Յուլյա Կոզիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Կոզիկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բասկետբոլիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 17, 1997(1997-02-17)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Դոլգոպրուդնի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]

Յուլյա Սերգեևնա Կոզիկ (ռուս.՝ Юлия Сергеевна Козик, փետրվարի 17, 1997(1997-02-17)[1], Դոլգոպրուդնի, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), ռուս բասկետբոլիստուհի, Կուրսկի «Դինամո» ակումբի խաղացող։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (բասկետբոլ 3×3), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականին Մերձմոսկվայում։ Բասկետբոլով զբաղվել սկսել է վաղ մանկությունից, առաջին մարզիչը եղել է Անդրեյ Սիտնիկը։ Մարզվել է «Գլորիա» ՕՀՄԴ-ում։ Դասական բասկետբոլին զուգահեռ խաղացել է 3×3 բասկետբոլ[4]։

Մեծահասակների մակարդակում նորամուտ նշել է ՄԲԱ ակումբում, որին միացել է 2013 թվականին՝ տասնվեց տարեկանում։ 2017 թվականին տեղափոխվել է Կուրսկի «Ինվենտա» ակումբի կազմ, 2019 թվականին տեղափոխվել է Կուրսկի «Դինամո», 2020 թվականին ակումբի կազմում նվաճել է Ռուսաստանի գավաթը և դարձել երկրի փոխչեմպիոն։

2021 թվականի հուլիսին ընտրվել է ազգային հավաքականի կազմում և մեկնել մասնակցելու Տոկիոյի Օլիմպիական խաղերին, որտեղ ներկայացրել է Ռուսաստանը 3×3 բասկետբոլի մրցումներում։ Նրա թիմակիցներն են եղել Օլգա և Եվգենյա Ֆրոլկինա քույրերը, որոնք խաղում են Կոզիկի հետ նույն ակումբում, և Օրենբուրգի «Նադեժդա» ակումբը ներկայացնող Անաստասիա Լոգունովան։ Խաղերի ընթացքում Ռուսաստանի հավաքականը հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է ԱՄՆ-ի բասկետբոլիստուհիներին և դարձել արծաթե մեդալակիր[5][6].

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016, 2017 – Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
  • 2019 – Ազգերի երիտասարդական լիգայի հաղթող
  • 2019 – աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր
  • 2019, 2020 – Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր Կուրսկի «Դինամոյի» կազմում
  • 2019/20 – Ռուսաստանի գավաթակիր «Դինամոյի» կազմում
  • 2021 – Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան (2021 թվականի օգոստոսի 11) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար, որոնք դրսևորվել են 2020 թվականի 20-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ Տոկիոյում (Ճապոնիա)[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/146103
  2. 2,0 2,1 2,2 https://archive.fiba.com/pages/eng/fa/player/p/pid/108154/sid/12862/tid/381/_/2017_FIBA_U20_Women_s_European_Championship_Division_A/index.html
  3. «Приказ № 87 нг «О присвоении почетного спортивного звания „Заслуженный мастер спорта России"»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
  4. «КОЗИК Юлия Сергеевна | Российские спортсмены и специалисты | Спортивная Россия». www.infosport.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «Юлия Козик: «Расстроилась в конце матча со сборной Монголии, потому что мы хотели забить больше очков»». matchtv.ru (ռուսերեն). 2021 թ․ հուլիսի 25. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  6. Михаил Чесалин. «Козик: рады, что выиграли первую игру. Начинать турнир пришлось с хозяевами, это тяжело». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»