Յուրի Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուրի Արտյոմի Առաքելյան
7 դեկտեմբերի, 1954 - 24 ապրիլի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Թաղավարդ, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Մարտունի
ՊաշտոնԹաղավարդի թիվ 1 հրաձգային գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին գնդացրային ջոկի ԴՇԿ-ի նշանառու
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Յուրի Առաքելյան (7 դեկտեմբերի, 1954, Թաղավարդ, Մարտունու շրջան - 24 ապրիլի, 1994, Մարտունի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Առաքելյանը ծնվել է 1954 թ. դեկտեմբերի 7-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Ավարտել է Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Ապա ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում և ստացել տրակտորիստի մասնագիտություն։ 1972-74 թթ.ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Կարմիր Շուկայի պետական տնտեսությունում որպես տրակտորավար, այնուհետև ֆերմայում՝ որպես կթվոր։ Արցախյան պայքարի տարիներին մասնակցել է Ղաջարի, Եղլավենդի, Ֆիզուլիի համար մղված մարտերին։ 1994 թ. հունվարի 1-ից Թաղավարդի թիվ 1 հրաձգային գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին գնդացրային ջոկի ԴՇԿ-ի նշանառուն էր։ 1994 թ. ապրիլի 20-ին ծանր վիրավորվել է։ Մահացել է 1994 թ. ապրիլի 24-ին Մարտունու զինվորական հոսպիտալում։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Հանգչում է Թաղավարդի գերեզմանոցում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]