Յունկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Յունկերություն, խոշոր ազնվական հողատերերի դաս Գերմանիայում։ Առաջացել է 16- րդ դարում Արևելյան Պրուսիայում, սոցիալական հիմքն էր ազնվական-ասպետությունը։ Յունկերության առաջացման տնտեսական նախադրյալը հացի պահանջարկն էր Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և նրա արժեքի բարձրացումը համաշխարհային շուկայում։

Կալվածքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցունկերները իրենց կալվածքներում ունեին տոհմակալվածաաիրական (վոտչինային) իրավասություն և ոստիկանական իշխանություն։ Տնտեսության, պետ-քաղաքական, ռազմական, ոլորտներում Յունկերությունն ուներ գերիշխող դիրք, որը նշանակալիորեն կանխորոշեց Պրուսիայում, ապա Գերմանիայում ռազմաոստի կանական, բյուրոկրատական վարչակարգի ստեղծումը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման պրուս, ուղին (տես Ագրարային հարց) ամրապնդել է Յունկերության տնտեսական վիճակը և նրա ղեկավար դերը պետության մեջ։ Գերմանիայում իմպերիալիզմը ձևավորվել է որպես յունկերական-բուրժուական։ Յունկերությունը, հարյուրավոր տարիներ լինելով զավթողական պատերազմների կազմակերպիչ, Գերմանիայի ամբողջ տարածքում պահպանել է իր հիմնական տնտեսական և քաղաքական դիրքերը, ընդհուպ մինչև 1945 թվականին հիտլերյան Գերմանիայի ջախջախումը։

Ետպատերազմյան տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետպատերազմյան տարիներին Արևելյան Գերմանիայում անցկացրած դեմոկրատական հողային ռեֆորմով Յունկերությունը այստեղ որպես դասակարգ վերացել է։ Արևմտյան Գերմանիայում յունկերները խոշոր կապիտալիստական գյուղատնտեսության ձեռնարկատերեր են, որոնք սերտորեն կապված են ֆինանսական մոնոպոլիստական կապիտալի հետ և միլիտարիզմի ու ռևանշիզմի հենարանն են այստեղ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 133 CC-BY-SA-icon-80x15.png