Յուլիսկա
![]() | |
Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ |
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Դեյվիցե, Պրահա 6 և Պրահա |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1960 |
Բացված | 1960 |
Սեփականատեր | Չեխիայի պաշտպանության նախարարություն |
Տարողություն | 8150 |
Տնային թիմ | Դուկլա ՖԱ |
![]() | |
![]() | |
![]() |
«Յուլիսկա» մարզադաշտ (չեխ․՝ Stadion Juliska), ֆուտբոլի և աթլետիկայի մարզադաշտ Պրահայում, «Դուկլա» ֆուտբոլային ակումբի տնային ասպարեզը։ Մարզադաշտը, որը բացվել է 1960 թվականին, պատկանում է չեխական բանակին։ Նախկինում մարզադաշտի տարողությունը հասնում էր 29 հազար հանդիսականի, այժմ այն 8150 հանդիսական է[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզադաշտը պաշտոնապես բացվել է 1960 թվականի ամռանը։ Շուտով ստացել է «Յուլիսկա» անվանումը՝ ելնելով այն բանից, որ մարզադաշտի գլխավոր մուտքը գտնվում է Նա Յուլիսցե փողոցում։ Մարզադաշտի բացման հանդիպումը տեղի է ունեցել 1960 թվականի հուլիսի 10-ին. «Դուկլան» հյուրընկալել է ավստրիական «Վիներ Շպորտ Կլուբին» և հաղթել 2-1 հաշվով։ Եվրագավաթային առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1961 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Դուկլան» 2-1 հաշվով հաղթել է բուլղարական ԲԿՄԱ-ին։ Հանդիպմանը ներկա է եղել 14 հազար հանդիսական, իսկ խաղում աչքի են ընկել Ռուդոլֆ Կուչերան և Ֆրանտիշեկ Շաֆրանեկը[1]։
1975 թվականին վերակառուցվել է գլխավոր տրիբունան։ Մարզադաշտի տարողությունն ավելացել է՝ հասնելով 29000 նստատեղի։ Հաջորդ վերակառուցումը սկսվել է 2011 թվականին՝ բարձրագույն լիգայում մրցելու արտոնագիր ստանալու համար։ Փայտե նստարաններն ամբողջությամբ փոխարինվել են պլաստմասսայե աթոռներով, որից հետո մարզադաշտի տարողությունը նվազել է՝ հասնելով 4590 նստատեղի։ Հաջորդ վերակառուցումը տեղի է ունեցել 2012 թվականին, երբ նոր նստատեղերի և պլաստիկ նստարանների ավելացման շնորհիվ հնարավոր է դարձել մարզադաշտի տարողությունը հասցնել 8150 նստատեղի[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մարզադաշտի ընդհանուր տեսքը
-
Մարզադաշտի արևմտյան տրիբունան
-
Մարզադաշտի վազքուղին և արևելյան տրիբունան
-
Չեխիայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Ոսկե գնդակի դափնեկիր Յոզեֆ Մասոպուստի հուշարձանը մարզադաշտի տարածքում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «STADION JULISKA» (չեխերեն)։ fkdukla.cz
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարզադաշտի պատմությունը «Դուկլայի» պաշտոնական կայքում(չեխ.)
- Մարզադաշտի լուսանկարները Fotbalovestadiony.cz կայքում (չեխ.)
|