Յուլիուս Վելհաուզեն
Յուլիուս Վելհաուզեն գերմ.՝ Julius Wellhausen | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | մայիսի 17, 1844[1][2][3][…] Համելն, Գերմանական միություն |
| Մահացել է | հունվարի 7, 1918[1][2][3][…] (73 տարեկան) Գյոթինգեն, Գերմանական կայսրություն |
| Գերեզման | Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն[4] |
| Քաղաքացիություն | |
| Դավանանք | liberal Christianity? |
| Մասնագիտություն | աստվածաբան, Hebraist, արաբագետ, աստվածաշնչագետ, Islamicist, համալսարանի դասախոս, արևելագետ, գրող, բանասեր և պատմաբան |
| Հաստատություն(ներ) | Գյոթինգենի համալսարան, Գրայֆսվալդի համալսարան, Մարբուրգի համալսարան և Հալլե-Վիտենբերգի համալսարան |
| Գործունեության ոլորտ | արևելագիտություն |
| Անդամակցություն | Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
| Ալմա մատեր | Գյոթինգենի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
| Պարգևներ | |
| Ամուսին(ներ) | Marie Wellhausen? |
| Ստորագրություն | |
Յուլիուս Վելհաուզեն (գերմ.՝ Julius Wellhausen մայիսի 17, 1844[1][2][3][…], Համելն, Գերմանական միություն - հունվարի 7, 1918[1][2][3][…], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն), գերմանացի արևելագետ և աստվածաշնչագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիուս Վելհաուզենը ծնվել է 1844 թվականի մայիսի 17-ին, Համելնում (Գերմանիա), բողոքական (լութերական) քահանայի ընտանիքում։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Համելնի և Հաննովերի դպրոցներում։ 1862 թվականին ընդունվել է Գյոթինգենի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը, որտեղ ուսումնասիրել է Հին Կտակարանը և արևելքի լեզուները։
1870 թվականին Վելհաուզենը պաշտպանել է դոկտորական դիսերտացիան և դարձել Գյոթինգենի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1872 թվականին նշանակվել է Գրեյֆսվալդի համալսարանի պրոֆեսոր։ Երբ 1878 թվականին լույս է տեսել նրա «Իսրայելի պատմության նախաբանը», Ջուլիուսը զրկվել է աստվածաբանության պրոֆեսորադասախոսական պաշտոնից և դարձել հին արևելյան լեզուների ուսուցիչ։
1882 թվականից մինչև 1885 թվականը Վելհաուզենը դասավանդել է Հալլեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Այնուհետև նրան հրավիրել են Մարբուրգի համալսարան, իսկ 1892 թվականից մինչև իր կյանքի վերջը աշխատել է Գյոթինգենի համալսարանում՝ որպես պրոֆեսոր։
Մահացել է 1918 թվականի հունվարի 7-ին Գոտինգենում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիուս Վելհաուզենի հիմնական կրոնագիտական աշխատանքները.
- «Իսրայել» (1881),
- «Իսրայելի պատմության նախաբանը» (գերմ.՝ Prolegomena zur Geschichte Israels) (1881)
- «Արաբական հեթանոսության մնացորդները» (1887),
- «Իսրայելական և հրեական պատմություն» (1894),
- «Արաբական կայսրությունը և դրա անկումը» (1902)։
Ներդրում Աստվածաշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմք ընդունելով Աստվածաշնչի առաջին վեց գրքերի տեքստային վերլուծությունը և դրա արդյունքների պատմական տվյալները համեմատելը, կազմել է վավերագրական վարկածը Հին Կտակարանի առաջին վեց գրքերի ստեղծման փուլերի վերաբերյալ։ Ջուլիուսը ենթադրել է, որ գոյություն ունի ինչ-որ «Քրմական կանոնագիրգ», որը հիմք է հանդիսացել Հիսու Նաբինի հնգամատյանին։ Վելհաուզենը հավատում էր, որ Քահանայության օրենսգիրքը արտացոլում է հրեաների բնակեցված կյանքի իրողությունները և չէր կարող գրվել Մովսեսի օրոք։ Վելհաուզենը ստեղծման ամենահավանական ամսաթիվը համարել է մ.թ.ա. 6-րդ դարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Marburger Professorenkatalog — 2016.
- ↑ Find A Grave — 1996.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fück J. Die arabischen Studien in Europe: - Leipzig, 1955: - S. 167, 199, 214, 223, 276, 279, 282:
- Համաշխարհային կրոնագիտության դասականներ. Անթոլոգիա։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Վելհաուզեն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Մայիսի 17 ծնունդներ
- 1844 ծնունդներ
- Հունվարի 7 մահեր
- 1918 մահեր
- Գյոթինգեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի արևելագետներ
- Գերմանացի աստվածաբաններ
- Գյոթինգենի համալսարան
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Արաբագետներ
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի պատմաբաններ
- Աստվածաբանական գիտությունների դոկտորներ
