Յուխարի Ջամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուխարի Ջամի
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ժառանգության կարգավիճակՈւկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ, Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և Local cultural heritage monument of architecture of Ukraine?
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Yukhari-Jami Mosque, Alushta Վիքիպահեստում

Յուխարի Ջամի մզկիթ (Ղրիմի թաթարերենից թարգմանաբար՝ «Վերին մզկիթ», ռուս.՝ Юхари-Джами, ուկրաիներեն՝ Юхари-Джамі, Ղրիմի թաթարերեն՝ Юкъары Джами), մզկիթ Ղրիմի թերակղզում, որը գտնվում է Կրեպոստնայա բլրի գագաթին, Ալուշտա քաղաքի պատմական կենտրոնում, Ծովափնյա զբոսայգու մոտ և պատկանում է Ղրիմի մուսուլմանների հոգևոր կառավարման համայնքին[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուխարի Ջամի մզկիթը կառուցվել է մուսուլմանական կրոնական կառույցների ոճով, գտնվում է Ալուշտայի Վերին փողոցում, որը սկիզբ է առնում Վ. Խրոմիխի փողոցից[3]։

Մինչև 1930-ական թվականները համալիրը բաղկացած էր կցակառուցված միջնադարյան Օրտա Կուլե աշտարակով երկհարկանի շենքից, հարևանությամբ կառուցված էր շատրվան։ Ներքին դեկորը ավանդական ոճով էր՝ բնորոշ շքեղությամբ և վայելչությամբ, պատուհաններում ապակենախշեր էին, պատերը պատված էին վարպետորեն արված որմնանկարներով, իսկ ներսույթի բազմաթիվ տարրեր արված էին փորագրովի փայտից[4]։

Գոյության ընթացքում Յուխարի Ջամի մզկիթը մի քանի անգամ փակվել է, շենքը գտնվել է տարբեր ծառայությունների իրավասության ներքո։ 1962 թվականից շենքը տրվել է մանկապատանեկան մարզադպրոցին[5]։

1986 թվականի գարնանը մզկիթի շենքը վերցվել է պետական վերահսկողության ներքո որպես ճարտարապետության տեղական նշանակության հուշարձան։

1994 թվականի մայիսին Յուխարի Ջամին («Վերին ուրբաթյա մզկիթ») վերադարձվել է «Ալուշտա» մուսուլմանական համայնքին ներսում բացարձակ դատարկ ճարտարապետական արկղի տեսքով. նախկին ներքին շքեղությունից ոչինչ չէր մնացել[6]։

1996 թվականից յուրաքանչյուր ուրբաթ այստեղ տեղի է ունենում նամազ։

Արխիվային լուսանկարներով և հուշերով մուսուլմանական համայնքը վերականգնել է մզկիթի ներքին ձևավորումը. աղոթասրահի պատերը պատվել են որմնանկարներով, փայտե պատշգամբները զարդարվել են փորագրվածքով։ Շենքին կցակառուցվել է նոր, դեպի երկինքը ձգտող, մինարե։ Կրկին կառուցվել են լվացման և մահացածներին հրաժեշտ տալու համար նախատեսված սենյակներ։

Շրջանում այլ մզկիթների բացակայության պատճառով Յուխարի Ջամին մեծ նշանակություն ունի Մեծ Ալուշտայի տարածաշրջանի ղրիմաթաթարական ողջ բնակչության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. Религия, культовые сооружения «Мечеть Юхары-Джами» 30 июля 2015 года
  3. Мечеть Юкъары-Джами 30 июля 2015 года
  4. Мечеть Юхары-Джами 30 июля 2015 года Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
  5. Мечеть Юхары-Джами в Алуште 30 июля 2015 года(չաշխատող հղում)
  6. Червонная С. М. Искусство и религия. — М., 2008. — С. 238.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гиргенс Г. Г. Алушта: Путеводитель. — Симферополь: Таврия, 1979.
  • Криштоф Е. Алушта: Путеводитель.- Симферополь: Таврия, 1976.
  • Сергеева, Г. Алушта — Судак: Путеводитель.- Симферополь: Крым, 1970.
  • Талышев, В. Н. Алушта: Путеводитель.- Симферополь: Таврия, 1984.