Յուկագիրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուկագիրներ
Yukaghirs.jpg
Ընդհանուր քանակ

1600 մարդ

Բնակեցում
Լեզու(ներ)
յուկագիրերեն
Հավատք(ներ)
Ուղղափառություն
Շամանություն
Անիմիզմ

Յուկագիրներ (ինքնանվանումը՝ օղուլ, դեկտիլ), Արևելյան Սիբիրի փոքր ազգություն (0.8 հզ․, 1978)։ Խոսում են յուկագիրերեն։

Տունդրային յուկագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունդրային յուկագիրները բնակվում են Յակուտական ԻՍՍՀ Նիժնեկոլիմսկի շրջանում, տայգային յուկագիրները՝ Վերխնեկոլիմսկի և Մագադանի մարզի Սրեդնեկանսկի շրջաններում։ Ռուսական գաղութատիրության սկզբում (17-րդ դար) յուկագիրների տոհմացեղային խմբերը զբաղեցնում էին Լենա գետից մինչև Անադիրի գետաբերանն ընկած տարածքը։

17-19-րդ դարերին համաճարակների, ներքին երկպառակությունների և ցարիզմի գաղութային քաղաքականության հետևանքով յուկագիրների քանակը նվազեց, նրանց մի մասը ձուլվեց յակուտներին, Էվեններին, ռուսներին։ Յուկագիրների հասարակական հարաբերություններում պահպանվել էին մայրիշխանությունից հայրիշխանության անցման շրջանի գծեր (մայրատեղային ամուսնության մնացուկներ)։ Չնայած յուկագիրների քրիստոնեացմանը (19-րդ դար), նրանց վրա մեծ ազդեցություն ունեին տոհմային շամանները (տես Շամանություն)։ Սովետական իշխանության տարիներին յու․ ընդգրկվել են որսորդական, եղջերվաբուծական սովետական տնտեսություններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 131 CC-BY-SA-icon-80x15.png