվականի փետրվարի 8-ին Մոսկվայում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեռյալ հոգիներ»-ի երկրորդ հատորը առաջատար գոգոլագետները բարձր էր գնահատել։ ԱՄՆ-ի 24 համալսարանների գրադարանները ձեռք բերեցին այդ գիրքը իրենց գրադարանների համար։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ամուսնացել է Սվետլաննա Վլադիմիրի Ավագյան (Սկորոդկո)։ 1994 թվականին ծնվել է նրանց որդին՝ Միքայելը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մալխազ Գրիգորի Աբդուշելիշվիլի և այլոք», հին ու ժամանակակից Կովկասի բնակչության գանգաբանության մասին (հրատարակություններից մեկի հեղինակ, ճշգրիտ թվականը հայտնի չէ)
  • «Օրհնված որդին» (1990)
  • «Մեռյալ ոգիները». երկրորդ հատոր, գրված Նիկոլայ Վասիլիի Գոգոլի կողմից, որն անձամբ այրել էր, վերականգնվել է Յուրի Արամի Ավագյանի կողմից և ներառում է փրկված գլուխների ամբողջական տեքստը, որոնք բարեբախտաբան փրկվել են կրակից (1994)։
  • «Ֆերմա. 1-ին գիրք. Ցանց» (2007)
  • «Մեռյալ ոգիները». երրորդ հատոր (2008, հրատարակված հետմահու 2013 թվականին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Юрий Авакян». www.livelib.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  2. «Биография и книги автора Авакян Юрий Арамович». www.rulit.me. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
  3. «Юрий Арамович Авакян». deadsouls2.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]