Յուոզաս Սիպարիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուոզաս Սիպարիս
լիտ.՝ Juozas Siparis
Ծնվել էփետրվարի 26 (մարտի 10), 1894
ԾննդավայրԿովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 5, 1970(1970-04-05)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրՎիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Յուոզաս Վինցովիչ Սիպարիս (Լիտ․՝ Juozas Siparis, Ցուոզաս Վինցովիչ, փետրվարի 26 (մարտի 10), 1894, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1970(1970-04-05)[1], Վիլնյուս, Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), լիտվացի խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական դերասան (1954

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականից ելույթ է ունեցել «Վիլկոլակիս» (Կաունաս) երգիծական թատրոնում։ 1923-25 թվականներին եղել է Ազգի, 1926-1940 թվականներին՝ Պետական (երկուսն էլ՝ Կաունասում), 1940 թվականից՝ Լիտվական դրամատիկական (Վիլնյուս) թատրոնների դերասան։

Դերերից են՝ Շարունաս (Կրեվե-Մից կյավիչուսի «Շարունաս»), Վինգիս («Հարս», ըստ ժեմայտեի), Տել (Շիլլևրի «Վիլհելմ Տելլ»), Վիշնևսկի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։

Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ» և Վիշնևսկու «Անմոռանալի 1919 թվականը» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952) ներկայացումներում Սիպարիսը առաջինը լիտվական բեմում կերտել է Վ․ ի․ Լենինի կերպարը։ Նկարահանվել է կինոյում։ 1945 թվականից դասավանդել է թատրոնին կից դրամատիկական ստուդիայում, 1953 թվականից՝ կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետում։

ԽՍՀՄ 3 գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Сипарис Юозас Винцович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png