Յունխեգուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յունխեգուն
雍和宮
Հիմնական տվյալներ
ՏեսակTibetan Buddhist monastery? և պալատ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՏեղագրությունDongcheng District?
ՏարածաշրջանՊեկին
ԴավանանքԲուդդիզմ
Հոգևոր կարգավիճակՏաճար
Ժառանգության կարգավիճակՉԺՀ պահպանվող հուշարձաններ և National Key Buddhist Temples in Han Chinese Area?
Ճարտարապետական ոճ18-րդ դարի Չինական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1694
Հիմնադրված1694 թ.
Առաջին հիշատակում1722 թ.
Քարտեզ
Քարտեզ
yonghegong.cn

Տիբեթական Բուդդայական տաճար Յունխեգուն (Չին. հիերոգ.՝ 雍和宮, Փինյին՝Yōnghégōng, Մանչժուրերեն՝ Hūwaliyasun hūwaliyaka gung, մոնղ.՝ Найралт Найрамдах Сүм, տիբեթերեն དགའ་ལྡན་བྱིན་ཆགས་གླིང་, վայլի Dga'-ldan Byin-chags-gling), դպրոցի «Խաղաղության ու համաձայնության պալատ, Լամ տաճար», կամ ավելի հայտնի՝ «Լամայական տաճար» անվանմամբ։ Համարվում է Տիբեթական Բուդդիզմի Գելուգ դպրոցի վանք և տաճար, գտնվում է Պեկինի հյուսիս-արևելյան մասում։ Այն խոշոր ու նշանավոր վանք է։ Ճարտարապետության մեջ միավորված են չինական և տիբեթական ոճերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունխեգունի շինարարությունը սկսվել է 1694թ.-ին Ցին կայսրության օրոք։ Նախապես այստեղ եղել է պալատական ներքինիների աթոռանիստը։ Այնուհետև հրապարակը դարձել է Ինչժենի «Կանսի» նշանաբանով իշխող 4-րդ կայսր որդու պաշտոնական ափոռանիստ վայրը։ Երբ նա 1722 թ.-ին բազմեց գահին և սկսեց կառավարել «Յունչժեն» նշանաբանով, շինության մի մասը պատկանում էր տիբեթցիներին`որպես վանք, իսկ մյուս մասը շարունակում էր մնալ հրապարակ։

Յունչժենի մահից հետո 1735 թվականին նրա դին թաղվել է տաճարում։ «Ցյանլուն» նշանաբանով իշխող Յունչժենի ժառանգը տաճարին տվեց կայսերական կարգավիճակ, փիրուզագույն կղմինդրը փոխարինելով «կայսերական»՝ դեղինով։ Վանքը դարձել էվարչատարածքային կենտրոն և ապաստարան Տիբեթից և Մոնղոլիայից եկած բազմաթիվ վանականների համար։

Մշակութային հեղափոխության կրակում տաճարը վերածնվեց նախագահ Չժոու Էնլայայի շնորհիվ։ Տաճարը կրկին բացվեց 1981թ․-ին։

Ճարտարապետություն և ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունխեգունը գտնվում է հյուսիս-հարավ առանցքում 480 մ երկարությամբ։ Գլխավոր դարպասները գտնվում են հարավում։ Առանցքի երկարությամբ դասավորված են գավիթներով բաժանված 5 սրահներ․ Երկնային Թագավորների Սրահ (Ծյան Վան Ձյան կամ Դեվառադժի սրահ), Համերաշխության և Համաձայնության Սրահ (Յունխեգուն), Հավերժական պաշտպանության սրահ (Յունյուձյան), Դխարմաչկրա սրահ (Ֆալունձյան), 10000 Հաջողության տաղավար (Վանֆուգե)։

Երկնային Թագավորների Սրահը գտնվում է գլխավոր սրահից հարավ և սկզբում եղել է վանքի գլխավոր մուտքը։ Սրահի կենտրոնում դրված է Մաիթրեայի արձանը, իսկ պատերի երկայնքով՝ Չորս երկնային թագավորների արձանները։

Համերաշխության և Համաձայնության Սրահը տաճարի կենտրոնական մասն է։ Սրահում կան Բուդդայի երեք ժամանակաշրջանների երեք բրոնզե արձաններ՝ Գաութիմա Բուդդա (ներկայիս Բուդդա), կողքին Բուդդա Կաշյապա (անցյալի Բուդդա, աջ կողմում), Մաիթրեա (ապագայի Բուդդա, ձախ կողմում)։ Պատի երկայնքով դրված են 18 Արհատների արձաններ։ Որմնանկարներում պատկերված է բոթիստավա Ավալոտիկեսվարան։

Հավերժական պաշտպանության սրահը եղել է Յունչժեն կայսրի կացարանը և մահից հետո դարձել է նրա գերեզմանը։ Այսօր սրահում դրված է Բխայսաջա-գուրու (բժշկության Բուդդա) արձանը։

Դխարմաչկրա սրահը հիմնական ծեսերի անցկացման վայրն է։ Տեղադրված է Գելուկի հիմնադիր Ջե Ցոնխապի մեծ արձանը։ Սրահում է գտնվում նաև կարմիր սանդալից կտրված «500 արհատների բլուրը», որում դրված են արհատների արձանները՝ պատրաստված 5 մետաղներից (ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, անագ)։

10000 Հաջողության տաղավարում է գտնվում ահռելի սանդալից պատրաստված Մաիթրեայի 26 մետրանոց արձանը։ Այդ արձանը 1933թ․-ին գրանցվել է Գինեսի գրքում։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յունխենգունը գտնվում է Պեկինի Դունչեն շրջանում, հյուսիս-արևելյան Երկրորդ Օղակաձև ճանապարհի անկյան մոտ։ Մետրոյի 2-րդ և 5-րդ գծերը ինչպես նաև ավտոբուսները ելքեր ունեն տաճարի մոտ։ Փոստային հասցե․ 12 Յանխենգուն Դացզե, Բենսինցյաո, Դունչեն շրջան, Պեկին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lessing, Ferdinand, and Gösta Montell. Yung-Ho-Kung, an Iconography of the Lamaist Cathedral in Peking: With Notes on Lamaist Mythology and Cult. Stockholm: 1942.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել | խմբագրել կոդը]