Jump to content

Յուրայի շրջանի բնայգի (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրայի շրջանի բնայգի
անգլ.՝ Jurassic Park[1], գերմ.՝ DinoPark, ֆիններեն՝ Dinosauruspuisto, ֆրանսերեն՝ Jurassic Park, հոլ.՝ Het Sauriër Park, հոլ.՝ Jurassic Park (Het Sauriër Park), պորտ.՝ Jurassic Park և սերբ.՝ Jurski park
ՀեղինակՄայքլ Քրայթոն[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրտեխնոթրիլեր, կոշտ գիտական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա, թրիլեր և սարսափ
Թեմադինոզավրեր, քաոսի տեսություն և Գենետիկական ճարտարագիտություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էJurassic Park universe?
ՇարքJurassic Park?
ՀաջորդThe Lost World? և Rising Sun?
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչAlfred A. Knopf
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 20, 1990[1]
Կայքmichaelcrichton.com/jurassic-park/(անգլ.)
 Jurassic Park Վիքիպահեստում

«Յուրայի շրջանի բնայգի» (անգլ.՝ Jurassic Park), ամերիկացի գրող Մայքլ Քրայթոնի ֆանտաստիկ վեպը, որը լույս է տեսել 1990 թվականին։

Միլիոնատեր գիտնական Ջոն Հեմոնդը Կոստա Ռիկայի ափից ոչ հեռու կղզի էր գնել՝ այնտեղ «կենսաբանական այգի» կառուցելու համար, որը նա պատրաստվում էր բնակեցնել կենդանի դինոզավրերով։ Հնէաբան Ալան Գրանտը և իր հնաբուսաբանության օգնական Էլլի Սեթլերը հրավեր են ստանում այցելել այգի և գնահատել աշխատանքի արդյունքները։ Գիտնականները մեկնում են կղզի, որտեղ բախվում են կենդանի դինոզավրերի հետ։

Հեմոնդը ցույց էր տվել գենետիկական ինժեներության և կղզիների ավտոմատացման ոլորտում առաջընթացը։

Միևնույն ժամանակ այգու ծրագրակազմի գլխավոր ծրագրավորող Դենիս Նեդրին լրտեսում է Հեմոնդի գլխավոր մրցակցին։

Ծրագրավորողին հաջողվում է անջատել անվտանգության համակարգը և հափշտակել 30 սառեցված սաղմ, բայց ամեն ինչ նախատեսվածով չի ընթանում։

Փոթորկի ժամանակ Նեդրիի ավտոմեքենան հայտնվում է փակուղում, և դիլոֆոզավրը պոկում է այն։ Քանի որ խոչընդոտներ չկան, դինոզավրերը սկսում են փախչել։

Մարդիկ մենակ են մնում մահացու գիշատիչների հետ։ Որոշ ժամանակ նրանց հաջողվում է կարգուկանոն հաստատել այգում, բայց մի շարք սխալների պատճառով ամեն ինչ այլ կերպ է ընթանում։

Կենդանի մնացածներին հաջողվում է փրկվել՝ ուղղաթիռով լքելով կղզին[2][3]։

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դոկտոր Ալան Գրանտ` հնէաբան, այգի հրավիրվածներից մեկը
  • Դոկտոր Էլլի Սեթլեր՝ հնէաբուսաբան, այգի հրավիրվածներից մեկը
  • Ջոն Պարկեր Հեմոնդ՝ այգու գլխավոր տնօրենը և ստեղծողը, InGen-ի հիմնադիրը
  • Դենիս Նեդրի՝ այգու վեբ ծրագրավորողը, կաշառվել է Հեմնոնդի մրցակիցների կողմից
  • Յան Մալքոլմ՝ մաթեմատիկոս, որը մասնագիտացել է «քաոսի տեսության» ոլորտում
  • Ռեյ Առնոլդ՝ Յուրայի շրջանի բնայգու գլխավոր ինժեները

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է «Յուրայի շրջանի բնայգին» ֆիլմը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. «Парк юрского периода». IGN Russia (ռուսերեն). 2007 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Парк Юрского периода (Роман)». Парк Юрского Периода вики (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրայի շրջանի բնայգի (վեպ)» հոդվածին։