Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքս
գերմ.՝ Julius Roderich Benedix
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1811(1811-01-21)[1]
ԾննդավայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[2][2]
Մահացել էսեպտեմբերի 26, 1873(1873-09-26)[1] (62 տարեկան)
Մահվան վայրԼայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[2][2]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունThomasschule zu Leipzig?
Մասնագիտությունլիբրետիստ, դերասան, թատրոնի դերասան և գրող
ԵրեխաներHugo Benedix? և Gerda Hermany-Benedix?
 Roderich Benedix Վիքիպահեստում

Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքս (գերմ.՝ Julius Roderich Benedix, հունվարի 21, 1811(1811-01-21)[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն[2][2] - սեպտեմբերի 26, 1873(1873-09-26)[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[2][2]), գերմանացի գրող, դերասան, դրամատուրգ, լիբրետիստ[3] և 19-րդ դարի թատերական ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքսը ծնվել է 1811 թվականի հունվարի 21-ին Լայպցիգում։ Ավարտելով տեղի Սուրբ Ֆոմի դպրոցը, որից հետո՝ 1831 թվականին Հենրիխ Էդուարդ Բեթմանի խմբում(գերմ.՝ Heinrich Eduard Bethmann), ում հետ նա ճանապարհորդել է Գերմնիայի տարբեր քաղաքներում, ծանոթացել է դերասանի քոչվոր կյանքի բոլոր դժվարություններին։

Այնուհետև խաղացել է Մայնցում և Վիսբադենում, ինչպես նաև եղել է Վեզելեի ձմեռային պալատի ռեժիսոր։ Այնտեղ բեմում ներկայացրել է «Das bemooste Haupt» (1841) կատակերգությունը, որը հետագայում հաջողությամբ շրջել է գերմանական բազմաթիվ բեմերում և մեծ ազդեցություն թողել հեղինակի ճակատագրի վրա։ Այդ ամենից հետո Ռեդերիխ Բենեդիքսը հրաժարվել է բեմ բարձրանալ և դարձել է Վեզելե քաղաքի «Sprecher» հանրային թերթի խմբագիր։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի էջերում Ռեդերիխ Բենեդիքսի թատերական աշխատանքների մասին տրված է հետևյալ գնահատականը. « Բենեդիքսը, որպես դրամատուրգ, վայելում էր շարունակական հաջողություն, որի արդյունքում նրա բազմաթիվ կատագերգությունները դառնում էին գերմանական հասարակության սիրված պիեսները։ Բացի «Das bemooste Haupt»-ից, հատուկ հավանության արժանացան հետևյալ պիեսները. «Doktor Wespe», «Der Steckbrief», «Der alte Magister», «Der Vetter», «Eigensinn», «Der Kaufmann», «Die Hochszeitsreise», «Die Eifers üchtigen», «Der Prozess», «Das Gefängniss», «Das Lügen», «Ein Lustspiel», «Der Störenfried», «Die Dienstboten», «Gegenüber», «Sammelwut», «Aschenbrö del», «Die zartlichen Verwandten», «Das Stiftungsfest»: Նրա պիեսների մի մասը թարգմանվել են ֆրասերեն, անգլերեն, շվեդերեն, ռուսերեն, հունգարերենև չեխերեն։ Նրա կատագերգությունների լեզուն երբեմն մի փոքր ընկնում է բայց միշտ մնում է մաքուր և խորթ նրբություններով[4]»:

Նրա կատագերգությունների մեծ մասը տպագրվել է «Gesammelte dramatische Werke» վերնագրով (27-րդ հատոր, Լայպցիգ, 1846-74)։ Այդ ամենի հետ մեկտեղ նա հրապարակել է «Deutsche Volkssagen»-ը (6 հատոր, Վեզել, 1839-40) և 1913,14,15 թվականներին հրատարակված ազատության պատերազմի պատմությունը «Ein Volksbuch» վերնագրով (6 հատոր,Վեզել, 1841)։

Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքսը մահացել է 1873 թվականի սեպտեմբերի 26-ին երկարատև հիվանդությունից հետո և թաղվել Լայպցիգի Սուրբ Իոնայի գերեզմանոցում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Das bemooste Haupt
  • Doktor Wespe
  • Der Steckbrief
  • Der alte Magister
  • Der Vetter
  • Eigensinn
  • Der Prozeß
  • Die Hochzeitsreise
  • Die Eifersüchtigen
  • Das Gefängnis
  • Die zärtlichen Verwandten
  • Der Liebesbrief
  • Die Schuldbewußten
  • Aschenbrödel
  • Das Lügen
  • Ein Lustspiel
  • Das Stiftungsfest
  • Mathilde
  • Die Verlobung, 1862[5]
  • Die Dienstboten, 1865[5]

Այլ աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deutsche Volkssagen (1851)
  • Niederrheinischer Volkskalender (1836-42)
  • Gedenkbuch für das Leben (1841)
  • Bilder aus dem Schauspielerleben (1851)
  • Die Landstreicher (Հռոմ, 1867)
  • Der mündliche Vortrag (1871)
  • Das Wesen des deutschen Rhythmus (Լայպցիգ, 1862)
  • Katechismus der deutschen Verskunst (Լայպցիգ, 1879)
  • Katechismus der Redekunst (Լայպցիգ, 1881)
  • Die Shakespearomanie. Zur Abwehr (Շտուտգարտ, 1873)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Deutsche Nationalbibliothek Record #118658166 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Բրիտանիկա հանրագիտարան
  4. «Бенедикс, Юлий Родерих». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. 5,0 5,1 Die Verlobung (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Ռոդերիխ Բենեդիքս» հոդվածին։