Յուլյա Վոլֆթորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Վոլֆթորն
գերմ.՝ Julie Wolfthorn
Ի ծնեգերմ.՝ Julie Wolf
Ծնվել էհունվարի 8, 1864(1864-01-08)[1][2]
ԾննդավայրԹորուն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 29, 1944(1944-12-29) (80 տարեկան)
Մահվան վայրՏերեզիենշտադտ, Terezín[1]
Քաղաքացիություն Նացիստական Գերմանիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Կոլարոսսիի ակադեմիա[3]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԷդմոն Աման-Ժան և Կառլ Գյուստավ[3]
ԱշակերտներMina Arndt?
 Julie Wolfthorn Վիքիպահեստում

Յուլյա Վոլֆթորն (գերմ.՝ Julie Wolfthorn, ծննդյան անունը՝ Յուլյա Վոլֆ, հունվարի 8, 1864(1864-01-08)[1][2], Թորուն, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[2] - դեկտեմբերի 29, 1944(1944-12-29), Տերեզիենշտադտ, Terezín[1]), գերմանացի նկարիչ, մոդեռն արվեստում սիմվոլիզմի ներկայացուցիչ, «Բեռլինյան սեցեսիոն» միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Վոլֆթորնը ծնվել է 1864 թվականին Պրուսիայի նահանգ Թորուն քաղաքում, հրեական ընտանիքում։ Ծննդյան անունը եղել է Յուլյա Վոլֆ, սակայն նկարչուհին հետագայում փոխել է ազգանունը՝ դրան ավելացնելով հայրենի քաղաքի անունը (գերմ.՝ Thorn): Ծնողների մահից հետո 1883 թվականին տեղափոխվել է Բեռլին՝ ապրելու ազգականների մոտ։ 1890 թվականին սովորել է Կուրտ Հերմանի՝ կանանց համար նախատեսված գծագրության և նկարչության դպրոցում։ Քանի որ կանայք Գերմանիայում արվեստի բնագավառում ակադեմիական կրթություն չէին կարող ստանալ, Յուլյան մեկնել է Փարիզ, սովորելու Կոլարոսի և Ժյուլիանի ակադեմիաներում։ 1898 թվականին 65 նորարար արվեստագետների հետ մասնակցել է «Բեռլինյան սեցեսիոն» միության և "Verein der Künstlerinnen und Kunstfreunde Berlin" (Բեռլինի նկարիչների և արվեստի սիրահարների ընկերակցություն) ստեղծմանը։ Բեղմնավոր աշխատել է, մասնակցել ցուցահանդեսներին։ Նրան հռչակ են բերել հայտնի բանաստեղծ Ռիխարդ Դեմելի, գրող Գուստավ Լանդաուերի ընտանիքի անդամների, ճարտարապետ Գերման Մուտեզիուսի, դերասանուհի Թիլա Դյուրեի և ժամանակի այլ հայտնի բեռլինցիների դիմանկարները։

Նացիստների իշխանության գալուց հետո Յուլյա Վոլֆթորնը մնացել է Բեռլինում, համագործակցել «Հրեական մշակույթի միության» հետ։ 1941 թվականին նացիստները փակեցին կազմակերպությունը, բռնագրավեցին գույքը և ձերբակալեցին կազմակերպության մասնակիցներին։

1942 թվականի հոկտեմբերի 28-ին 78-ամյա Յուլյա Վոլֆթորնը և նրա քույր Լուիզա Վոլֆն արտաքսվել են Տերեզիենշտադտ համակենտրոնացման ճամբար։ Չնայած հանգամանքներին, Յուլյան շարունակել է նկարել, երբ հնարավորություն է ունեցել[4]։

Նկարչուհին մահացել է 1944 թվականի դեկտեմբերի 29-ին համակենտրոնացման ճամբարում։ Նրա անունով Բեռլինում փողոց կա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Breuer, Gerda. Meer, Julia (Ed.): Women in Graphic Design, Jovis. Berlin, 2012. ISBN 978-3-86859-153-8, p. 403 ff, 587-588
  • Heike Carstensen: Die Malerin und Graphikerin Julie Wolfthorn (1864 - 1944). Rekonstruktion eines Künstlerinnenleben, Marburg 2011.
  • Hedwig Brenner: Jüdische Frauen in der bildenden Kunst II. Konstanz 2004.
  • Jugend Jg. 2, No. 47, cover design, 1897.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Վոլֆթորն» հոդվածին։