Յուն Բո Սոն
Յուն Բո Սոն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 26, 1897 |
Ծննդավայր | Ասան (քաղաք), Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա |
Մահացել է | հուլիսի 18, 1990 (92 տարեկան) |
Մահվան վայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրոն | պրեսբիտերականներ |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Ամուսին | Gong Deok-gwi? և Min Gyeongsuk? |
Ծնողներ | հայր՝ Yun Chi-so? |
Զբաղեցրած պաշտոններ | Հարավային Կորեայի նախագահ, Vice President of South Korea?, Member of the National Assembly of South Korea?, Member of the National Assembly of South Korea? և Member of the National Assembly of South Korea? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Yun Wan-gu?, Yun Wan-hui?, Sang-Koo Yun? և Dong-Koo Yun? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Յուն Բո Սոն (կոր.՝ 윤보선, 尹潽善, օգոստոսի 26, 1897, Ասան (քաղաք), Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա - հուլիսի 18, 1990, Սեուլ, Հարավային Կորեա), Կորեայի Հանրապետության 2-րդ նախագահը, 1960-1962 թվականներին[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուն Բո Սոնը ծնվել է Հարավային Չունգչոնգ նահանգի Ասան քաղաքում։ 1930 թվականին Էդինբուրգի համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։ Ճապոնական գաղութային իշխանության ավարտից հետո՝ 1945 թվականին, նա զբաղվել է քաղաքականությամբ և դարձել Լի Սին Մանի համախոհ։ 1948 թվականին նշանակվել է Սեուլի քաղաքապետ, իսկ մեկ տարի անց՝ առևտրի և արդյունաբերության նախարար։ Կարճ ժամանակ անց սկսել է քննադատել Լի Սըն Մանի վարած քաղաքականությունը և 1954 թվականին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Մի տարի անց հիմնել է ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը։
Լի Սըն Մանի կառավարության տապալումից հետո՝ 1960 թվականի օգոստոսի 13-ին, Ազգային ժողովի և Սենատի անդամների կողմից ընտրվել նախագահ[2]։ Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր երկու պալատների անդամների առնվազն երկու երրորդի ձայները։ Իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է մի շարք լիբերալ բարեփոխումներ՝ մասնավորապես ուժեղացնելով խորհրդարանի դերը երկրի կառավարման մեջ։ 1961 թվականին Պակ Չոն Հիի կողմից իրականացված պետական հեղաշրջումից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը, սակայն 1962 թվականի մարտի 22-ին պաշտոնանկ է արվել։
Պակ Չոն Հիի ռեժիմի ընդդիմադիր առաջնորդներից է եղել։ Երկու անգամ՝ 1963 և 1967 թվականներին, առաջադրվել է նախագահի թեկնածու, սակայն պարտվել է[3]։ 1963 թվականի ընտրություններում ստացել է ձայների 45,1 տոկոսը՝ փոքր առավելությամբ պարտվելով Պակ Չոն Հիին, որը հավաքել է 46,6 տոկոս։ 1967 թվականին ստացել է 40,9 տոկոս։ Բազմիցս ձերբակալվել է հակակառավարական գործունեության համար։
1980 թվականին հեռացել է քաղաքականությունից և կենտրոնացել մշակութային գործունեության վրա։
Յուն Բո Սոնը մահացել է 1990 թվականին՝ հիպերտոնիայի պատճառով, ունեցել է շաքարային դիաբետ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.tbank.ru/invest/social/profile/Rail85/ecd34e8f-9046-44e0-9244-58148d23a38c/?author=profile
- ↑ Почему президенты Южной Кореи не могут закончить свой срок "спокойно"
- ↑ Mobius, J. Mark (1966). «The Japan-Korea Normalization Process and Korean Anti-Americanism». Asian Survey. 6 (4): 241–248. doi:10.2307/2642122. JSTOR 2642122.
- ↑ «Yun Po Sun, 92, Dies; Ex-President of Korea». The New York Times. 1990 թ․ հուլիսի 19.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուն Բո Սոն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 26 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Հուլիսի 18 մահեր
- 1990 մահեր
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Կորեայի Հանրապետություն
- Հակակոմունիստներ
- Հարավային Կորեայի նախագահներ
- Հարավային Կորեայի քաղաքական գործիչներ
- Հարավկորեացի մեդիագործիչներ
- Հարավկորեացիներ
- Նախագահներ
- Քաղաքապետեր
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ