Jump to content

Յուլիուս Մոզեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիուս Մոզեն
գերմ.՝ Julius Mosen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1803(1803-07-08)[1][2][3]
ԾննդավայրMarieney, Mühlental, Ֆոգտլանդ, Գերմանիա
Մահացել էհոկտեմբերի 10, 1867(1867-10-10)[4][1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՕլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԵնայի համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, բանաստեղծ-փաստաբան, փաստաբան և գրող
ԱնդամությունJenaische Burschenschaft Germania?
 Julius Mosen Վիքիպահեստում

Յուլիուս (Յուլի) Մոզեն (գերմ.՝ Julius Mosen, նաև Մոզես (գերմ.՝ Moses, հուլիսի 8, 1803(1803-07-08)[1][2][3], Marieney, Mühlental, Ֆոգտլանդ, Գերմանիա - հոկտեմբերի 10, 1867(1867-10-10)[4][1][2], Օլդենբուրգ, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ և իրավաբան։ Ավստրիական Տիրոլ նահանգի օրհներգի տեքստի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիուս Մոզենը ծնվել է 1803 թվականի հուլիսի 8-ին Մյուլենթալում՝ տեղի դպրոցի ուսուցչի և հոգևորականի ընտանիքում։ Սկզբում սովորել է Պլաուեն գիմնազիայում, այնուհետև Ենայի համալսարանում սովորել է իրավաբանություն[6][7]։

Մոզենի կիսանդրին Պլաուենում

1831 թվականին Կորենի դատավորից ստացել է քարտուղարի պաշտոն՝ դառնալով առաջին հրեաներից մեկը, որը Գերմանիայում զբաղեցրել է այդպիսի պաշտոն[8]։

1844 թվականից Մոզենը եղել է Օլդենբուրգ քաղաքի թագավորական թատրոնի, որի համար գրել է մի շարք պատմական դրամաներ, մշտական աշխատակիցը։ Հայտնի դրամաներից են «Cola Rienzi»-ը, «Don Johann von Oesterreich»-ը և «Kaiser Otto III»-ը[8][9]։

Բացի այդ, Յուլիուս Մոզենը հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու, որն ունեցել է մի քանի հրատարակություն։ Գրել է մի շարք վիպակներ և պատմվածքներ, որոնցից այդ ժամանակ ընթերցողների շրջանում սիրված էր պատմական «Der Kongress von Verona» (1842) գիրքը[8][10]։

Հայտնի են նաև նրա խորհրդանշական «Ritter Wahn» (1831) և «Ahasver» (1838) պոեմները՝ երկուսն էլ, ըստ Ֆ. Ֆ․ Ֆիդլերի՝ գրված են «գեղեցիկ լեզվով և հարստացված նկարներով»[11]։ Բնության հովվերգական պատկերներում (օրինակ՝ Bilder im Moose) գերակշռում է մի խորհրդավոր հեքիաթային տարր[8]։

1863 թվականին լույս է տեսել Մոզենի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն՝ 8 հատորով, իսկ 1880 թվականին՝ նոր հրատարակությունը՝ 6 հատորով[8]։

Յուլիուս Մոզենը մահացել է 1867 թվականի հոկտեմբերի 10-ին Օլդենբուրգ քաղաքում։

Բանաստեղծի մահից անմիջապես հետո Պլաուեն քաղաքում տեղադրվել է Մոզենի բրոնզե կիսանդրին։

Ընտրված մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ritter Wahn, epic poem, 1831
  • Gedichte, poems, 1836 (2nd ed 1843)
  • Heinrich der Fünfte, drama, 1836
  • Ahasvar, 1838
  • Der Kongreß von Verona, novel, 1842
  • Kaiser Otto der Dritte, drama, 1842
  • Cola Rienzi, drama, 1842 (in Theater)
  • Wendelin und Helene, drama, 1842 (in Theater)
  • Kaiser Otto III, drama, 1842 (in Theater)
  • Die Bräute von Florenz, drama, 1842 (in Theater)
  • Die Dresdner Gemäldegallerie, 1844
  • Bilder im Moose, collection of novellas, 1846
  • Bernhard von Weimar, drama, 1855
  • Der Sohn des Fürsten, drama, 1858
  • Erinnerungen, autobiography

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Mosen (bis 1844 Moses), Julius.
  6. Mosen, Julius // Allgemeine Deutsche Biographie (գերմ.).
  7. Brümmer, Lex. der deut. Dichter. (գերմ.).
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Мозен, Юлий». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Jüdischer Plutarch, IΙ, 219—221.
  10. Julius Mosen, Eine biograph. Skizze, Ольденбург, 1878.
  11. Фидлер Ф. Ф. (1890–1907). «Мозен, Юлий». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Mosen, Julius // Allgemeine Deutsche Biographie
  • Jewish Encyclopedia, IX, 41—42.
  • Zschommler, Mosen’s Erinnerungen, Рlauen, 1893

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիուս Մոզեն» հոդվածին։