Խորհրդա-ֆինանսական բանակցություններում Պաասիկիվին ղեկավարել է ֆիննական պատվիրակությունը, որը ստորագրել է ՌԽՖՍՀ-ի և Ֆինլանդիայի միջև 1920 թվականի հոկտեմբերի 14-ի հաշտության պայմանագիրը։ 1934-1936 թվականին եղել է Ազգային կոալիցիոն կուսակցության նախագահ։ 1940 թվականի մարտի 12-ին մասնակցել է խորհրդա-ֆինանսական հաշտության պայմանագրի կնքմանը։ 1940 թվականի ապրիլից 1941 թվականի մայիսը եղել է Ֆինլանդիայի դեսպանորդը Խորհրդային Միությունում։ Հարել է խաղաղ օպոզիցիային, որի պահանջն էր Ֆինլանդիայի պատերազմից դուրս գալը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 75)։