Յուոզաս Նաույալիս
Յուոզաս Նաույալիս | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1869[1] Kaunas District Municipality, Լիտվա |
Երկիր | Ռուսական կայսրություն և Լիտվա |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1934[1] (65 տարեկան) Կաունաս, Լիտվա |
Գերեզման | Պետրաշյունայ գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ և խմբավար |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Պարգևներ | |
Juozas Naujalis Վիքիպահեստում |
Յուոզաս Նաույալիս (լիտ.՝ Juozas Naujalis ապրիլի 9, 1869[1], Kaunas District Municipality, Լիտվա - սեպտեմբերի 9, 1934[1], Կաունաս, Լիտվա)), լիտվացի կոմպոզիտոր և օրգանիստ, երգչախմբի դիրիժոր, երաժշտության մանկավարժ, լիտվական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկն է[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Վարշավայի երաժշտական ինստիտուտի երգեհոնի դասարանը (1884-1889), այնուհետև մեկ տարվա ընթացքում սովորել է Զիգմունտ Նոսկովսկու կոմպոզիցիոն դասարանում (1889-1890): 1890 թվականին Լիտվայի տարբեր վայրերում աշխատել է որպես երգեհոն նվագող, 1892-1934-ական թվականներին՝ Կավնոյում։ Մոտ 1892 թվականին Կավնոում օրգանիստների և երգչախմբի դիրիժորների համար բացել է անհատական դասընթաց և դասավանդել այնտեղ։ Կովնոյում կազմակերպել է լիտվական գաղտնի «Դայնա» երգչախումբը (1899): 1905 թվականին դարձել է առաջին լիտվական օրինական գրախանութի և երեժշտական հրատարակության հիմնադիրը։ Հրատարակել է լիտվական առաջին երաժշտական ամսագիրը՝ «Վարգոնինինկաս» («Органист», 1909-1910): Օրգանիսնտերի դպրոցի և հասարակության հիմնադիրն էր (1911):
1919 թվականին Կաունասում բացել է երաժշտական դպրոց, որը 1920 թվականին դարձել է պետական, իսկ 1933 թվականին վերաձևավորվել է կոնսերվատորիայի։ Դասավանդել է այնտեղ (1920-1927-ական թվականներին տնօրեն, 1933 թվականին պրոֆեսոր։ Կաունասի հոգևոր ճեմարանում երգչախմբի վարվեցողություն էր դասավանդում։
1922 թվականին Լիտվայում և ԱՄՆ-ում համերգներով հանդես է եկել որպես երգեհոն նվագող, դաշնակահար և երգչախմբի դիրիժոր։
1924, 1928 և 1930-ական թվականներին Լիտվայում առաջին երգի տոնի կազմակերպիչ և դիրիժոր։
Նաույալիսի աշակերտներից են՝ Ստասիս Շիմկուսը, Ալեքսանդրաս Կաչանաուսկասը, Յուլյուս Շտարկան։
Թաղված է Կաունասի Պյատրաշյունսկի գերեզմաոցում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործիքային պիեսների, նաերգերի, կանտատների, մոտետների և եկեղեցական երաժշտության այլ ստեղծագործությունների, սոլո և երգչախմբային երգերի, երգեհոնի համար 12 եռերգերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Երգչախմբի կատարման համար մշակել է լիտվական ազգային երգեր։ Հիմնական ստեղծագործություններին են պատկանում երգեր երգչախմբի համար, «Աշուն» ( 1930) սիմֆոնիկ պոեմը «Երազանք» լարային քարյակի համար։ Նաույալիսի կողմից ստեղծված հոգևոր երգերը հրատարակվում էին Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում։
Պարգևներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է 3-րդ կարգի իտալական Թագի շքանշանով (1928, հոգևոր երաժշտության ստեղծման մեջ ունեցած ավանդի համար), Գյադիմինասի 3-րդ կարգի (1930) և 2-րդ կարգի շքանշաններով (1931)։ Նրա անուն է կրում Կաունասի երաժշտական գիմնազիան՝ Kauno apskrities Juozo Naujalio muzikos gimnazija)[4]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Algis Prapuolenis. (2004 04 07). «Lietuvos muzikos patriarcho metinės». Bendruomenių portalas (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «В Литву доставлены останки погибшего в Афганистане сержанта». DELFI. DELFI. 2008 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Kauno apskrities Juozo Naujalio muzikos gimnazija(լիտվ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Науялис Юозас // Литва. Краткая энциклопедия. — Вильнюс: Главная редакция энциклопедий, 1989. — С. 432. — 672 с. — 22 000 экз. — ISBN 978-5-420-01613-8
- Narbutienė Ona. Naujalis Juozas // Visuotinė lietuvių enciklopedija. — Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2009. — Т. XVI: Naha—Omuta. — С. 105—106. — 800 с. — 13 000 экз. — ISBN 978-5-420-01660-2(լիտվ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Juozas Naujalis Արխիվացված 2010-04-22 Wayback Machine(լիտվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուոզաս Նաույալիս» հոդվածին։ |
|