Յուլիա Սամոյլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յուլյա Սամոյլովաից)
Յուլիա Սամոյլովա
Բնօրինակ անունռուս.՝ Юлия Олеговна Самойлова
Ծնվել էապրիլի 7, 1989(1989-04-07) (35 տարեկան)
Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Ժանրերէստրադա, փոփ ռոք և ինդի փոփ[1]
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի և գրող
Գործիքներվոկալ
ԼեյբլONErpm?
ԿրթությունModern University for the Humanities? (2010)
Պարգևներ
Կայքjsvok.ru
 Yuliya Samoylova (singer) Վիքիպահեստում

Յուլիա Օլեգովնա Սամոյլովա (ռուս.՝ Ю́лия Оле́говна Само́йлова, ապրիլի 7, 1989(1989-04-07), Ուխտա, Կոմի ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի, Ռուսաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Սամոյլովան ծնվել է Ուխտա քաղաքում, Կոմի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

13 տարեկանում Յուլյյաին ախտորոշել են Վերդնիգ-Գոմֆմանի ողնաշարի ամիոտրոֆիա։ Նա տեղաշարժվում է սայլակով[2]։

Վաղ տարիքում Յուլիան Սամոյլովան մասնակցել է տարբեր մրցույթների։ Տասնչորս տարեկանում հաղթող է ճանաչվել «Երազանքի թևերին» երաժշտական փառատոնում[3]։

2010 թվականին Սամոյլովան ավարտել է Ժամանակակից հումանիտար ակադեմիայի հոգեբանության ֆակուլտետը[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամոյլովան աշխատել է ծանր այլընտրանքային երաժշտությամբ։ 2008 թվականին նա հիմնադրել է «TerraNova» խումբը։ Խումբը գոյությունը պահպանել է մինչև 2010 թվականը[5]։

Սամոյլովան հասել է մինչև Ալլա Պուգաչովայի «Ֆակտոր Ա» ծրագրի երրորդ սեզոնի եզրափակիչը։ Պուգաչովան անձամբ արժանացրել է նրան «Ալլայի ոսկե աստղ» մրցանակի[6]։

2014 թվականին ձայնագրել է երկու երգ՝ «Լայթ» (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Յուլիա Սամոյլովա) և «Նոր օր» (բառեր՝ Կոնստանտին Արսենև, երաժշտություն՝ Ալեքսանդր Յակովլև)։ Նաև ձայնագրել է զուգերգ Գոշա Կուցենկոյի հետ՝ «Գիսաստղ» (խոսքերի և երաժշտության հեղինակ՝ Գոշա Կուցենկո)։ Այս զուգերգով է սկսվում Գոշա Կուցենկոյի երկրորդ ալբոմը[7]։

2014 թվականին Սոչիում Սամոյլովան բացեց Ձմեռային Պարալիմպիկ խաղերը՝ կատարելով «Միասին» երգը[8]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվական՝ «Արծաթե կճղակիկ 2002» տարարածաշրջանային մրցույթ, հաղթող՝ I տեղ, մինչև 13 տարեկանների անվանակարգ, քաղաք Ինտա[9]։
  • 2003 թվական՝ «Երազանքի թևերին» երաժշտական փառատոն՝ II տեղ (14-18 տարեկաններ), Մոսկվա[10]։
  • 2005 թվական՝ «Գարնանային կաթոց» միջտարածաշրջանային մրցույթ, մինչև 30 տարեկան տարիքային խումբ։ Հաղթանակ՝ I տեղ և հանդիսատեսի համակրանք մրցանակ։ Քաղաք Մուրով։
  • 2005 թվական՝ «Շլյագեր 2005» համառուսական մրցույթ, 2-րդ տեղ, ք. Եկատերինբուրգ[11]։
  • 2006 թվական՝ Ռոզա Վետրովի միջազգային մրցույթ-փառատոն, առաջին տեղ։ Եգիպտոս, ք.Հուրգադա։
  • 2012-2013 թվականներ՝ «Նոր Ուխտա», «Գրան պրի», ք. Ուխտա։
  • 2013 թվական՝ Ռուսական հեռուստատեսության մրցույթ «Ֆակտոր Ա», 2-րդ տեղ, ք. Մոսկվա[12]։
  • 2013 թվական՝ «Ալլայի ոսկե աստղ» մրցանակակիր։
  • 2014 թվական՝ «Ելենա Մուխինայի անվան ժողովրդական մրցանակի» հաղթող «Անխախտ նոտա» անվանակարգում[13] :
  • 2014 թվական՝ 2014 թվականի մեռային Պարալիմպիկ խաղերի հանդիսավոր բացում[14].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мажаев А. Рецензия: Юлия Самойлова - «Спи» **** (ռուս.)InterMedia, 2019.
  2. Юлия Самойлова. Биография
  3. «Юлия Самойлова получила инвалидность после неудачной прививки». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  4. «Юлия Самойлова из Фактор А: биография и фото». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  5. Юлия Самойлова — биография, информация, личная жизнь
  6. «Юлия Самойлова: кто такая». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  7. Юлия Самойлова записала клип с Гошей Куценко
  8. Определилась представитель России на «Евровидении»
  9. Почётный член жюри — Юлия Самойлова
  10. Букмекеры высоко оценивают шансы Самойловой
  11. «Россия1. Персоналии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  12. ТАСС: Биография певицы Юлии Самойловой
  13. «Окрыленные мечтой». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  14. Информация о наградах Юлии Самойловой

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Սամոյլովա» հոդվածին։