Յուրի Աբովյան (անասնաբույժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Յուրի Աբովյան (այլ կիրառումներ)
Յուրի Աբովյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1941(1941-11-01)
ԾննդավայրԿարզախ, Ախալքալաքի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել էդեկտեմբերի 3, 2005(2005-12-03) (64 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1993) և պրոֆեսոր (1994)
Մասնագիտությունանասնաբույժ
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ԱնդամությունՀայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Յուրի Հրաչիկի Աբովյան (1941, նոյեմբերի 1, Կարծախ, Վրաստան - 2005, դեկտեմբերի 3, Երևան), հայ անասնաբույժ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1965 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1974-1978 թվականներին եղել է ԳՀ բաժանմունքի ղեկավար, 1994-2002 թվականներին՝ ՀԳԱ անասնաբուժական սանիտարական փորձաքննության, զոոհիգիենայի և անասնաբուժության ամբիոնի վարիչ, 2002-2005 թվականներին՝ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բնական դիմադրողականության բարձրացման հարցերին։ Ուսումնասիրել է միջավայր-գենոտիպ փոխազդեցության դերը տավարի օրգանիզմի բնական դիմադրողականության վրա[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005