Jump to content

Յուլյա Դրունինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Դրունինա
Ծնվել էմայիսի 10, 1924(1924-05-10)[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էնոյեմբերի 20, 1991(1991-11-20)[4][5] (67 տարեկան)
Վախճանի վայրՍովետսկի Պիսատել, Ռուսաստան[5]
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերպոեզիա և լիրիկա
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
ԱմուսինԱլեքսեյ Քափլեր
Изображение автографа
Կայքlib.ru/POEZIQ/DRUNINA/
 Yulia Drunina Վիքիպահեստում

Յուլյա Վլադիմիրովնա Դրունինա (ռուս.՝ Юлия Владимировна Друнина, մայիսի 10, 1924(1924-05-10)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 20, 1991(1991-11-20)[4][5], Սովետսկի Պիսատել, Ռուսաստան[5]), խորհրդային բանաստեղծուհի, ՌԽՖՍՀ Մ. Գորկու անվան պետական մրցանակի դափնեկիր (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՍՀՄ գրողների միության և ՌՍՖՍՀ գրողների միության քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլյա Դրունինան ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին Մոսկվայում։ Հայրը՝՝ պատմաբան և մանկավարժ Վլադիմիր Պավլովիչ Դրունինը (1879-1942), աշխատել է որպես պատմության ուսուցիչ Մոսկվայի ռազմաօդային ուժերի 1-ին հատուկ դպրոցում, մայրը՝ Մաթիլդա Բորիսովնան (1900-1983), աշխատել է գրադարանում և երաժշտության դասեր տվել[6]։

Ընտանիքն ապրել է կոմունալ բնակարանում, աղքատ կյանքով։ 1931 թվականից Յուլյան սովորել է Մոսկվայի թիվ 131 դպրոցում, որտեղ դասավանդել է նրա հայրը։ Մանկուց նա սիրել է կարդալ և հաստատ իմացել է, որ գրող է լինելու։ Տասնմեկ տարեկանում սկսել է բանաստեղծություններ գրել։ Նա հաճախել է Երեխաների գեղարվեստական կրթության կենտրոնական տանը կից գրական ստուդիա, որը տեղակայված էր Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում։ 1930-ականների վերջին մասնակցել է լավագույն բանաստեղծության մրցույթին։ Արդյունքում «Մենք միասին ենք նստել դպրոցական նստարանին...» (ռուս.՝ «Мы вместе за школьной партой сидели…») բանաստեղծությունը տպագրվել է «Ուսուցչական թերթում» (ռուս.՝ «Учительская газета») և հեռարձակվել ռադիոյով։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, իր տարիքը ներկայացնելով մեկ տարով ավելի (հետագայում նրա բոլոր փաստաթղթերում գրվել է, որ նա ծնվել է 1924 թվականի մայիսի 10-ին) տասնվեցամյա Յուլյա Դրունինան զորակոչվել է Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությանը կից կամավոր սանիտարական ջոկատ, աշխատել է որպես սանիտար գլխավոր հիվանդանոցում։ Ավարտել է բուժքույրական դասընթացները։ 1941 թվականի ամռան վերջին, երբ գերմանացիները մոտեցել են Մոսկվային, Դրունինան ուղարկվել է Մոժայսկի մոտակայքում պաշտպանական ամրաշինություններ կառուցելու։ Այնտեղ նա օդային հարձակումներից մեկի ժամանակ կորել է, հետ է մնացել իր ջոկատից և միացել հետևակային զինվորների մի խմբի, որոնց սանիտար էր պետք։ Նրանց հետ միասին Դրունինան հայտնվել է շրջափակման մեջ և տասներեք օր ճանապարհ անցել հակառակորդի թիկունքում։ Դժվարին ճանապարհի ամենավերջում՝ առաջնագիծն անցնելիս, երբ խմբում մնացել էր ընդամենը 9 մարտիկ, գումարտակի հրամանատարը պայթել է հակահետևակային ականի վրա։ Նրա հետ միասին զոհվել են ևս երկու մարտիկներ, Դրունինայի լսողությունն էլ պայթյունից նույնպես տուժել է։

1941 թվականի աշնանը կրկին Մոսկվայում հայտնվելուց հետո Յուլյա Դրունինան շուտով դպրոցի հետ միասին, որի տնօրենն էր նրա հայրը, տարհանվել է Սիբիր՝ Տյումենի մարզի Զավոդուկովսկ բնակավայր։ Նա չի ցանկացել տարհանվել և համաձայնել է հեռանալ միայն ծանր հիվանդ հոր պատճառով, որը պատերազմի սկզբում ինսուլտ Է տարել։ Հայրը մահացել է 1942 թվականի սկզբին դստեր գրկում՝ երկրորդ հարվածից հետո։ Թաղելով հորը՝ Յուլյան որոշել է, որ իրեն այլևս տարհանման մեջ ոչինչ չի պահում, և մեկնել է Խաբարովսկ, որտեղ դարձել է Կրտսեր ավիացիոն մասնագետների դպրոցի կուրսանտ[7]։

Դպրոցում սովորելը Դրունինայի համար դարձել է հերթական մղձավանջ. նրան շրջապատել է «սոցիալապես տարասեռ» կոլեկտիվ, իսկ տեխնիկական գիտությունը նա դժվարությամբ է սովորել։ Որոշ ժամանակ անց աղջիկներին՝ կրտսեր ավիամասնագետներին, ասել են, որ մարտական ստորաբաժանումներ ուղարկելու փոխարեն նրանց տեղափոխում են կանանց պահեստային գունդ։ Ճակատից հեռու լինելու հեռանկարը Դրունինայի համար սարսափելի է թվացել, և իմանալով, որ բժշկական կրթություն ունեցող աղջիկները, բացառության կարգով, այնուամենայնիվ կուղարկվեն գործող բանակ, նա շտապ գտել է բուժքույրական դասընթացներ ավարտելու մասին վկայականը և մի քանի օր անց ուղեգիր ստացել Բելառուսի 2-րդ ռազմաճակատի սանիտարական վարչություն։

Ռազմաճակատ ժամանելուն պես Յուլյա Դրունինան նշանակվել է 218-րդ հրաձգային դիվիզիայի 667-րդ հրաձգային գնդում։ Նույն գնդում կռվել է սանհրահանգիչ Զինաիդա Սամսոնովան (մահացել է 1944 թվականի հունվարի 27-ին, հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման), որին Դրունինան նվիրել է իր բանաստեղծություններից մեկը՝ «Զինկան»։

1943 թվականին Դրունինան ծանր վիրավորվել է. արկի բեկորը մտել է պարանոցի մեջ ձախ կողմից և խրվել քներակից ընդամենը մի քանի միլիմետր հեռավորության վրա։ Չկասկածելով վերքի լրջության մասին՝ նա պարզապես վիրակապով փաթաթել է պարանոցը և շարունակել է աշխատել՝ ուրիշներին փրկելու համար։ Նա թաքցրել է վերքը, մինչև շատ վատ է զգացել։ Արթնացել է արդեն հիվանդանոցում և այնտեղ իմացել, որ հազիվ է փրկվել մահից։ Հոսպիտալում 1943 թվականին նա գրել է պատերազմի մասին իր առաջին բանաստեղծությունը, որն հետագայում ընդգրկվել է ռազմական պոեզիայի բազմաթիվ անթոլոգիաներում։

Я только раз видала рукопашный,
Раз наяву. И тысячу — во сне.
Кто говорит, что на войне не страшно,
Тот ничего не знает о войне.

Բուժվելուց հետո Դրունինան ճանաչվել է հաշմանդամ և զորացրվել։ Մոսկվա վերադառնալուց հետո փորձել է ընդունվել Գրականության ինստիտուտ, բայց անհաջող. նրա բանաստեղծությունները համարվել են ոչ հասուն։ Չընդունվելով ինստիտուտ՝ Յուլյան չի ցանկացել մնալ Մոսկվայում և որոշել է վերադառնալ ռազմաճակատ։ Նա ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար և միացել Մերձբալթյան 3-րդ ռազմաճակատի 1038-րդ ինքնագնաց հրետանային գնդին։ Կռվել է Պսկովի մարզում, ապա Բալթյան երկրներում։ Մարտերից մեկում կոնտուզիայի է ենթարկվել և 1944 թվականի նոյեմբերի 21-ին ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Պատերազմն ավարտել է բժշկական ծառայության ավագի կոչումով։ Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և «Խիզախության համար» մեդալով։ Պատերազմում վերապրածը Դրունինայի համար դարձել է բանաստեղծական աշխարհընկալման զարգացման մեկնարկային կետ և նրա ստեղծագործությունների հիմնական թեման։

1944 թվականի դեկտեմբերին Յուլյա Դրունինան կրկին վերադարձել է Մոսկվա։ Չնայած այն հանգամանքին, որ արդեն ուսումնական տարվա կեսն էր, նա անմիջապես գնացել է Գրականության ինստիտուտ և սկսել է հաճախել առաջին կուրսի դասընթացներին. ոչ ոք չի համարձակվել վռնդել պատերազմի հաշմանդամին։ Գրականության ինստիտուտում Դրունինան 1944 թվականի վերջին ծանոթացել է իր համակուրսեցու՝ պատերազմի մասնակից, վիրավորվելու պատճառով զորացրված և սկսնակ բանաստեղծ Նիկոլայ Ստարշինովի հետ։ Շուտով նրանք ամուսնացել են։ 1946 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Ելենան։ Ամուսնության և դստեր ծննդյան պատճառով Յուլյան բաց թողել է մի քանի տարի և ինստիտուտն ավարտել է միայն 1952 թվականին։ Այդ ընթացքում բանաստեղծություններ չի գրել։ Երիտասարդ ընտանիքն ապրել է մի փոքրիկ սենյակում, ընդհանուր բնակարանում, նրանք ապրել ենն ծայրահեղ աղքատ, սոված կյանքով։ 1960 թվականին Դրունինան և Ստարշինովը բաժանվել են։

1945 թվականի սկզբին Յուլյա Դրունինայի մի քանի ընտրյալ բանաստեղծություններ տպագրվել են «Знамя» ամսագրում։ 1947 թվականի մարտին Դրունինան մասնակցել է Երիտասարդ գրողների առաջին համամիութենական հանդիպմանը, ինչը նրան խրախուսել է և հնարավորություն տվել շարունակել իր ստեղծագործական գործունեությունը։ 1948 թվականին լույս է տեսել Յուլյա Դրունինայի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Զինվորական շինելով» (ռուս.՝ «В солдатской шинели»)։ Այնուհետև բանաստեղծուհին դարձել է Գրողների միության անդամության թեկնածու։

1952 թվականին՝ երկրորդ գրքի թողարկումից հետո, Դրունինան դիմում է ներկայացրել Գրողների միության անդամ դառնալու համար։ Դրունինային աջակցել է Տվարդովսկին. միայն նրա ելույթից հետո է Գրողների միության քարտուղարությունը որոշել նրան ընդունել ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Հետագա տարիներին ժողովածուները լույս են տեսել մեկը մյուսի հետևից. 1955 թվականին՝ «Զրույց սրտի հետ» (ռուս.՝ «Разговор с сердцем») ժողովածուն, 1958 թվականին՝ «Քամի ռազմաճակատից» (ռուս.՝ «Ветер с фронта»), 1960 թվականին՝ «Ժամանակակիցները» (ռուս.՝ «Современники»), 1963 թվականին՝ «Տագնապ» (ռուս.՝ «Тревога») և այլն։ 1967 թվականին Դրունինան այցելել է Գերմանիա՝ Արևմտյան Բեռլին։ Այդ ուղևորության ժամանակ նրան հարցրել են. «Ինչպե՞ս կարողացաք պահպանել քնքշությունն ու կանացիությունը նման դաժան պատերազմին մասնակցելուց հետո»։ Դրունինան պատասխանել է. «Մեզ համար ֆաշիզմի դեմ պատերազմի ամբողջ իմաստը հենց այդ կանացիության, հանգիստ մայրության, երեխաների բարեկեցության, նոր մարդու համար խաղաղության պաշտպանությունն էր»։

1970-ական թվականներին լույս են տեսել «Եերկու հարթություններում» (ռուս.՝ «В двух измерениях»), «Ես մանկությունից չեմ գալիս» (ռուս.՝ «Я родом не из детства»), «Խրամատային աստղ» (ռուս.՝ «Окопная звезда»), «Դժբախտ սեր չի լինում» (ռուս.՝ «Не бывает любви несчастливой») և այլ ժողովածուներ։ 1980 թվականին հրատարակվել է «Бабье лето», 1983 թվականին՝ «Արևն ամառվա համար է» (ռուս.՝ «Солнце — на лето»): Դրունինայի արձակ գործերից են «Ալիսկա» վիպակը (ռուս.՝ «Алиска», 1973), «Այն գագաթներից...» (ռուս.՝ «С тех вершин…», 1979) ինքնակենսագրական վիպակը, հրապարակախոսական երկեր։

1954 թվականին Յուլյա Դրունինան ընդունվել է Կինեմատոգրաֆիստների միությանը կից սցենարային դասընթացներ։ Այնտեղ նա ծանոթացել է հայտնի կինոսցենարիստ Ալեքսեյ Յակովլևիչ Կապլերի հետ, որը Ստալինյան մրցանակի դափնեկիր էր «Լենինը Հոկտեմբերին» (ռուս.՝ Ленин в Октябре) և «Լենինը 1918 թվականին» (ռուս.՝ «Ленин в 1918 году») ֆիլմերի սցենարների համար։ Նա սիրահարվել է Կապլերին, բայց վեց տարի պայքարել է այդ զգացմունքի դեմ՝ հավատարիմ մնալով ամուսնուն և փորձելով պահպանել ընտանիքը։ 1960 թվականին Դրունինան, այնուամենայնիվ, բաժանվել է Նիկոլայ Ստարշինովից և, իր հետ տանելով դստերը, տեղափոխվել Կապլերի մոտ, որը նույնպես բաժանվել է։ Դառնալով Կապլերի կինը՝ Դրունինան հայտնվել է այլ մարդկանց՝ հարգված ռեժիսորների, դերասանների, նկարիչների և գրողների միջավայրում։ Յուլյան հսկայական թվով բանաստեղծություններ է նվիրել իր ամուսնուն, նրա հանդեպ իր սիրուն (չնայած ավելի քիչ, քան պատերազմի մասին, բայց ավելին, քան որևէ այլ երևույթի մասին)։ 1979 թվականին Կապլերի մահը Դրունինայի համար դարձել է անդառնալի կորուստ։

Ավելի լավ ապագայի մեծ հույսերով Յուլյա Դրունինան ընդունել է 1980-ականների վերջի վերակառուցումը։ 1990 թվականին նա դարձել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր կանանց խորհուրդներից, պարբերական մամուլում շատ ելույթներ է ունեցել ոչ միայն բանաստեղծություններով, այլև լրագրողական հոդվածներով, որոնցում նա անհանգստությամբ գրել է այն մասին, թե որքան ոչ միանշանակ է անցնում վերակառուցումը, ինչպես են շատ մարդիկ արժեզրկում իր կողմից բարձր գնահատված բարոյական և քաղաքացիական արժեքները։ Հարցին, թե ինչու է առաջադրվել պատգամավորի թեկնածու, Դրունինան մի անգամ պատասխանել է. «Միակ բանը, որ ինձ դրդեց դա անել, մեր բանակը, Հայրենական մեծ պատերազմի և Աֆղանստանի պատերազմի մասնակիցների շահերն ու իրավունքները պաշտպանելու ցանկությունն էր»։ Հիասթափվելով այդ գործունեության օգտակարությունից և հասկանալով, որ էական ոչինչ անել չի կարող, դուրս է եկել պատգամավորական կորպուսից։ 1991 թվականի օգոստոսին (Արտակարգ դրության պետական կոմիտեի հեղաշրջման ժամանակ) մասնակցել Է Սպիտակ տան պաշտպանությանը։ Պատգամավորներից մեկի հետ զրույցում իր այնտեղ գնալը բացատրել է Ելցինին պաշտպանելու ցանկությամբ։

Յուլյա Դրունինան ինքնասպանություն է գործել 1991 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի «Սովետական գրող» ավանում գտնվող իր ավտոտնակում[8]։ Ինքնասպանության հիմնական պատճառները, ըստ ամենայնի, եղել են ամուսնու կորուստը, հասարակական իդեալների փլուզումը և երկրի փլուզումը[9]։

Կյանքից հեռանալուց առաջ գրված Նամակներից մեկում Դրունինան այսպես է նկարագրել իր ապրումները. «Ինչո՞ւ եմ հեռանում։ Իմ կարծիքով՝ այս սարսափելի, վերափոխված, երկաթե արմունկներով գործարարների համար ստեղծված աշխարհում, իմ նման անկատար էակի մնալը հնարավոր է միայն ամուր անձնական թիկունք ունենալու դեպքում...» (ռուս.՝ «…Почему ухожу? По-моему, оставаться в этом ужасном, передравшемся, созданном для дельцов с железными локтями мире, такому несовершенному существу, как я, можно, только имея крепкий личный тыл…»):

Կապլերի և Դրունինայի գերեզմանը Հին Ղրիմի գերեզմանատանը

Ղրիմի քաղաքական գործիչ Լեոնիդ Գրաչի հիշողությունների համաձայն՝ Յուլյա Դրունինան, «ինչպես շատերն այդ օրերին, չկարողացավ հաշտվել կատարվածի հետ։ Նա իր ավտոտնակում, որտեղ կանգնած էր «Մոսկվիչը», բացեց գազի արտանետման խողովակը և խեղդվեց։ Գտել են նրա մահվանից առաջ գրված գրությունը, որտեղ նա խնդրել է թաղել իրեն ամուսնու՝ հայտնի դրամատուրգ Ալեքսեյ Կապլերի մոտ։ Մի ժամանակ Դրունինան և Կապլերը հանգստանում էին Կոկտեբելում և 25 կիլոմետր քայլում դեպի Հին Ղրիմ։ Հավանաբար, դրա համար էլ Դրունինան նրան թաղել է Ստարոկրիմսկի գերեզմանատանը»[10]։

Ինքնասպանությունից առաջ Դրունինան նամակներ է գրել դստերը, թոռնուհուն, փեսային, ընկերուհուն և ոստիկանությանը. «Խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել»։ Ամառանոցի մուտքի դռան վրա, որտեղ նա ինքնասպան է եղել, Դրունինան գրություն է թողել՝ ուղղված իր փեսային. «Անդրյուշա, մի՛ վախեցիր։ Կանչիր ոստիկանություն, և բացեք ավտոտնակը»[11]։

Յուլյա Դրունինայի պատվին կոչվել է 3804 հերթական համարով փոքր մոլորակը, որը հայտնաբերել է Ղրիմի աստղագետ Լյուդմիլա Չեռնիխը 1969 թվականի հոկտեմբերի 8-ին[12]։

  • Առաջին ամուսինը (1945-1960)՝ բանաստեղծ Նիկոլայ Ստարշինով (1924-1998),
    • Դուստրը՝ Ելենա Նիկոլաևնա Ստարշինովա (ամուսնու ազգանունով՝ Լիպատնիկովա, ծնվ.՝ 1946), բանաստեղծուհի, «Долго запрягала» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակ։ Ավարտել է Մոսկվայի անասնաբուժական ակադեմիան, աշխատել է Մոսկվայի ձիարշավարանում՝ որպես անասնաբույժ և մարզիչ։ Ամուսինը՝ Անդրեյ Միխայլովիչ Լիպատնիկով, ձիավարժ։
      • Թոռնուհին՝ Ալեքսանդրա Անդրեևնա Լիպատնիկովա (ծնվ.՝ 1971), ունեցել է երեք երեխա,
  • Երկրորդ ամուսինը (1960-1979)՝ կինոսցենարիստ Ալեքսեյ Կապլեր (1903-1979),

1962 թվականից ընտանիքի հետ ապրել է «Սովետական գրող» ավանում՝ Օդանավակայանի 2-րդ փողոց, տուն 16, մասնաշենք 3 (1969 թվականից՝ Կրասնոարմեյսկայա փողոց, տուն 23)[13][14]։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրյալ

  • Зинка. Памяти Героя Сов. Союза 3. Самсоновой // Журнал «Знамя», № 8, 1945. — с. 110—112
  • В солдатской шинели. — М.: Советский писатель, 1948. — 79 с.
  • Стихи. — М.: Молодая гвардия, 1952. — 96 с.
  • Разговор с сердцем: Стихи. — М.: Мол. гвардия, 1955. — 94 с.
  • Ветер с фронта: Лирика. — М.: Воениздат, 1958. — 146 с.; портр. (Циклы: Солдаты запаса; Верность; Ветер с фронта)
  • Современники: Лирика. — М.: Советский писатель, 1960. — 86 с.
  • Тревога: Избр. стихи. 1942-1962. — М., : Советский писатель, 1963. — 175 с.: ил.
  • Ты рядом. — М.: Молодая гвардия, 1964. — 96 с.; портр. — 50 000 экз.
  • Мой друг. — М.: Московский рабочий, 1965. — 111 с.; портр. — 60 000 экз.
  • Избранная лирика. — М. : Молодая Гвардия, 1968. — (Библиотечка избранной лирики).
  • Алиска. — М. : Советская Россия, 1973.
  • Не бывает любви несчастливой: Лирика. — М.: Мол. гвардия, 1973. — 207 с.: портр.
  • Избранное. — М., 1977.
  • Не бывает любви несчастливой. — М.: Советская Россия, 1977. — 224 с. — портр. — 50 000 экз. (Государственная премия РСФСР имени М. Горького)
  • Мир под оливами. — М.: Молодая гвардия, 1978. — 128 с. — 100 000 экз.
  • Избранное. — М., 1979.
  • Избранные произведения : в 2 т. — М. : Художественная литература, 1981.
  • Мы обетам верны. — М : Правда, 1983. — (Библиотека «Огонька» ; № 34).
  • Избранное : в 2 т.. — М. : Художественная литература, 1989.
  • Мир до невозможности запутан : стихотворения и поэмы. — М. : Русская книга, 1997.
  • Не бывает любви несчастливой. — М. : Советская Россия, 1997.
  • Неповторимый звёздный час. — Эксмо-Пресс, 2000. — ISBN 5-04-004803-8.
  • Память сердца : Стихотворения. — Эксмо-Пресс, 2002. — ISBN 5-04-009206-7.
  • Есть время любить. — Эксмо, 2004. — ISBN 5-699-06272-6.
  • Не бывает любви несчастливой. — Эксмо, 2005. — ISBN 5-699-07657-3.
  • А люблю я, как любят поэты. — Эксмо, 2006. — ISBN 5-699-18127-X.
  • Зинка. — М.: Clever, 2020. — 15 с.: ил., портр.; 4 000 экз. — ISBN 978-5-00154-308-4 (История Победы)

Երկերի ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Избранные произведения : В 2-х томах. — М.: Художественная литература, 1981.
    • Т. 1. Стихотворения 1942-1969 годов. — Предисловие К. Ваншенкина.
    • Т. 2. Стихотворения. 1970-1980. Проза. 1966-1979.
  • Избранное: В 2 томах. — М.: Художественная литература, 1989.
    • Т. 1.: Стихотворения 1942-1978.
    • Т. 2.: Стихотворения, 1979-1987. Проза, 1966-1987.

Յուլյա Դրունինայի մասին

  • Русские писатели и поэты. Краткий биографический словарь. — М., 2000.
  • Старшинов Н. К. Планета «Юлия Друнина» // Русский Дом. — № 2.

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 — Стихотворения. Десятидюймовая виниловая пластинка (гранд) с авторским чтением стихов. 26 стихотворений (Мелодия 33Д33625-26)
  • 1978 — Юлия Друнина. Стихи разных лет // Кругозор. — 1978. — № 3.
  • 1981 — Глядят на нас фронтовики. Стихотворение «Качается рожь несжатая» (2 LP Мелодия — С 60-15615-16)
  • 1985 — Строки огненных лет : Поэты-фронтовики читают свои стихи // Кругозор. — 1985. — № 5.

Երգեր Դրունինայի բանաստեղծությունների հիման վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1976 – Պոեզիայի երեկո. Յուլյա Դրունինան և այլ բանաստեղծներ ընթերցում են իրենց բանաստեղծությունները «Լուժնիկի» սպորտի պալատում
  • 2005 – Յուլյա Դրունինայի վերջին աշունը (ռուս.՝ «Последняя осень Юлии Друниной», վավերագրական ֆիլմ)
  • 2014 – Ավելին, քան սերը։ Ալեքսեյ Կապլեր և Յուլյա Դրունինա (ռուս.՝ «Больше, чем любовь. Алексей Каплер и Юлия Друнина», վավերագրական ֆիլմ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Друнина Юлия Владимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 661—663. — ISBN 5-94848-245-6
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  6. Վ. Պ. Դրունինը հեղինակել է «Լեհաստան, Ռուսաստան և ԽՍՀՄ. պատմական ակնարկներ» (ռուս.՝ «Польша, Россия и СССР: исторические очерки», 1928) և «Ա. Ի. Ժելյաբով» (1930) գրքերը, լեհերենից թարգմանել պատմական գրականություն (երիտասարդ տարիներին երկար ժամանակ ծառայել է Վարշավայում
  7. «Фёдоров Р. Ю. В тот городок я топала по шпалам…». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 28-ին.
  8. Нет больше Юлии Друниной Արխիվացված 2021-11-24 Wayback Machine // Известия, 23 ноября 1991 г., с. 4
  9. «Долой продажную буржуазно-мещанскую культуру посредственностей!». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. «Газета «Бульвар Гордона» | Леонид ГРАЧ: «Если загробная жизнь существует, я встречусь там с Юрой Богатиковым»». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 21-ին.
  11. Сидорчик, 2014
  12. «Публикация M. P. C. 18454» (PDF) (անգլերեն).
  13. Справочник СП СССР, 1964, էջ 227,291
  14. Справочник СП СССР, 1986, էջ 213
  15. Из Ярославля Анна Герман увезла новую песню

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.12.1963] / ред. К. В. Воронков, сост. Н. В. Боровская. — М.: Советский писатель, 1964. — 776 с. — 3000 экз.
  • Справочник Союза писателей СССР [по состоянию на 01.06.1985] / Ред. К. Н. Селихов; сост.: В. А. Астахова, А. И. Либецкая, Л. И. Цветкова. — М.: Советский писатель, 1986. — 784 с. — 10 000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Դրունինա» հոդվածին։