Յուկո Ցուշիմա
Յուկո Ցուշիմա ճապ.՝ 津島佑子 | |
---|---|
Ծնվել է | 30 մարտի, 1947 թ |
Ծննդավայր | Մատիկա |
Վախճանվել է | փետրվարի 18, 2016 | (տարիքը 68)
Վախճանի վայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[1] |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Shirayuri Women's University? և Մեյձի համալսարան |
Թեմաներ | Գեղարվեստական գրականություն |
Աշխատավայր | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ |
Պարգևներ | և |
Զավակներ | Նեն Իշիհարա |
Սատոկո Ցուշիմա (30 մարտի 1947 - 18 փետրվարի 2016 թ.), հայտնի իր գրչանունով՝ Յուկո Ցուշիմա (津島 佑子), ճապոնացի գրող, էսսեիստ և գրաքննադատ[2]։ Ցուշիման իր կարիերայի ընթացքում արժանացել է Ճապոնիայի բազմաթիվ գրական մրցանակներին, այդ թվում՝ Իզումի Կյոկայի անվան գրականության մրցանակին, Նոմա գրական նոր դեմքի մրցանակին, Նոմա գրական մրցանակին, Յոմիուրիի մրցանակին և Տանիզակիի մրցանակին։ «New York Times»-ը Ցուշիմային անվանել է «իր սերնդի ամենակարևոր գրողներից մեկը»[3]։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան մեկ տասնյակ լեզուներով[4]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուշիման ծնվել է Միտակայում, հայտնի վիպասան Օսամու Դաձայի և Միչիկո Իշիհարայի՝ աղջիկների դպրոցի ուսուցչուհու ընտանիքում (նա եղել է երկու դուստրերից կրտսերը)[5][6]։ Նրա հայրը ինքնասպան է եղել, երբ Յուկոն մեկ տարեկան էր[7], հետագայում այս փորձառությունը նշանակություն ունեցավ նրա «Ջրային թագավորություն» պատմվածքում[8][9]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիրայուրիի կանանց համալսարանում սովորելիս հրապարակել է իր առաջին գեղարվեստական գրականությունը։ 24 տարեկանում նա հրատարակեց իր առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Կառնավալը» («Շանիկու-սայ»)։ Նա իր ստեղծագործությունների շնորհիվ արժանացել է մի շարք գրական մրցանակների[10]։ 1972 թվականին նրա Հղի աղվեսով պատմվածքը («Kitsune wo haramu») արջանացավ Ակուտագավայի մրցանակի երկրորդ տեղին։ Նա արժանացել է Իզումի Կյոկայի մրցանակին 1977 թվականին Kusa no Fushido-ի («Խոտերով ննջասենյակ») համար[11], և ստացել է առաջին ամենամյա Նոմա գրական նոր դեմքի մրցանակը «Hikari no ryōbun» («Լույսի տարածք») ստեղծագործուլյան համար 1979 թ.[12]։ 1983 թվականին նա արժանացել է Կավաբատա Յասունարիի գրականության մրցանակին իր «Դանմարի իչի» («Լուռ առևտրականները») պատմվածքի համար[13], իսկ 1986 թվականին նա արժանացել է Յոմիուրիի մրցանակին իր «Yoru no hikari ni owarete» («Գիշերվա լույսով քշված») վեպի համար[14]։ 1998 թվականին նա արժանացել է Տանիզակիի 34-րդ մրցանակին և 51-րդ Նոմա գրական մրցանակին Hi no yama – yamazarukiի վեպի համար («Հրե սար. Վայրի կապիկի հաշիվ»)[15]։ 2002 թվականին նա արժանացել է Օսարագի Ժիրոյի մրցանակին Warai ookami -ի(«Ծիծաղող գայլ») համար[16]։
Գրական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուշիմայի աշխատանքները հաճախ բնութագրվում է որպես ֆեմինիստական, թեև նա այս պիտակը չի կիրառել իր սեփական աշխատանքի վրա[17][18]։ Նրա գրությունները ուսումնասիրում են մարգինալացված մարդկանց կյանքը, սովորաբար կանանց, ովքեր պայքարում են սեփական կյանքը վերահսկելու համար՝ ընդդեմ հասարակության և ընտանեկան ճնշումների[19][20]։ Նա նշել է Թենեսի Ուիլյամսին որպես իր համար գրական ոգեշնչման աղբյուր[21]։ Ի տարբերություն իր ժամանակակիցներից շատերի, Ցուշիման գրում էր այն կանանց մասին, ում ընտանիքի անդամները լքել էին նրանց[22]։ Նրա պատմությունները, որոնցից մի քանիսը հիմնված են իր սեփական միայնակ փորձի վրա[23], կենտրոնանում են լքվածության հոգեբանական այն ազդեցության վրա, որոնք վերապրում են լքված մարդիկ[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.japantimes.co.jp/news/2016/02/19/national/lung-cancer-claims-author-yuko-tsushima-daughter-osamu-dazai-68/
- ↑ «Tsushima, Yūko». WorldCat Identities. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Kometani, Foumiko (1988 թ․ հուլիսի 24). «SILENCE IS ESSENTIAL». The New York Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Kosaka, Kris (2018 թ․ մարտի 31). «'Territory of Light' is a timely translation that sheds light on Japan's marginalized». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ The Osamu Saga: The Autobiographical Fiction of Dazai Osamu, Phyllis I. Lyons, University of Chicago, 1975, p. 29
- ↑ A Biographical and Literary Study of Dazai Osamu, James A. O'Brien, Indiana University, 1969, p. 68
- ↑ «Yuko Tsushima». J'Lit Books from Japan. Արխիվացված է օրիգինալից 2023-08-22-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Kosaka, Kris (2018 թ․ մայիսի 26). «'Of Dogs and Walls': A concentrated hit of Yuko Tsushima». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ World Authors 1985-1990, ed. Vineta Colby, H. W. Wilson, 1995, p. 900
- ↑ «訃報:作家の津島佑子さん死去68歳 太宰治の次女 - 毎日新聞». 毎日新聞.
- ↑ «泉鏡花文学賞». City of Kanagawa (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «過去の受賞作品». Kodansha (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «川端康成文学賞 過去の受賞作品» [Kawabata Yasunari Literature Prize Past Winning Works] (ճապոներեն). Shinchosha. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «読売文学賞 第31回(1979年度)~第40回(1988年度)». Yomiuri Shimbun (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «谷崎潤一郎賞受賞作品一覧 (List of Tanizaki Prize Award Winners)». Chuo Koron Shinsha (ճապոներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Authors: Yuko Tsushima». Books from Japan. Արխիվացված է օրիգինալից 2023-08-22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Hartley, Barbara (2016 թ․ հունիսի 3). «Chapter 6: Feminism and Japanese Literature». In Hutchinson, Rachael; Morton, Leith Douglas (eds.). Routledge Handbook of Modern Japanese Literature. էջեր 82–94.
- ↑ Kosaka, Kris (2015 թ․ օգոստոսի 8). «'The Shooting Gallery' reveals Yuko Tsushima's existential feminism». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Kosaka, Kris (2017 թ․ դեկտեմբերի 16). «'Child of Fortune': Yuko Tsushima's prize-winning and feminist novel on womanhood». The Japan Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Self, John (2018 թ․ ապրիլի 14). «Territory of Light by Yuko Tsushima review – Bracing, often breathtaking». The Irish Times. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Tsushima, Yuko (1989 թ․ հունվարի 22). «Yuko Tsushima: 'I Am Not Pessimistic About The Future Of Women'». Chicago Tribune. Translated by Kuriki, Chieki. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
- ↑ McKnight, Anne; Bourdaghs, Michael. «Memento libri: New Writings and Translations from the World of Tsushima Yūko (1947~2016)». The Asia Pacific Journal. Vol. 16.
- ↑ Goossen, Theodore, ed. (2002). The Oxford Book of Japanese Short Stories. Oxford University Press.
- ↑ Langley, Lee (2018 թ․ ապրիլի 28). «A single mother hits rock bottom in Tokyo: Territory of Light reviewed». The Spectator. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile Արխիվացված 2023-08-22 Wayback Machine J'Lit Books-ում Ճապոնիայից
- Ծիծաղող գայլ-ի համառոտագիր JLPP-ում (Ճապոնական գրականության հրատարակչական նախագիծ) (en)
- Memento libri. New Writings and Translations from the World of Tsushima Yūko (1947~2016), խմբագրվել է Էնն ՄակՆայթի և Մայքլ Բուրդաղսի կողմից, «Ասիա-Խաղաղօվկիանոսյան ամսագիր. Japan Focus 16, 12, 2 (15 հունիսի 2018)
- Յուկո Ցուշիմա, Home Ground, թարգմանվել է Ջերալդին Հարքուրտի կողմից, «Ասիա-Խաղաղօվկիանոսյան ամսագիր. Japan Focus 16, 12, 3 (15 հունիսի 2018)
- 1970-ականների ճապոնական վեպը, որը տանում է դեպի Ֆերանտեի ճանապարհը, Ջայանգ Ֆանի կողմից, «The Նյու Յորք Թայմս» (15 մարտի 2019)