Յուհան Ֆալկբերգեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուհան Ֆալկբերգեթ
բուկմոլ՝ Johan Falkberget
Ծնվել էսեպտեմբերի 30, 1879(1879-09-30)[1][2][3][…]
ԾննդավայրՌեուրս, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա
Վախճանվել էապրիլի 5, 1967(1967-04-05)[4][1][2][…] (87 տարեկան)
Վախճանի վայրՌեուրս, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և սցենարիստ
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿուսակցությունՆորվեգական բանվորական կուսակցություն
Պարգևներ
ԶավակներMagnus Falkberget? և Aasta Falkberget?
 Johan Falkberget Վիքիպահեստում

Յուհան Ֆալկբերգեթ (նորվ.՝ Johan Falkberget, իսկական անունն ու ազգանունը՝ Յուհան Փեթթեր Լիլեբաքեն, Johan Petter Lillebakken, սեպտեմբերի 30, 1879(1879-09-30)[1][2][3][…], Ռեուրս, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա - ապրիլի 5, 1967(1967-04-05)[4][1][2][…], Ռեուրս, Սյոր Տրյոնդելագ, Նորվեգիա), նորվեգացի գրող, քաղաքական գործիչ և սցենարիստ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Ֆալկբերգեթը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 30-ին նորվեգական Ռյորուս կումունայի Ֆալքբերգեթի ֆերմայում, որը Ռուգելդալենի հովտում է։ Ապագա գրողի հայրը հանքափոր էր։ Անձամբ Յուհանն էլ ութ տարի շարունակ աշխատել է հանքավայրերում, որտեղից պղինձ էին արդյունահանում։

Գրականություն մուտք է գործել 1891 թվականին։ Յուհան Ֆալկբերգեթի դեբյուտը եղավ «Քրիսթիան VI» եռագրությունը, որը բավականին ուշ տպագրվեց։ 1893 թվականին գրողը փոխում է իր ազգանունը՝ Լիլեբաքեն և հետայդու ստորագրում է Ֆալկբերգեթ։ Այդ ազգանունը վերցրեց այն ֆերմայի անունից, որտեղ նա ապրել է (այդ ժամանակաշրջանի համար սա բնորոշ քայլ էր)։

Յուհան Ֆալկբերգեթի առաջին գիրքը տպագրվել է 1902 թվականին։

1906 թվականին գրողը հեռացավ հանքարդյունաբերության ոլորտից և դարձավ «Nybrott» թերթի գլխավոր խմբագիր Օլեսունում։ 1908 թվականին Ֆալկբերգեթը տեղափոխվում է Ֆրեդրիկստադ, որտեղ սկսում է աշխատել «Smaalenes Socialdemokrat» թերթի խմբագրությունում։ Ավելի ուշ Յուհան Ֆալկբերգեթը տեղափոխվում է Կիրկենես։ 1909 թվականից 1922 թվականների ժամանակահատվածում ապրում և ստեղծագործում է հիմնականում Քրիստիանիայում (այժմ Օսլո

1922 թվականին կրկին վերադառնում հայրենի քաղաք՝ Ռյորուս և հիմնավորվում «Ratvolden» ֆերմայում՝ 1 կմ հեռու Ֆալկբերգեթ ֆերմայից։ Այսօր այնտեղ գրողի թանգարանն է գտնվում։ 1931 թվականից 1933 թվականները Ստորտինգում ներկայացրել է Նորվեգական բանվորական կուսակցությունը Սյոր Թրյոննելագ ֆյուլքեից։

Յուհան Ֆալկբերգեթը 1940 թվականին տեղափոխվում է Շվեդիա՝ փրկվելով ֆաշիստական Գերմանիայից, որը օկուպացիայի ենթարկեց Նորվեգիան (Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շվեդիան պահպանեց իր չեզոքությունը)։

Գրողն իր մահկանացուն կնքում է 1967 թվականի ապրիլի 5-ին Ռյորուսում՝ ութսունյոթ տարեկան հասակում։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուհան Ֆալկբերգեթի աշխատանքները նվիրված են աշխատողների ու բանվորների կյանքին, գյուղական մշակույթին, լեռնահանքային արդյունաբերությանը։ Նա ռեալիստական ոճով նկարագրում է հանքափորերի տքնաջան աշխատանքը և նրանց կենցաղավարությունը։ Յուհանի առաջին հայտնի պատմական ստեղծագործությունը «Չորրորդ գիշերային պահապան» (Den fjerde nattevakt, 1923) գիրքն է, որը նվիրված է 19-րդ դարի առաջին մասի իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել Ռյորուսի հանքավայրի շրջակայքում։ Հաջորդ վեպն իրենից ներկայացնում է եռագրություն՝ «Քրիսթիան VI» (Christianus Sextus, 1927—1935), որը համանուն հանքավայրի մասին է ու պատմում է 1720-ական թվականների իրադարձությունները։ Վեպի մեջ նկարագրվող իրադարձությունները տեղի են ունենում Հյուսիասային պատերազմի ավարտին հաջորդող ժամանակահատվածում։

«Բյարնե» (Bjarne, 1903), «Հաուկ Ուգլեվաթն» (Hauk Uglevatn, 1906), «Սև լեռները» (Svarte Fjelde, 1907), «Կրակի զոհը» (Brændoffer, 1917) վիպակները նույնպես պատմում են հանքարդյունաբերության և հանքափորերի մասին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1902 Når livskvelden kjem - Forteljing
  • 1903 Bjarne - Et billede fra en fjellbygd
  • 1905 Vaarsus - Fortælling
  • 1905 Moseflyer - Skitser og sagn fra Dovrefjeld
  • 1906 Hauk Uglevatn - Fortælling fra Dovrefjeld
  • 1907 Svarte Fjelde - Fortælling
  • 1908 Mineskud
  • 1908 Ved den evige sne - Fortælling I
  • 1909 Fakkelbrand
  • 1909 Urtidsnat
  • 1910 Vargfjeldet - Smaa fortællinger
  • 1910 Nord i haugene - Eventyr
  • 1911 Fimbulvinter
  • 1912 En finnejentes kjærlighetshistorie
  • 1912 Jutul-historier - Fortalt av 'n Soplim-Tosten sjøl
  • 1913 Eli Sjursdotter
  • 1913 Eventyr. Nord i Haugene og Jutulhistorier
  • 1914 Simen Mustrøen. Karikaturkomedie
  • 1914 Av Jarleæt
  • 1915 Lisbet paa Jarnfjeld
  • 1916 Eventyrfjeld. Historier for barn
  • 1916 Helleristninger. Historier fra fjeldet og jagten
  • 1917 Brændoffer
  • 1918 Rott jer sammen
  • 1918 Sol. En historie fra 1600 tallet
  • 1919 Barkebrødstider - Nye fortællinger
  • 1919 Vidden - Fortællinger
  • 1919 Bjørneskytteren
  • 1920 Bør Børson - Olderdalens største sønn
  • 1920 Byd lykken haanden eller da Johannes Mo løste rebusen
  • 1920 Bør Børson jr.
  • 1921 Naglerne. Eller jernet fra Norden og andre fortellinger
  • 1923 Den fjerde nattevakt
  • 1924 I Nordenvindens land
  • 1925 Vers fra Rugelsjøen
  • 1926 Anders Reitan. Liv og virke 1826-1926
  • 1927 Den nye Bør Børson jr.
  • 1927 Christianus Sextus. De første geseller (CHRISTIANUS SEXTUS)
  • 1928 Det høie fjeld
  • 1928 Solfrid i Bjørnstu og de syv svende
  • 1929 I forbifarten
  • 1931 Christianus Sextus. I hammerens tegn (CHRISTIANUS SEXTUS)
  • 1933 Der stenene taler
  • 1935 Christianus Sextus. Tårnvekteren(CHRISTIANUS SEXTUS)
  • 1936 I vakttårnet
  • 1940 Nattens Brød. An-Magritt
  • 1944 Runer på fjellveggen. Sagn og fortellinger
  • 1946 Nattens Brød. Plogjernet
  • 1948 I lyset fra min bergmannslampe
  • 1952 Nattens Brød. Johannes
  • 1959 Nattens Brød. Kjærlighets veier
  • 1963 Jeg så dem --
  • 1964 Vers fra Rugelsjøen og andre dikt

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Фалькбергет Юхан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. (unspecified title) (норв.)(untranslated), 1950.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]