Յուրիեն Տիմբեր
Յուրիեն Տիմբեր հոլ.՝ Jurriën Timber | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 17, 2001[1] (25 տարեկան) | ||
| Ծննդավայր | Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[1] | ||
| Հասակ | 1,79 մետր | ||
| Դիրք | պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Յուրիեն Դավիդ Նորման Տիմբեր (հոլ.՝ Jurriën David Norman Timber, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈjʏri(j)ən ˈtɪmbər]; հունիսի 17, 2001[1], Utrecht, Ուտրեխտ, Նիդերլանդներ[1]), հոլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Արսենալ» ակումբի և Նիդերլանդների հավաքականի պաշտպան: 2020 թվականի Եվրոպայի առաջնության և 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիմբերը մայրաքաղաքի «Այաքս» ակումբի սան է։ 2020 թվականի սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականի հունիս[2]։ 2020 թվականի մարտի 7-ին «Հերենվենի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Էրեդիվիզիում[3]։ 2021 թվականի մայիսի 2-ին «Էմմենի» դեմ խաղում Յուրիենը խփեց իր առաջին գոլը «Այաքսի» կազմում[4]։ Ակումբի կազմում նա երկու անգամ հաղթել է առաջնությունում և նվաճել Նիդերլանդների գավաթը։
2023 թվականի հուլիսի 14-ին 38 միլիոն ֆունտով տեղափոխվել է անգլիական «Արսենալ»՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ Օգոստոսի 5-ին «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Պրեմիեր լիգայում: Հանդիպման ընթացքում նա ծնկի լուրջ վնասվածք է ստացել[6]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Հոլանդիայի պատանեկան հավաքականի կազմում Տիմբերը հաղթել է Անգլիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[7], Իսպանիայի[8], Անգլիայի[9], Իռլանդիայի[10] և Իտալիայի[11] թիմերի դեմ խաղերին: Իտալացիների դեմ խաղում Յուրիենը դարձել է գոլի հեղինակ:
2021 թվականի հունիսի 2-ին Շոտլանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Տիմբերն իր նորամուտը նշեց Հոլանդիայի հավաքականի կազմում[12]։
2020 թվականին Տիմբերը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուկրաինայի[13], Հյուսիսային Մակեդոնիայի[14] և Չեխիայի հավաքականների դեմ խաղերին[15]։
2022 թվականին Տիմբերը մասնակցել է Կատարում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է ԱՄՆ-ի[16], Արգենտինայի[17], Էկվադորի[18] և Կատարի հավաքականների դեմ խաղերին[19]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրիենն ունի երկվորյակ եղբայր՝ Քվինտենը, ով «Ֆեյենորդի» խաղացող է։ Մինչև 2018 թվականի փետրվարը եղբայրները կրել են հոր ազգանունը՝ Մադուրո, իսկ հետո սկսել են օգտագործել մոր ազգանունը՝ Տիմբեր[20]։
Ավագ եղբայրը՝ Դիլանը, ՎՎՎ-Վենլո ակումբի և Կուրասաոյի ազգային հավաքականի խաղացող։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Այաքս»
- Նիդերլանդների չեմպիոն (2)՝ 2020/21, 2021/22
- Նիդերլանդների գավաթակիր՝ 2020/21
«Արսենալ» Լոնդոն
- Անգլիայի սուպերգավաթակիր՝ 2023
Նիդերլանդների հավաքական (մինչև 17 տարեկան)
- Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության հաղթող՝ 2018
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ակումբ | Մրցաշրջան | Լիգա[21] | Գավաթ[22] | Եվրագավաթներ[23] | Այլ[24] | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Յոնգ Այաքս | 2018/19 | 11 | 0 | — | — | — | 11 | 0 | |||
| 2019/20 | 24 | 0 | — | — | — | 24 | 0 | ||||
| 2020/21 | 4 | 0 | — | — | — | 4 | 0 | ||||
| Ընդհանուր | 39 | 0 | — | — | — | 39 | 0 | ||||
| Այաքս | 2019/20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
| 2020/21 | 20 | 1 | 4 | 0 | 6 | 0 | — | 30 | 1 | ||
| 2021/22 | 30 | 3 | 4 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 43 | 3 | |
| 2022/23 | 34 | 2 | 4 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 47 | 2 | |
| Ընդհանուր | 85 | 6 | 12 | 0 | 22 | 0 | 2 | 0 | 121 | 6 | |
| Արսենալ | 2023/24 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 |
| 2024/25 | 24 | 1 | 5 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 37 | 2 | |
| Ընդհանուր | 26 | 1 | 5 | 0 | 8 | 1 | 1 | 0 | 40 | 2 | |
| Ընդհանուր կարիերայի ընթացքում | 150 | 7 | 17 | 0 | 30 | 1 | 3 | 0 | 200 | 8 | |
Հավաքականի խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Յուրիեն Տիմբերի հանդիպումները Նիդերլանդների հավաքականի կազմում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ[25] | Տիմբերի գոլերը | Մրցույթ |
| 1 | Հունիսի 2, 2021 | 2:2 | Ընկերական խաղ | ||
| 2 | Հունիսի 6, 2021 | 3:0 | Ընկերական խաղ | ||
| 3 | Հունիսի 13, 2021 | 3:2 | ԵԱ-2020։ Խմբային փուլ | ||
| 4 | Հունիսի 21, 2021 | 3:0 | ԵԱ-2020։ Խմբային փուլ | ||
| 5 | Հունիսի 27, 2021 | 0:2 | ԵԱ-2020։ 1/8 եզրափակիչ | ||
| 6 | Սեպտեմբերի 1, 2021 | 1:1 | ԱԱ-2022-ի որակավորում | ||
| 7 | Հունիսի 3, 2022 | 4:1 | Ազգերի լիգա 2022/23 | ||
| 8 | Հունիսի 11, 2022 | 2:2 | Ազգերի լիգա 2022/23 | ||
| 9 | Սեպտեմբերի 22, 2022 | 2:0 | Ազգերի լիգա 2022/23 | ||
| 10 | Սեպտեմբերի 25, 2022 | 1:0 | Ազգերի լիգա 2022/23 | ||
| 11 | Նոյեմբերի 25, 2022 | 1:1 | ԱԱ-2022։ Խմբային փուլ | ||
| 12 | Նոյեմբերի 29, 2022 | 2:0 | ԱԱ-2022։ Խմբային փուլ | ||
| 13 | Դեկտեմբերի 3, 2022 | 3:1 | ԱԱ-2022։ 1/8 եզրափակիչ | ||
| 14 | Դեկտեմբերի 9, 2022 | 2:2 (հ. 3:4) | ԱԱ-2022։ 1/4 եզրափակիչ | ||
| 15 | Մարտի 24, 2023 | 0:4 | ԵԱ-2024 որակավորում | ||
Ընդհանուր՝ 15 խաղ/0 գոլ, 8 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 2 պարտություն[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 FBref.com
- ↑ «Jurriën Timber verlengt contract bij Ajax tot medio 2024» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Херенвен VS. Аякс Амстердам 1:3» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ մարտի 7. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Аякс Амстердам VS. Эммен 4:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ մայիսի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Jurrien Timber: Arsenal seal £38m deal to sign Ajax defender» (անգլերեն). Sky Sports. 2023 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «A brutal blow for Arsenal! New signing Jurrien Timber faces months out after sustaining injury on Premier League debut». goal.com (անգլերեն). 2023 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Германия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 5. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Нидерланды (до 17) VS. Испания (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Англия (до 17) VS. Нидерланды (до 17) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Нидерланды (до 17) VS. Ирландия (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Италия (до 17) VS. Нидерланды (до 17) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Нидерланды VS. Шотландия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. Украина 3:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Северная Македония VS. Нидерланды 0:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. Чехия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. США 3:1» (անգլերեն). soccerway.com. 2022-12—03. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. Аргентина 2:2» (անգլերեն). soccerway.com. 2022-12—09. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. Эквадор 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022-11—25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Нидерланды VS. Катар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2022-11—29. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Gebroerders Maduro zijn nu gebroeders Timber» (հոլանդերեն). ajaxshowtime.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Эредивизи и Эрстедивизи, Английская Премьер-лига
- ↑ Кубок Нидерландов, Кубок Англии, Кубок Английской футбольной лиги
- ↑ Лига чемпионов УЕФА и Лига Европы УЕФА
- ↑ Суперкубок Нидерландов, Суперкубок Англии
- ↑ Результаты (голы) сборной Нидерландов указаны первыми по счёту.
- ↑ «Jurriën Timber». voetbalstats.nl. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
- Հունիսի 17 ծնունդներ
- 2001 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նիդերլանդներում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 1996 ծնունդներ
- 20-րդ դարի հոլանդացիներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի Նիդերլանդների երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ