Յուջու
«Յուջու» | |
---|---|
ի երգը | |
Ժանր | քեյ փոփ |
Լեյբլ | At Area?, Konnect Entertainment? և Source Music |
Չխվե Յուն (կորեերեն՝ 최유나, հոկտեմբերի 4, 1997[1], Deogyang-gu, Գոյանգ, Հարավային Կորեա), առավել հայտնի է Յուջու կեղծանունով (կորեերեն՝ 유주), Հարավային կորեացի երգչուհի: Եղել է Gfriend գյոռլ խմբի անդամ մինչև դրա լուծարումը[2]: 2022 թվականի հունվարի 18-ին սոլո առաջնաելույթն է կատարել մինի ալբոմով:
2015 թվականին երգիչ Loco-ի հետ արժանացել է «Melon Music Awards» երաժշտական մրցանակի՝ լավագույն սաունդթրեքի համար[3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1997 թվականի հոկտեմբերի 4-ին Կորեայի Հանրապետության Գոյան քաղաքում[4]: Նա ունի ավագ քույր: Գոյան քաղաքի Օհմի տարրական և միջնակարգ դպրոցներում սովորելուց հետո ընդունվել է գյուղի կատարողական արվեստի դպրոցի գործնական պարի ֆակուլտետ, որն ավարտել է 2016 թվականի փետրվարին[5]: Սովորել է նաև Սոնսինի կանանց համալսարանում՝ պրակտիկ ժամանակակից երաժշտության ֆակուլտետում։
Kakao M-ի և Cube Entertainment-ի նախկին թրեյնին է։
2011-2021՝ նախաառաջնաելույթ և առաջնաելույթ Gfriend-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ իր առաջնաելույթը Յուջուն մասնակցել է բազմաթիվ երաժշտական մրցույթների[6]: 2011 թվականին մասնակցել է SBS հեռուստաալիքով K-pop Star երաժշտական ռեալիթի շոուի 1-ին եթերաշրջանին, սակայն դուրս է մնացել առաջին փուլից[7]:
2015 թվականի հունվարին հանդես է եկել որպես «GFriend» խմբի գլխավոր վոկալիստ «Glass Bead» (유리구슬) երգով[8]: Այս երգի փրոմոուշինգի ժամանակ, ելույթ ունենալով անձրևից սայթաքուն տեսարանում, Յուջուն 5 անգամ ընկել է։ Նաև մեկ անգամ ընկել է «Սինբի» խմբի նրա գործընկերը: Չնայած դրան, նրանք ավարտել ելույթը, ինչը գրավել հանդիսատեսի ուշադրությունը[9]: Խումբը գովասանքի է արժանացել իր պրոֆեսիոնալիզմի համար[10][11][12]:
2015 թվականին Յուջուն և երգիչ Լոկոն կատարել են «Spring Is Gone by Chance» երգը «Աղջիկը, որը հոտեր է տեսնում» դրամայի սաունդթրեքի համար։ Նույն թվականին այս երգը որպես լավագույն սաունդթրեք արժանացել է «Melon Music Awards» երաժշտական մրցանակին[13]: 2016 թվականին դարձել է պատվավոր դեսպան Մեքսիկական «Cool eggs» անիմացիոն ֆիլմի խթանման համար։ Նաև ձայնագրել է «Billy & The Brave Guys» սաունդթրեքը նրա համար, որը թողարկվել է փետրվարի 18-ին[14][15]:
Բացի խմբում մասնակցություն ունենալու, զբաղվում է սոլո նախագծերով։ 2016 թվականի մարտին ձայնագրել է «Cherish» երգը՝ համագործակցելով խմբի Սոն Յուլի հետ Up10tion[16], իսկ 2017 թվականի հոկտեմբերին կատարել է «Heart Signal» երգը IZ («այզ») խմբի երգիչ Չիհուի հետ[17][18]:
2017 թվականին Յուջուն և Սինբին ընտրվել են Կորեայի Հանրապետությունում «Ուրֆին Ջյուսը և նրա փայտե զինվորները» ռուսական լիամետրաժ անիմացիոն ֆիլմի առաջխաղացման համար[19][20][21]:
2021-մեր օրեր: Սոլո առաջնաելույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի սեպտեմբերի 1-ին «Gfriend»-ի լուծարումից և «Source Music»-ից հեռանալուց հետո բացառիկ պայմանագիր է կնքել «Connect Entertainment»-ի հետ[22]:
Որպես առաջնաելույթ հանդես է եկել 2022 թվականի հունվարի 18-ին՝ «Rec» մինի ալբոմով։ Եվ նրա առաջատար սինգլը՝ «Play» (놀이)[23]։ Սա նրա առաջին սոլո թողարկումն է Connect Entertainment-ի ներքո և Gfriend-ի լուծարումից հետո։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rec. (2022)
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրման արարողություն | Տարի | Կատեգորիա | Թեկնածու / Երգ | Արդյունք |
---|---|---|---|---|
Melon Music Awards | 2015 | Լավագույն սաունդթրեք | «Spring Is Gone by Chance» (Loco հետ համատեղ) | Հաղթանակ |
K Global Heart Dream Awards | 2022 | Վոկալ մրցանակ | Յուժու | Հաղթանակ |
Hanteo Music Awards | 2023 | «Լավագույն թրենդային արտիստ» մրցանակ | Յուժու | Հաղթանակ |
Seoul Music Awards | 2024 | Նոր Ալիքի Աստղ | Յուժու | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://pantheon.world/profile/person/Yuju_(singer)
- ↑ «Информация об исполнителях Girl Friend (여자친구)». KBS World Radio. Վերցված է 2018-02-20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «2015 Melon Music Awards». Melon. 2015-11-07. Արխիվացված օրիգինալից 2015-03-14-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «여.친.소① 여자친구를 소개합니다». TenAsia. 2015-02-14. Արխիվացված է օրիգինալից 2015-02-17-ին. Վերցված է 2018-02-20-ին.
- ↑ «스타의 보물SONG '여친소' 화제의 걸그룹 '여자친구'의 자기소개». Sports Seoul. 2015-08-02. Արխիվացված օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2018-02-20-ին.
- ↑ «Joinhand 2010 Goyang Youth Contest (최유나)». Melon. 2010-07-27. Արխիվացված օրիգինալից 2022-05-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «"아이유에 이어 유주까지…인재 놓치는 박진영" 여자친구 유주 못 알아봤다». Kukmin Ilbo. 2015-09-15. Արխիվացված օրիգինալից 2020-12-27-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «Rookie girl group G-Friend makes their debut with "Glass Bead" MV». KoreaBoo. 2015-01-14. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «This Video of a K-Pop Singer Falling 8 Times in 1 Song Will Inspire You to Keep Going No Matter What». Time. 2015-09-07. Արխիվացված օրիգինալից 2015-09-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «Domino dancing: K-pop group Gfriend come a cropper on slippery stage (VIDEO)». Malaymail Online. 2015-09-07. Արխիվացված օրիգինալից 2015-09-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «K-pop: Yuju et SinB du groupe GFriend tombent sur scène» (ֆրանսերեն). TVQC. 2015-09-07. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «여자친구 '오늘부터 우리는' 음원차트 역주행! '빗속 꽈당 투혼의 힘?'» (կորեերեն). 2015-09-09. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «빅뱅, '2015 멜론 뮤직 어워드' 주인공» (Korean). Newsis. 2015-11-08. Արխիվացված օրիգինալից 2017-01-16-ին. Վերցված է 2018-02-15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yuju – Billy & The Brave Guys (Chicken Hero OST)». kpopscene. 2016-02-03. Արխիվացված օրիգինալից 2016-03-10-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «G-Friend's Yuju becomes honorary ambassador of a Spanish animation». allkpop. 2016-01-22. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «Song & MV Review - G-Friend's Yuju and UP10TION's Sunyoul 'Cherish'». allkpop. 2016-03-10. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «Song & MV Review Yuju, Jihoo – "Heart Signal"». allkpop. 2017-10-29. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «여자친구 유주X아이즈 지후, '하트시그널' 오늘(27일) 공개» (Korean). EDaily. 2017-10-27. Արխիվացված է օրիգինալից 2020-12-27-ին. Վերցված է 2018-02-15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Yuju and SinB claim they were 'bookworms'». Kpop Herald. 2015-11-08. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «여자친구 신비 X 유주 <오즈: 신기한 마법가루> V라이브 '<Fantastic Journey to OZ> V LIVE'». Vlive. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ «'오즈: 신기한 마법가루' 여자친구 유주&신비 에메랄드 시티 명예시민 위촉». Daum. 2017-06-24. Արխիվացված օրիգինալից 2018-02-17-ին. Վերցված է 2018-02-15-ին.
- ↑ Lee, Min-ji (2021-09-01). «여자친구 유주, 커넥트와 전속계약…강다니엘 CL 한솥밥(공식)». Newsen (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-31-ին. Վերցված է 2021-08-31-ին.
- ↑ Lee, Jae-hoon (2022-01-03). «여자친구 유주, 솔로 데뷔…18일 'REC.' 발매». Newsis (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-03-ին. Վերցված է 2022-01-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- GFriend на Daum Cafe
- GFriend в «Твиттере»
- GFriend на сайте Instagram
- GFriend в Facebook
- GFriend в «YouTube»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուջու» հոդվածին։ |
|