Յուհան Կուկ
Արտաքին տեսք
Յուհան Կուկ | |
Կուսակցություն՝ | Estonian Labour Party? |
---|---|
Կրթություն՝ | Ռիգայի պոլիտեխնիկ համալսարան (1910) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Ծննդյան օր | ապրիլի 13, 1885 |
Ծննդավայր | Կեռու, Avanduse Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 4, 1942 (57 տարեկան) |
Վախճանի վայր | ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Յուհան Կուկ (էստ․՝ Juhan (Johann) Kukk, ապրիլի 13, 1885, Կեռու, Avanduse Rural Municipality, Լյաենե-Վիրումաա, Էստոնիա - դեկտեմբերի 4, 1942, ԽՍՀՄ), Էստոնիայի պետական գործիչ, գործարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի առևտրի ֆակուլտետը (1910 թվական), լրացուցիչ կրթություն է ստացել Գերմանիայում։
- 1910—1912 թվականներին աշխատել է Տարտուի առաջին խնայողական-վարկային ընկերությունում։
- 1911—1919/1920 թվականներին զբաղվել է լրագրողական գործունեությամբ Ühistegevusleht կոոպերատիվ հրատարակչությունում։
- 1914 թվականից` կոոպերատիվի բյուրոյի ղեկավար, 1915-1919 թվականներին` կոոպերացիայի խթանման ընկերության նախագահ։
- 1917—1919 թվականներին` Էստոնիայի ժամանակավոր խորհրդի անդամ։
- 1917—1918 թվականներին` Էստլյանդիայի նահանգային կառավարության ֆինանսական բաժնի պետ։
- 1918 թվականի փետրվարի 18-ին հեռակա ընդգրկվել է Էստոնիայի փրկության կոմիտեում, սակայն փետրվարի 20-ին նա ինքնաբացարկ է հայտարարել և նրան փոխարինել է Կոնստանտին Կոնիկը, մասնակցել է նաև անկախության հռչակագրի խմբագրման հանձնաժողովին։
- 1918—1919 թվականներին` Էստոնիայի ժամանակավոր կառավարության ֆինանսների և պետական գույքի նախարար։
- 1919 թվականին` կազմկոմիտեի անդամ։
- 1919—1930 թվականներին` Էստոնիայի կոոպերատիվների միության խորհրդի նախագահ։
- 1919—1920 թվականներին` Էստոնիայի ֆինանսների նախարար։
- 1920 թվականից` Rahvapank -ի (Ժողովրդական բանկ) վարչության նախագահ։
- 1920—1921 թվականներին` Էստոնիայի առևտրի և արդյունաբերության նախարար։
- 1920—1926 թվականներին` Ռիյգիկոգուի անդամ (խորհրդարան), 1921—1922 թվականներին` խորհրդարանի նախագահ։
- 1922 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2 августа 1923 թվականի օգոստոսի 2-ը` պետական ավագ (պետության ղեկավար).
- 1923—1924 թվականներին և 1926—1930 թվականներին` Էստոնիայի սպառողների միության կենտրոնական ընկերության տնօրեն։
- 1924—1925 թվականներին` Էստոնիայի բանկի տնօրեն։
- 1925—1940 թվականներին` National Peat Industry -ի խորհրդի նախագահ (1936 թվականից` Estonian Peat Industry):
- 1931—1940 թվականներին` Բալթյան բամբակի ֆաբրիկայի խորհրդի նախագահ։
- 1933—1940 թվականներին` Kreenbalt Ltd -ի տնօրեն։
- 1933—1934 թվականներին դասախոսել է Տարտուի համալսարանում ֆինանսական և արդյունաբերական քաղաքականության վերաբերյալ։
- 1936—1940 թվականներին` տեքստիլ ձեռնարկությունների համաէստոնական միության նախագահ։
- 1937—1940 թվականներին` առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ։
Նա քննադատորեն էր վերաբերվում 1934 թվականի հեղաշրջումից հետո ստեղծված Կոնստանտին Պյատսի ավտորիտար վարչակարգին։
1940 թվականին Յուհան Կուկը ձերբակալվել է Ներքին գործերի ժողկոմիսարիատի (НКВД) կողմից, մահացել է բանտում։ Ստույգ գերեզմանն անհայտ է, Կուկի հիշատակին` Տալլինի Հիյու-Ռահու գերեզմանոցում տեղադրվել է առանց գերեզմանի հուշարձան (կենոտաֆ)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эстонский биографический словарь. — Таллин, 2002.
- Биография