Յուլիուս Պայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուլիուս Պայեր
գերմ.՝ Julius von Payer
Luckhardt - Julius von Payer (ÖNB 8080757).jpg
Ծնվել էսեպտեմբերի 1, 1842(1842-09-01)
ԾննդավայրՏեպլիցե, Տեպլիցեի շրջան
Մահացել էօգոստոսի 30, 1915(1915-08-30)[1] (72 տարեկանում)
Մահվան վայրBled, Gorenjska Statistical Region, Սլովենիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունԹերեզային ռազմական ակադեմիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, նկարիչ, քարտեզագիր և զինծառայող
Պարգևներ և
մրցանակներ
Order of the Iron Crown (Austria) Patron’s Medal[2] Honorary citizen of Mukachevo և Honorary citizenship of Teplice
Julius von Payer Վիքիպահեստում

Յուլիուս Պայեր (գերմ.՝ Julius Johannes Ludovicus von Payer, սեպտեմբերի 1, 1842(1842-09-01), Տեպլիցե, Տեպլիցեի շրջան - օգոստոսի 30, 1915(1915-08-30)[1], Bled, Gorenjska Statistical Region, Սլովենիա), Արկտիկայի ավստրո-հունգարացի հետազոտող: Ծովային սպա Կարլ Վայպրեխտի հետ 1872-1874 թվականներին «Ծովակալ Թեգեթհոֆ» (գերմ.՝ Admiral Tegetthoff) առագաստային շոգենավով ավստրո-հունգարական բևեառային գիտարշավի շրջանակներում հայտնաբերել է Ֆրանց Յոզեֆի երկիր կղզիների խումբը` կազմելով արշիպելագի առաջին քարտեզը: Արկտիկայով իր ճանապարհորդությունը Պայերը նկարագրել է «725 օր Արկտիկայի սառույցներում» գրքում (1876)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիուս Պայերը ծնվել է ուլանցի ռոտմիստր Ֆրանց Անտոն Ռուդոլֆ Պայերի ընտանիքում, ով մահացել է, երբ Յուլիուսը 14 տարեկան էր: 1857 թվականին ավարտելով Կրակովից ոչ հեռու գտնվող փոքրիկ քաղաքի կադետական դպրոցը` ընդունվել է Թերեզիանայի ռազմական ակադեմիա, որն ավարտել է 1859 թվականին: 2-րդ կարգի ունտեր-լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Իտալիայի հյուսիսում` Վերոնայի 36-րդ հետևակային գնդում: Նույն թվականին 17-ամյա Յուլիուս Պայերը մասնակցել է Սոլֆերինոյի ճակատամարտին, որը իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի խոշորագույն ռազմական բախումն էր 1859 թվականին: Այն տեղի է ունեցել հունիսի 24-ին Ֆրանսիայի, Պիեմոնտի և Սարդինիայի միացյալ ուժերի և ավստրիական բանակի միջև: 1860-1863 թվականներին ծառայել է Վերոնայի կայազորում: 1863 թվականից Այզենշտադի կադետական դպրոցում դասավանդել է պատմություն: 1-ին կարգի լեյտենանտի կոչում ստանալուց հետո տեղափոխվել է Վենետիկի կայազոր:

Գիտական կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1862 թվականից տարվել է ալպինիզմով` իր ազատ ժամանակ ավելի քան 30 լեռնանվաճում կատարելով իտալական Ալպերում` Բարձր Թաուերնի շրջանում: 1864-1868 թվականներին զբաղվել է Հարավային Կրաքարային Ալպերի Ադամելո և Օրտլես լեռնազանգվածների հետազոտմամբ: Պայերն առաջինն էր աշխարհում, որ բարձրացել է Ադամելոյի գագաթ, որը Միջին Ալպերի բարձունքներից է` մոտ 3554 մ բարձրությամբ[4]: Այս հետազոտությունների արդյունքում նա մանրամասն կազմել է տեղագրական քարտեզ` 1:56000 մասշտաբով: Պայերի ջանքերը գնահատվել են ղեկավարության կողմից և շուտով նա տեղափոխվել է Վիեննայի Ռազմական քարտեզագրության ինստիտուտ:

1866 թվականի հունիսի 24-ին Յուլիուս Պայերը մասնակցել է Կուստոցի երկրորդ ճակատամարտին: Մարտի ընթացքում ցուցաբերած մարտական արիության համար Յուլիուս Պայերը պարգևատրվել է Ռազմական խաչով:

Բևեռային գիտարշավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին Յուլիուսը գերմանացի աշխարհագրագետ Ավգուստ Պատերմանի կողմից հրավեր է ստացել մասնակցելու գերմանական երկրորդ բևեռային գիտարշավին, որ տեղի էր ունենալու 1869-1870 թվականներին Գրենլանդիայի ափերի մոտ[5]: 1871 թվականին Պեյերը Կարլ Վայպրեխտի հետ, ով Ավստրո-Հունգարիայի ռազմածովային ուժերի կապիտան-լեյտենանտ էր, փորձնական գիտարշավ է կատարում Նոր երկրի և Շպիցբերգենի ափերի մոտ[4]: Վերջապես 1872 թվականին Վայպրեխտի գլխավորությամբ արշավախումբը մեկնարկում է իր աշխատանքը` նպատակ ունենալով հասնել Շպիցբերգենի և Նոր երկրի միջև գտնվող ամենահյուսիսային հատվածին: Այս արշավախմբի արդյունքները Պայերին ճանաչում բերեցին: 1872 թվականի օգոստոսի 22-ին «Թեգեթհոֆը» ճեղքում է սառույցը և մոտ մեկ տարի դրեյֆում հյուսիսային ուղղությամբ: 1873 թվականի օգոստոսի 30-ին արշավախումբը դուրս է գալիս անծանոթ ցամաք[5]: Դրանից մի քանի օր առաջ խումբը նշում էր ավստրիական կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ծննդյան օրը, ում պատվին էլ անվանում են հայտնաբերված երկիրը: Երկու ձմեռումների ընթացքում Պայերը սահնակներով մի քանի ուղևորություն է կատարում արշիպելագում: Դրանցից ավելի երկարատևն ու կարևորը 1874 թվականի գարնանային ուղևորությունն էր, երբ Պայերին հաջողվել է հասնել հյուսիսային լայնության 82° 5' կետին: Այս ուղևորության արդյունքում ստեղծվել է Ֆրանց Յոզեֆի երկրի առաջին քարտեզը, չնայած ինչպես հետագա հետազոտությունները ցույց տվեցին, Պայերի քարտեզը բավական թերի էր[4]: 1874 թվականի մայիսի 20-ին հետազոտողները որոշում են ընդունում վերադառնալ մայրցամաք: Մոտ երեք ամիս ձգված անցման ժամանակ արշավախումբը դուրս է գալիս բաց ծով, որտեղից էլ ուղևորվում են Նոր երկրի ափեր: Նոր երկրում Պայերի աշխավախմբի անդամներին ընդունել է ռուսական երկկայմ առագաստանավը, որը ճանապարհորդներին հասցրել է նորվեգական Վարդյո` Վարանգեր ֆյորդի հյուսիսային նավահանգիստ[5]:

Կյանքը գիտարշավից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն 1874 թվականին Պայերը հեռացվում է բանակի շարքերից հավանաբար իր դեմ նյութված քաղաքական ինտիգների և շատ աստիճանավորների` իր բացահայտումները չընդունելու արդյունքում: 1874 թվականի հոկտեմբերին Պայերին պետական մրցանակ է շնորհվում 44 գուլդենի չափով, իսկ երկու տարի անց` 1876 թվականի հոկտեմբերի 24-ին, նա ընդգրկվում է ավստրիական ազնվականության մեջ` իր և իր սերունդների համար ստանալով ասպետի կոչում: Այդ ժամանակից Պայերի ամբողջական անունը հնչում է հետևյալ կերպ` Յուլիուս Յոհանես Լյուդովիկուս ռիտեր ֆոն Պայեր:

1877 թվականին Յուլիուսն ամուսնանում է Մայնի Ֆրանկֆուրտի բանկիրներից մեկի նախկին կնոջ հետ, և միասին ունենում են երկու երեխա` Յուլիուս և Ալիս: 1877-1879 թվականներին նա գեղանկարչություն է սովորում Մայնի Ֆրանկֆուրտում` 1880-1882 թվականներին ուսումնառությունը շարունակելով Մյունխենում: 1883 թվականին նրա «Ֆրանկլինի արշավախմբի վերջը» նկարն արժանանում է Մյունխենի մրցանակի: Ուսումն ավարտելուց հետո նկարիչ է աշխատել Փարիզում: 1890 թվականին Պայերն ամուսնալուծվում է և վերադառնում Վիեննա, որտեղ բացում է նկարչական դպրոց աղջիկների համար:

1912 թվականին Պայերը ծրագրել էր սուզանավով գիտարշավ կազմակերպել դեպի Հյուսիսային բևեռ, սակայն նրա ծրագրերը կյանքի չեն կոչվում:

Մահացել է 1915 թվականին Վիեննայում: Ֆրանց Յոզեֆի երկրի հայտնաբերումը նա նկարագրել է «725 օր Արկտիկայի սառույցներում գրքում» (1876):

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պայերի կղզի - կղզի Ֆրանց Յոզեֆի արշիպելագի կենտրոնական մասում, մտնում է Զիչի կղզիների մեջ:
  • Պայերի սառցաբեկոր - խոշոր սառցաբեկոր Ալեքսանդրի երկրի կղզում:
  • Պայեր լեռ - Բևեռային Ուրալի ամենաբարձր գագաթը: Գտնվում է Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգում` Տյումենի շրջանում:
  • «Ծովակալ Թեգեթհոֆ» երկկայմ առագաստանավի պատվին, որով Պայերը կատարել է իր բացահայտումները, անվանակոչվել է հրվանդան Հալի կղզու հարավային մասում:
  • 2005 թվականին Ավստրիայում թողարկվել են հուշադրամներ` նվիրված Յուլիուս ֆոն Պայերին և Կարլ Վայպրախտին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]