Յուլյա Գավրիլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Գավրիլինա
Ի ծնե անունռուս.՝ Юлия Михайловна Гаврилина
Ծնվել էհունիսի 26, 2002(2002-06-26) (21 տարեկան)
Տյումեն, Ռուսաստան[1]
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունվիդեո բլոգեր, տիկտոկեր և երգչուհի

Յուլյա Գավրիլինա (ռուս.՝ Ю́лия Миха́йловна Гаври́лина, հունիսի 26, 2002(2002-06-26), Տյումեն, Ռուսաստան[1], հայտնի է նաև իբրև Յուլկա Շպուլկա[2] և ուղղակի GAVRILINA[3]), ռուս վիդեոբլոգեր (տիկտոկեր), երգչուհի, հաղորդավարուհի[4][5][6][7]։ 2020 թվականի հոկտեմբերին ռուսական Forbes ամսագիրը ներառել է նրան ամենաշատ վարձատրվող տիկտոկերների ցանկի չորրորդ հորիզոնականում[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2002 թվականին հունիսի 26-ին Սիբիրում։ Փոքր տարիքում կորցրել է հորը[7]։ Երկու տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա[2]՝ տատիկի մոտ։ Ապրում է մոր և խորթ հոր հետ։ Մանուկ հասակում հետաքրքրվել է պարով։

14 տարեկանում գրանցվել է «Musical.ly» (արդեն Տիկտոկ)[2] կայքում։ Նրա վիդեոների թեմաներն են՝ հումոր, պարեր, երգեր (քավերներ հանրաճանաչ հիթերի վրա)[2]։ Դա նրան բերել է մեծ ճանաչում։ 2020 թվականի դեկտեմբերի դրությամբ նրա տիկտոկյան էջն ուներ ավելի քան 8 միլիոն հետևորդ։

2020 թվականի ապրիլից ընդգրկված է «Hype House Rus»[2] տիկտոկերների տան մեջ։ 2020 թվականի ամռանը առաջնելույթ է ունեցել որպես երգչուհի՝ ներկայացնելով հանրությանը «Жу Жу» հիթը[2]։ Աշնանը՝ հոկտեմբերի 17-ին, Յուլյան թողարկել է «Только ты» երգը։ Դեկտեմբերի 27-ին Յուլյան թողարկել է «Замело» ամանորյա երգը։

2021 թվականի փետրվարին Յուլյան Տիկտոկում ուներ 9 միլիոն հետևորդ։ Փետրվարի 17-ին թողարկվել է «Ближе к звёздам» երգը։ Ինչպես գրում է Forbes-ը՝ «Գավրիլինայի ձայնը ցածր է, խզզոցով, ինչով էլ տարբերվում է մնացած տիկտոկերներից»[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Շքերթներ Նշումներ
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[8]
TopHit
Top YouTube Hits
[8]
2020 «Жу Жу» 119 23 Թվային սինգլ, հուլիսի 24, 2020[9]
«Только ты» Թվային սինգլ, հոկտեմբերի 20, 2020[10]
«Замело» Թվային սինգլ, դեկտեմբերի 25, 2020[11]
2021 «Ближе к звёздам» Թվային սինգլ, փետրվարի 17, 2021[12]
«Омут» Թվային սինգլ, ապրիլի 29, 2021[13]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ըստ ռուսական Forbes-ի՝ Ամենաշատ վարձատրվող տիկտոկերի ցանկի 4-րդ հորիզոնական[2]
  • Տիկտոկի թոփ 5 երգող աստղերի 2-րդ հորիզոնական[14]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Նշումներ
2020 2020 թվականի արդյունքները՝ ըստ «ТНТ Music» հեռուստաալիքի Տարվա լավագույն տիկտոկեր Առաջադրված 6-րդ տեղ[15]
2021 «Աղջիկների հավաքույթ Teens Awards 2021» Տարվա ինստագրամ Սպասվող [16][17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Миллионы 20-летних: рейтинг самых высокооплачиваемых тиктокеров». Forbes.ru. 2020 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «GAVRILINA в Apple Music». Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  4. «Юля Гаврилина». srsly.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  5. «Звезда TikTok Юля Гаврилина стала ведущей программы ТОП ТикТок на телеканале ТНТ MUSIC». OK![en] (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  6. «Юля Гаврилина». Elle (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  7. 7,0 7,1 «Юля Гаврилина - певица, видеоблогер - биография». 7 дней (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  8. 8,0 8,1 «Gavrilina». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
    «Жу Жу»:
    «Gavrilina - Ghu Ghu». TopHit. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. «‎Альбом «Жу Жу - Single» (GAVRILINA) в Apple Music». Apple Music. 2020 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «‎Альбом «Только ты - Single» (GAVRILINA) в Apple Music». Apple Music. 2020 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 26-ին.
  11. «Альбом «Замело - Single» (GAVRILINA) в Apple Music» (ռուսերեն). Apple Music. 2020 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. «Альбом «Ближе к звёздам - Single» (GAVRILINA)» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  13. «Альбом «Омут - Single» (GAVRILINA) в Apple Music». Apple Music.
  14. «Самые яркие звезды TikTok: песни, видео, интересные факты о тиктокерах». Կոմսոմոլսկայա պրավդա. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  15. «Голосование: Лучший тиктокер 2020». ТНТ MUSIC. 2020 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  16. «Девичник TEENS AWARDS 2021». www.devichnikteens.ru. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  17. Премия вручается Академией популярной музыки Игорь Крутой|Игоря Крутого в сотрудничестве с телеканалом Music Box Russia