Յուստինաս Միլյաուսկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Յուստինաս Միլյաուսկաս
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1947(1947-02-02) (73 տարեկան)

Յուստինաս Միլյաուսկաս (ռուս.՝ Миляускас, Юстинас Юстинович, փետրվարի 2, 1947(1947-02-02)), խորհրդային և լիտվացի ֆուտբոլային մրցավար:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է որպես ֆուտբոլիստ, սակայն պրոֆեսիոնալ մակարդակում անց է կացրել միայն մեկ խաղ: 1971 թվականին վիլնյուսյան «Ժիլգիրիս» ակումբի կազմում Միլյաուսկասը առաջին լիգայում խաղացել է խարկովյան «Մետալիստի» դեմ:

1980-ական թվականներին Միլյաուսկասն սկսել է սպասարկել ԽՍՀՄ ցածր լիգայի խաղերը: 1986 թվականին ստացել է համամիութենական կարգ: Դրանից մեկ տարի առաջ, 1985 թվականի հուլիսի 13-ին, իր դեբյուդն է նշել բարձրագույն լիգայում` սպասարկելով մոսկովյան «Տորպեդոյի» և խարկովյան «Մետալիստի» հանդիպումը[1]: Բարձրագույն լիգայի խաղերն սպասարկել է մինչև 1989 թվականի խաղաշրջանի ավարտը, երբ լիտվական ակումբները դուրս են եկել ԽՍՀՄ առաջնությունից` սպասարկելով 48 խաղ: 1990 թվականին սպասարկել է Մերձբալթիկայի միացյալ առաջնությունը, իսկ այնուհետև ևս մի քանի տարի մրցավարել է արդեն անկախ Լիտվայի առաջնության խաղերում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]