Յուլյա Ավշարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլյա Ավշարովա
Ծնվել էհոկտեմբերի 2, 1974(1974-10-02) (49 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ուսուցիչ
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Յուլյա Յուրևնա Ավշարովա (ռուս.՝ Ю́лия Ю́рьевна Авша́рова, հոկտեմբերի 2, 1974(1974-10-02), Մոսկվա, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, թատրոնի ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 2-ին Մոսկվայում՝ դերասաններ Յուրի Միխայլովիչ Ավշարովի և Նատալիա Իվանովնա Նեչաևայի ընտանիքում։ 1995 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը (Ա. Ա. Կազնսկայի դասընթաց)։ Չորրորդ կուրսում Յու. Պ. Լյուբիմովի կողմից հրավիրվել է խաղալու Մեդեայի դերը համանուն բեմադրությունում, իսկ ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Տագանկայի՝ դրամայի և կոմեդիայի մոսկովյան թատրոն, որտեղ աշխատել է 2 տարի՝ զուգահեռ խաղալով Ռ. Սիմոնովի անվան Մոսկվայի դրատիկական թատրոնում։

1997 թվականին եկել է Վ. Պ. Պոգլազովի գլխավորած «Դասական թատրոն»[1]։ 2005 թվականից «Պոգլազով և Կո» թատրոնի համահիմնադիր և դերասանուհի է։ 2006 թվականից Արմեն Ջիգարխանյանի գխավորած Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ 2006 թվականի հունիսին ստացել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում։ 2008 թվականին «Հեդդա Գաբլերը» (ռեժ. Ա. Բաշենկովա) բեմադրությունում «Ֆրեկեն Տեսման» դերի համար «Նորվեգական նվագախումբ Մոսկվայի բեմում» XIV փառատոնում «Լավագույն դերասանուհի» անվանակարգում պարգևատրվել է դիպլոմով։

2011 թվականին ընդունվել է Ն. Վ. Գոգոլի Մոսկվայի դրամատիկական թատրոն[2]։ Գ. Ռ. Դերժավինի անվան Միջազգային սլավոնական համալսարանի դերասանական վարպետության ամբիոնի դասախոս է։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի դրամատիկական թատրոն Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոմարշե «Խենթ օր կամ Ժենիտբա Ֆիգարո» (ռեժ. Յու. Կլեպիկով), Մարսելինա
  • Ֆ. Գ. Լորկա «Բերնարդա Ալբայի տունը» (ռեժ. Ա. Ձիվաև), Բերնարդա
  • Գ. Իբսեն «Հեդա Գաբլեր» (ռեժ. Ա. Բաշենկովա), ֆրեկեն Յուլիանե Տեսման
  • «Թատրոն։ Հավերժ սեր…» (ռեժ. Յու. Կլեպիկով, Լ. Կրուպինա)
  • Բ. Շոու «Պիգմալիոն» (ռեժ. Յու. Կլեպիկով), օրիորդ Պիրս[3]

Դասական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Սիմոնովի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջ. Օսբորն «Խեղկատակ»
  • Ա. Պ. Չեխով «Մելպոմենեի հեքիաթները»
  • «Մոլորված որդին» (ռեժ. Ե Սիմոնով), Դելֆինա դյու Ամել

Ն. Վ. Գոգոլի անվան Մոսկվայի դրամատիկակակն թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օ. Ա. Կուչկինա «Միստրալ» (ռեժ. Ս. Յաշին), Ռաշել
  • Ս. Մոեմ «Հավատարիմ կին» (ռեժ. Ա Գովորուխո), Բարբարա Ֆոսետ[6][7]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 - «Շահախարդախություն», ռեժ. Ե. Լավրենտև, քարտուղարուհի
  • 2003 - «Թեյ, սուճ, պար» (հեռուստասերիալ), ռեժ. Վ. Շամիրով
  • 2005 - «Լյուբան, երեխաները և գործարանը…» (հեռուստասերիալ), ռեժ. Լ. Մազոր, Մարինա
  • 2005 - «Մի ծնվիր գեղեցիկ» (հեռուստասերիալ), ռեժ. Ա. Նազարով
  • 2009 - «Մեկ ընտանիք» (հեռուստասերիալ), ռեժ. Ս. Լյալին, կամեո
  • 2011 - «Ուռուցիկ եզրեր» (հեռուստասերիալ), ռեժ. Ս. Բորչուկով, Ելենա
  • 2012 - «Առանց հետքի» (սերիալ), ռեժ. Ս. Լիբին, Վալենտինա Չեբոտարյովա, դռնապան (1-ին սերիա)
  • 2012 - «Անհամապատասխան ամուսնություն» (հեռուստասերիալ), ռեժիսորներ՝ Լ. Գրիշին, Վ. Բաբենկո, Ս. Տերեշուկ, Դ. Մակեև, Վ. Խարչենկո-Կուլիկովսկի, Ա. Կուզնեցով, Ֆ. Կորշունով, Մ. Բոգդասարով, Օլգա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юлия Авшарова (Чарная) интервью Արխիվացված 2013-10-14 Wayback Machine RUSKINO.RU
  2. «МДТ под руководством Армена Джигарханяна, сезон 2007—2008». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. ««Пигмалион». Премьера в театре п/р Армена Джигарханяна». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Дефицит мужества «Коммерсант», 21 января 2005 г.
  5. Квартет для Лауры. Рецензия Արխիվացված 2014-02-02 Wayback Machine Weekend.ru
  6. Литературный спектакль «Свадьба» продолжил проект государственного музея им. А. С. Пушкина в РЦНК в Копенгагене Արխիվացված 2019-07-11 Wayback Machine Российский Центр Науки и Культуры, 14.10.2013
  7. Гвоздь недели «Русская Германия», 40/2013

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]